ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԺԱՆԵՏԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ (ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿ) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ N N Ա-XX-000064 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ` ԱՇԽԱՏԱԿԻՑ ԱԶԳԱՆՈՒՇ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՄԱՍՈՎ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 254-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.01.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
17.01.2025
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
17.01.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«17» հունվար 2025 թ.

N 254-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԺԱՆԵՏԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ (ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿ) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ N N Ա-XX-000064 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ` ԱՇԽԱՏԱԿԻՑ ԱԶԳԱՆՈՒՇ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՄԱՍՈՎ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 12-րդ հոդվածի 1-ին մասը, 36-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը և 8-րդ մասը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի (այսուհետ` Տեսչական մարմին) 2024 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 01/27775-2024 գրությունն այն մասին, որ Տեսչական մարմնի 2024 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 24100564 հանձնարարագրի հիման վրա, դեղերի շրջանառության ոլորտը կանոնակարգող օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանման փաստը պարզելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի թիվ 718-Ն որոշմամբ հաստատված «Դեղատնային գործունեության, դեղերի մանրածախ առևտրի վերահսկողություն (ՏԳՏԴ ԾԱԾԿԱԳԻՐ՝ G47.73)» N2.1 ստուգաթերթով 2024 թվականի հոկտեմբերի 18-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 10-ը ներառյալ իրականացվել է ստուգում՝ ՀՀ, Շիրակի մարզ, քաղաք Գյումրի,Գ. Նժդեհի հրապարակ, 4բ շենքի բացվածք հասցեում գործող, «ԺԱՆԵՏԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՍՔԱՆԱԶԻ» անհատ ձեռնարկատիրոջը (պետական գրանցման համարը՝ 29.02866, ՀՎՀՀ՝ 57231227) (այսուհետ նաև՝ Ձեռնարկատեր) պատկանող դեղատանը։

Ստուգման ընթացքում պարզվել է, որ Ձեռնարկատիրոջը Առողջապահության նախարարի 2003 թվականի մարտի 31-ի թիվ 198-Ա հրամանով տրվել է դեղատնային գործունեության իրականացման թիվ Ա-XX-000064 լիցենզիա, որի շրջանակներում իրականացնում է դեղերի մանրածախ իրացում։

Դեղատանը դեղերի ընդունումը, պահպանումը, իրացումը և բացթողումը իրականացնող Ազգանուշ Սամվելի Խաչատրյանը չուներ վերջին հինգ տարվա ընթացքում վերապատրաստում անցնելու (շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր) փաստը հիմնավորող փաստաթուղթ: (N 2.1 ստուգաթերթ 6-րդ կետ), որով խախտվել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների և ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման հավելված 3-ի 12-րդ կետով սահմանված պահանջները.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Կասեցնել անհատ ձեռնարկատեր ԺԱՆԵՏԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ((ք.Գյումրի,Գ. Նժդեհի հրապարակ, շենք 4բ) Առողջապահության նախարարության կողմից 2003 թվականի մարտի 31-ին տրված N Ա-XX-000064 դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) իրականացնելու լիցենզիայի գործողությունը` աշխատակից Ազգանուշ Խաչատրյանի մասով` մինչև խախտման պատճառի վերացումը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը անհատ ձեռնարկատեր ԺԱՆԵՏԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ:

4. Սույն հրամանն ուժի մեջ է անհատ ձեռնարկատեր ԺԱՆԵՏԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ իրազեկելուն հաջորդող օրվանից:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ