ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
«17» դեկտեմբեր 2024 թ. |
N 7328-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՏԱՐԵՐՔ-ԹՎԱՅՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 20-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը, «ՏԱՐԵՐՔ-ԹՎԱՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 4-ին Առողջապահության նախարարություն ներկայացված դիմումը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Կասեցնել «ՏԱՐԵՐՔ-ԹՎԱՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը`
1) 2006 թվականի դեկտեմբերի 25-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-XX-000885 լիցենզիայի գործողությունը` մինչև 2025 թվականի դեկտեմբերի 3-ը,
2) 2012 թվականի դեկտեմբերի 24-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-001779 լիցենզիայի գործողությունը` մինչև 2025 թվականի դեկտեմբերի 3-ը,
3) 2018 թվականի հուլիսի 11-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-002422 լիցենզիայի գործողությունը` մինչև 2025 թվականի դեկտեմբերի 3-ը,
4) 2012 թվականի փետրվարի 27-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-001655 լիցենզիայի գործողությունը` մինչև 2025 թվականի դեկտեմբերի 3-ը,
5) 2016 թվականի սեպտեմբերի 9-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-002184 լիցենզիայի գործողությունը` մինչև 2025 թվականի դեկտեմբերի 3-ը,
6) 2017 թվականի սեպտեմբերի 15-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-002311 լիցենզիայի գործողությունը` մինչև 2025 թվականի դեկտեմբերի 3-ը,
7) 2022 թվականի հոկտեմբերի 4-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-003315 լիցենզիայի գործողությունը` արտահիվանդանոցային` սրտաբանական, դիետաբանական (դիետոլոգիական), լաբորատոր ախտորոշիչ (իմունաբանական), ֆիզիոթերապևտիկ (էլեկտրաբուժում, լուսաբուժում) տեսակների մասով` մինչև 2025 թվականի դեկտեմբերի 3-ը,
8) 2022 թվականի դեկտեմբերի 21-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-003370 լիցենզիայի գործողությունը` արտահիվանդանոցային` հոգեբուժական և անեսթեզիոլոգիական տեսակների մասով` մինչև 2025 թվականի դեկտեմբերի 3-ը,
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիաների կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին ` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:
4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
| Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |