ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ԵՐԵՎԱՆ» ԲԺՇԿԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 191-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.01.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
15.01.2025
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
15.01.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«15» հունվար 2025 թ.

N 191-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԵՐԵՎԱՆ» ԲԺՇԿԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 20-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը, «ԵՐԵՎԱՆ» ԲԺՇԿԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2025 թվականի հունվարի 3-ին Առողջապահության նախարարություն ներկայացված դիմումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Կասեցնել «ԵՐԵՎԱՆ» ԲԺՇԿԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ փակ բաժնետիրական ընկերությանը`

1) 2012 թվականի հոկտեմբերի 1-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-001750 լիցենզիայի գործողությունը` հիվանդանոցային` մանկական գինեկոլոգիական, մանկական պրոկտոլոգիական տեսակների մասով` մինչև 2025 թվականի հունիսի 1-ը,

2) 2014 թվականի հունիսի 19-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-001960 լիցենզիայի գործողությունը` արտահիվանդանոցային` թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական և օրթոպեդիկ ստոմատոլոգիական տեսակների մասով` մինչև 2025 թվականի հունիսի 1-ը,

3) 2020 թվականի սեպտեմբերի 2-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-002762 լիցենզիայի գործողությունը` արտահիվանդանոցային` սեռաախտաբանական (սեքսապաթոլոգիական), դիետաբանական (դիետաբանական), հոգեթերապևտիկ տեսակների մասով` մինչև 2025 թվականի հունիսի 1-ը,

4) 2021 թվականի դեկտեմբերի 15-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-003098 լիցենզիայի գործողությունը` արտահիվանդանոցային` թոքաբանական, մանկական վիրաբուժական, մանկական վնասվածքաբանական, հերիատրիական և հոմեոպաթիկ տեսակների մասով` մինչև 2025 թվականի հունիսի 1-ը,

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիաների կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին ` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ