ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1477-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.04.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 21.04.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
18.04.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
18.04.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.04.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1477-Ա

«18» ապրիլի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

18.04.2025 թ.

հ. 1477-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

ՀՀ ՏԿԵՆ՝ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ

Աբովյան փողոց, հ.52/2

հողամաս

Աբովյան փողոցի հ.52/2 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.08052019-01-0245/ բաժանման հատակագծով առանձնացվող 62.2քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Աբովյան փողոց, հ.52/3

01063MFVJYEA

 

2

Լևոն Ավետիսյան
/լիազորված անձ/
Հենրի Միքայելյան

Դավիթ Բեկի թաղամաս, հ.67ա

շենք-շինություն

Հենրի Միքայելյանին սեփականության իրավունքով պատկանող, Դավիթ Բեկի թաղամասի հ.67ա հասցեում գտնվող շենք-շինությանը /վկ. հ.22022023-01-0373/ տրամադրել հասցե՝ Դավիթ Բեկի փողոց, հ.67/1

01053DCA8RY4

 

3

Երմոնյա Թորոսյան

Լվովյան փողոց, հ.23 շենք /Նորքի 1-ին մ/շ, հ.46/, հ.27 և հ.27ա

բնակարան

Երմոնյա Թորոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Լվովյան փողոցի հ.23 շենքի /Նորքի 1-ին մ/շ, հ.46/ հ.27 և հ.27ա հասցեներում գտնվող բնակարաններին /վկ. հ.28032025-01-0053 և հ.2455305/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Լվովյան փողոց, հ.23 շենք, բն.27

01083EGEAWUY

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան