ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ «ՄԵԾԱՄՈՐԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՆԱԽՈՐԴ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 5964-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.11.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
31.10.2024
Ստորագրող մարմին
Պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
31.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«31» հոկտեմբեր 2024 թ.

N 5964-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ «ՄԵԾԱՄՈՐԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՆԱԽՈՐԴ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 20-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 4-րդ մասը, 32-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի «ՄԵԾԱՄՈՐԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 28-ին ներկայացված հայտը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. «ՄԱՐԳԱՐԱՅԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը 2007 թվականի փետրվարի 16-ին տրված թիվ Կ-XX-000916, «Գետաշենի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը 2015 թվականի հոկտեմբերի 15-ին տրված թիվ Կ-XX-000261, «ԲԱՄԲԱԿԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը 2007 թվականի մայիսի 11-ին տրված թիվ Կ-XX-00983, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱԶԳԵՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը 2022 թվականի հոկտեմբերի 13-ին տրված թիվ Կ-ԲՕ-003316, «ՆՈՐԱՊԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը 2007 թվականի մարտի 6-ին տրված թիվ Կ-XX-000973, «ՏԱՐՈՆԻԿԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը 2012 թվականի հունիսի 22-ին տրված թիվ Կ-ԲՕ-001714, «ՏԱՆՁՈՒՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը 2007 թվականի մայիսի 25-ին տրված թիվ Կ-XX-000995, «ՋԱՆՖԻԴԱՅԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը 2015 թվականի դեկտեմբերի 8-ին տրված թիվ Կ-ԲՕ-002112, «ԱՅԳԵՇԱՏԻ (ԱՐՄ.) ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը 2010 թվականի հուլիսի 17-ին տրված թիվ Կ-XX-001438, «ԱԼԱՇԿԵՐՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը 2007 թվականի մարտի 16-ին տրված թիվ Կ-XX-000950, «ՄՐԳԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը 2007 թվականի փետրվարի 16-ին տրված թիվ Կ-XX-000917, «ՇԵՆԱՎԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը 2007 թվականի մարտի 16-ին տրված թիվ Կ-XX-000956, «ՓՇԱՏԱՎԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը 2009 թվականի հուլիսի 24-ին տրված Կ-XX-001357, «ՆՈՐ ԱՐՏԱԳԵՐՍԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը 2007 թվականի մարտի 16-ին տրված թիվ Կ-XX-000951, «ԱՐՄԱՎԻՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը 2007 թվականի փետրվարի 16-ին տրված թիվ Կ-XX-000925, «ԱՐԵՎԻԿԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը 2009 թվականի հուլիսի 24-ին տրված թիվ Կ-XX-001354, «ՎԱՐԴԱՆԱՇԵՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը 2007 թվականի փետրվարի 16-ին տրված թիվ Կ-XX-000920, «ԱՐԳԱՎԱՆԴԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը 2003 թվականի նոյեմբերի 5-ին տրված թիվ Կ-XX-000351, «ԱԿՆԱԼՃԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը 2006 թվականի դեկտեմբերի 29-ին տրված թիվ Կ-XX-000892, «ԶԱՐԹՈՆՔԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը 2004 թվականի մարտի 31-ին տրված թիվ Կ-XX-000494 բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաները վերաձևակերպել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի «ՄԵԾԱՄՈՐԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության անվամբ, լիցենզիաներում իրավաբանական անձի գտնվելու վայրը սահմանել` Մարզ Արմավիր, Մեծամոր, Վարչական կենտրոն /Շ/ 1:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիաների վերաձևակերպման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուին:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի «ՄԵԾԱՄՈՐԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

 

Պարտականությունները կատարող`

Ա. ՋՈՒՄԱՅԱՆ