ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ԱԶԱԴ ՖԱՐՄԱՍՅՈՒԹԻՔԼԶ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ՏՐՎԱԾ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ Կ-ԳՈՒ-000001 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 5808-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
23.10.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
23.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«23» հոկտեմբեր 2024 թ.

N 5808-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱԶԱԴ ՖԱՐՄԱՍՅՈՒԹԻՔԼԶ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ՏՐՎԱԾ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ Կ-ԳՈՒ-000001 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասը, «ԱԶԱԴ ՖԱՐՄԱՍՅՈՒԹԻՔԼԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրենի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 18-ին ներկայացված հայտը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. «ԱԶԱԴ ՖԱՐՄԱՍՅՈՒԹԻՔԼԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2021 թվականի նոյեմբերի 15-ին տրված «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գիտական և ուսումնական նպատակներով օգտագործման գործունեություն» իրականացնելու թիվ Կ-ԳՈՒ-000001 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգել 3 տարի ժամկետով (մինչև 15.11.2027թ.):

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը «ԱԶԱԴ ՖԱՐՄԱՍՅՈՒԹԻՔԼԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ԱԶԱԴ ՖԱՐՄԱՍՅՈՒԹԻՔԼԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ