ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
«15» ապրիլ 2025 թ. |
N 2252-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 973-Ա ՀՐԱՄԱՆԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38.1-ին հոդվածը, և այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարի 2025 թվականի ապրիլի 9-ի N 2138-Ա հրամանով «ՖԱՐՄԱ ՊՌՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրվել է պատշաճ բաշխման գործունեության հավաստագիր, որով վերացվել է «ՖԱՐՄԱ ՊՌՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն Առողջապահության նախարարության կողմից 2020 թվականի հունիսի 4-ին տրված դեղերի մեծածախ իրացման թիվ Կ-ԴՄԻ-000029 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու համար հիմք հանդիսացած խախտման պատճառը, ինչպես նաև այն, որ խախտման պատճառի վերացմամբ պայմանավորված Առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 18-ի N 973-Ա հրամանը ուժի մեջ չի մտել, այլևս նպատակահարմար չէ նշված ակտի կիրառումը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 18-ի ««ՖԱՐՄԱ ՊՌՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն 2020 թվականի հունիսի 4-ին դեղերի մեծածախ իրացման թիվ Կ-ԴՄԻ-000029 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին» N 973-Ա հրամանը:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել սույն հրամանի 1-ին կետով նշված լիցենզիայի գործողության ուժը կորցրած ճանաչելը վերացնելու մասին տեղեկությունների գրանցումը գրանցամատյանում:
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը «ՖԱՐՄԱ ՊՌՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
|
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ` |
Լ. ՆանուշՅԱՆ |