6. ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐՐԵՐԸ*+
Բովանդակություն
|
Ընդհանուր ներածություն | |
|
Հոդված 6. |
Ցեղասպանություն |
|
Ներածություն | |
|
6(ա) |
Ցեղասպանություն սպանության ձևով |
|
6(բ) |
Ցեղասպանություն մարմնական լուրջ վնասվածքներ կամ հոգեկան խանգարում պատճառելու ձևով |
|
6(գ) |
Ցեղասպանություն միտումնավոր կերպով այնպիսի կենսապայմաններ ստեղծելու ձևով, որոնք ուղղված են ֆիզիկական ոչնչացմանը |
|
6(դ) |
Ցեղասպանություն մանկածնության կանխմանը միտված միջոցներ կիրառելու ձևով |
|
6(ե) |
Ցեղասպանություն երեխաների բռնի փոխանցման ձևով |
|
Հոդված 7. Մարդկության դեմ ուղղված հանցագործություններ. Ներածություն | |
|
7(1)(ա) |
Մարդկության դեմ ուղղված հանցագործություն սպանության ձևով |
|
7(1)(բ) |
Մարդկության դեմ ուղղված հանցագործություն բնաջնջման ձևով |
|
7(1)(գ) |
Մարդկության դեմ ուղղված հանցագործություն ստրկացման ձևով |
|
7(1 )(դ) |
Մարդկության դեմ ուղղված հանցագործություն բնակչության բռնագաղթի կամ բռնի տեղահանման ձևով |
|
7(1)(ե) |
Մարդկության դեմ ուղղված հանցագործություն բանտարկության կամ այլ խիստ միջոցներով ֆիզիկական ազատությունից զրկելու ձևով |
|
7(1)(զ) |
Մարդկության դեմ ուղղված հանցագործություն խոշտանգման ձևով |
|
7(1)(է)-1 |
Մարդկության դեմ ուղղված հանցագործություն բռնաբարության ձևով |
|
7(1)(է)-2 |
Մարդկության դեմ ուղղված հանցագործություն սեքսուալ ստրկացման ձևով |
|
7(1)(է)-3 |
Մարդկության դեմ ուղղված հանցագործություն հարկադիր մարմնավաճառության ձևով |
|
7(1)(է)-4 |
Մարդկության դեմ ուղղված հանցագործություն հարկադրական հղիության ձևով |
|
7(1)(է)-5 |
Մարդկության դեմ ուղղված հանցագործություն հարկադրական ամլացման ձևով |
|
7(1)(է)-6 |
Մարդկության դեմ ուղղված հանցագործություն սեքսուալ բնույթի բռնի գործողության ձևով |
|
7(1)(ը) |
Մարդկության դեմ ուղղված հանցագործություն հետապնդման ձևով |
|
7(1)(թ) |
Մարդկության դեմ ուղղված հանցագործություն մարդանց բռնի անհետացման ձևով |
|
7(1)(ժ) |
Մարդկության դեմ ուղղված հանցագործություն ապարտեիդի ձևով |
|
7(1)(ժա) |
Մարդկության դեմ ուղղված հանցագործություն անմարդկային այլ գործողությունների ձևով |
|
Հոդված 8. |
Պատերազմական հանցագործություններ. |
|
Ներածություն | |
|
Հոդված 8(2)(ա) | |
|
8(2)(ա)(i) |
Պատերազմական հանցագործություն դիտավորյալ սպանության ձևով |
|
8(2)(ա)(ii)-1 |
Պատերազմական հանցագործություն խոշտանգման ձևով |
|
8(2)(ա)(ii)-2 |
Պատերազմական հանցագործություն անմարդկային վերաբերմունքի ձևով |
|
8(2)(ա)(ii)-3 |
Պատերազմական հանցագործություն կենսաբանական փորձերի ձևով |
|
8(2)(ա)(iii) |
Պատերազմական հանցագործություն դիտավորությամբ ծանր տառապանք պատճառելու ձևով |
|
8(2)(ա )(iv) |
Պատերազմական հանցագործություն գույքը ոչնչացնելու և յուրացնելու ձևով |
|
8(2)(ա)(v) |
Պատերազմական հանցագործություն հակառակորդի զինված ուժերում ծառայելը հարկադրելու ձևով |
|
8(2)(ա)(vi) |
Պատերազմական հանցագործություն արդար դատաքննության իրականացումը մերժելու ձևով |
|
8(2)(ա)(vii)-1 |
Պատերազմական հանցագործություն անօրինական բռնագաղթի և տեղափոխման ձևով |
|
8(2)(ա)(vii)-2 |
Պատերազմական հանցագործություն անօրինական ձևով անազատության մեջ պահելու ձևով |
|
8(2)(ա)(viii) |
Պատերազմական հանցագործություն պատանդ վերցնելու ձևով |
|
Հոդված 8(2)(բ) | |
|
8(2)(բ)(i) |
Պատերազմական հանցագործություն քաղաքացիական անձանց վրա հարձակում գործելու ձևով |
|
8(2)(բ)(ii) |
Պատերազմական հանցագործություն քաղաքացիական օբյեկտների վրա հարձակում գործելու ձևով |
|
8(2)(բ)(iii) |
Պատերազմական հանցագործություն մարդասիրական օգնության աշխատանքների կամ խաղաղապահ առաքելության մեջ ներգրավված անձնակազմի կամ օբյեկտների վրա հարձակում գործելու ձևով |
|
8(2)(բ)(iv) |
Պատերազմական հանցագործություն անհամաչափ պատահական մահ, մարմնական վնասվածք պատճառելու կամ վնաս հասցնելու ձևով |
|
8(2)(բ)(v) |
Պատերազմական հանցագործություն անպաշտպան վայրերի վրա հարձակում գործելու ձևով |
|
8(2)(բ)(vi) |
Պատերազմական հանցագործություն ռազմական գործողություններին իր մասնակցությունը դադարեցրած անձին սպանելու կամ վիրավորում հասցնելու ձևով |
|
8(2)(բ)(vii)-1 |
Պատերազմական հանցագործություն բանագնացի դրոշը ոչ պատշաճ կերպով օգտագործելու ձևով |
|
8(2)(բ)(vii)-2 |
Պատերազմական հանցագործություն հակառակորդի դրոշը, զինվորական տարբերանշանները կամ համազգեստը ոչ պատշաճ կերպով օգտագործելու ձևով |
|
8(2)(բ)(vii)-3 |
Պատերազմական հանցագործություն Միավորված ազգերի կազմակերպության դրոշը, զինվորական տարբերանշանները կամ համազգեստը ոչ պատշաճ կերպով օգտագործելու ձևով |
|
8(2)(բ)(vii)-4 |
Պատերազմական հանցագործություն Ժնևի կոնվենցիաներով սահմանված տարբերանշանները ոչ պատշաճ կերպով օգտագործելու ձևով |
|
8(2)(բ)(viii) |
Բռնազավթող պետության կողմից սեփական քաղաքացիական բնակչության մի մասի ուղղակի կամ անուղղակի տեղափոխում իր բռնազավթած տարածք, կամ բռնազավթած տարածքի ամբողջ բնակչության կամ դրա մի մասի բռնագաղթեցում կամ տեղափոխում այդ տարածքի սահմաններում կամ սահմաններից դուրս |
|
8(2)(բ)(ix) |
Պատերազմական հանցագործություն պահպանվող օբյեկտների վրա հարձակում գործելու ձևով |
|
8(2)(բ)(x)-1 |
Պատերազմական հանցագործություն խեղումներ պատճառելու ձևով |
|
8(2)(բ)(x)-2 |
Պատերազմական հանցագործություն բժշկական կամ գիտական փորձերի ձևով |
|
8(2)(բ)(xi) |
Պատերազմական հանցագործություն դավադրաբար սպանելու կամ վիրավորում հասցնելու ձևով |
|
8(2)(բ)(xii) |
Պատերազմական հանցագործություն այնպիսի հայտարարության ձևով, թե գթություն չի լինի |
|
8(2)(բ)(xiii) |
Պատերազմական հանցագործություն հակառակորդի գույքը ոչնչացնելու կամ զավթելու ձևով |
|
8(2)(բ)(xiv) |
Պատերազմական հանցագործություն հակառակորդ պետության քաղաքացիներին իրավունքների իրականացումից կամ գործողությունների կատարումից զրկելու ձևով |
|
8(2)(բ)(xv) |
Պատերազմական հանցագործություն ռազմական գործողություններին մասնակցությունը հարկադրելու ձևով |
|
8(2)(բ)(xvi) |
Պատերազմական հանցագործություն կողոպուտի ձևով |
|
8(2)(բ)(xvii) |
Պատերազմական հանցագործություն թույն կամ թունավոր զենք կիրառելու ձևով |
|
8(2)(բ)(xviii) |
Պատերազմական հանցագործություն արգելված գազեր, հեղուկներ, նյութեր կամ միջոցներ կիրառելու ձևով |
|
8(2)(բ)(xix) |
Պատերազմական հանցագործություն արգելված գնդակներ կիրառելու ձևով |
|
8(2)(բ)(xx) |
Պատերազմական հանցագործություն այնպիսի զենք, ռազմամթերք կամ տեխնիկա կամ պատերազմ վարելու մեթոդներ կիրառելու ձևով, որոնք թվարկված են Կանոնադրությանը կից Հավելվածում |
|
8(2)(բ)(xxi) |
Պատերազմական հանցագործություն մարդու արժանապատվության դեմ ուղղված ոտնձգության ձևով |
|
8(2)(բ)(xxii)-1 |
Պատերազմական հանցագործություն բռնաբարության ձևով |
|
8(2)(բ)(xxii)-2 |
Պատերազմական հանցագործություն սեքսուալ ստրկացման ձևով |
|
8(2)(բ)(xxii)-3 |
Պատերազմական հանցագործություն հարկադիր մարմնավաճառության ձևով |
|
8(2)(բ)(xxii)-4 |
Պատերազմական հանցագործություն հարկադրական հղիության ձևով |
|
8(2)(բ)(xxii)-5 |
Պատերազմական հանցագործություն հարկադրական ամլացման ձևով |
|
8(2)(բ)(xxii)-6 |
Պատերազմական հանցագործություն սեքսուալ բնույթի բռնի գործողության ձևով |
|
8(2)(բ)(xxiii) |
Պատերազմական հանցագործություն պաշտպանությունից օգտվող անձանց որպես «կենդանի վահան» օգտագործելու ձևով |
|
8(2)(բ)(xxiv) |
Պատերազմական հանցագործություն այն օբյեկտների կամ անձանց վրա հարձակում գործելու ձևով, որոնք օգտագործում են Ժնևի կոնվենցիաներով սահմանված տարբերանշաններ |
|
8(2)(բ)(xxv) |
Պատերազմական հանցագործություն սովի մատնելն իբրև պատերազմ վարելու միջոց օգտագործելու ձևով |
|
8(2)(բ)(xxvi) |
Պատերազմական հանցագործություն երեխաներին օգտագործելու, զինվորական ծառայության զորակոչելու կամ հավաքագրելու ձևով |
|
Հոդված 8(2)(գ) | |
|
8(2)(գ)(i)-1 |
Պատերազմական հանցագործություն սպանության ձևով |
|
8(2)(գ)(i)-2 |
Պատերազմական հանցագործություն խեղումներ պատճառելու ձևով |
|
8(2)(գ)(i)-3 |
Պատերազմական հանցագործություն դաժան վերաբերմունքի ձևով |
|
8(2)(գ)(i)-4 |
Պատերազմական հանցագործություն խոշտանգման ձևով |
|
8(2)(գ)(ii) |
Պատերազմական հանցագործություն մարդու արժանապատվության դեմ ուղղված ոտնձգության ձևով |
|
8(2)(գ)(iii) |
Պատերազմական հանցագործություն պատանդ վերցնելու ձևով |
|
8(2)(գ)(iv) |
Պատերազմական հանցագործություն առանց պատշաճ իրավական ընթացակարգի պատիժ նշանակելու կամ այն ի կատար ածելու ձևով |
|
Հոդված 8(2)(ե) | |
|
8(2)(ե)(i) |
Պատերազմական հանցագործություն քաղաքացիական անձանց վրա հարձակում գործելու ձևով |
|
8(2)(ե)(ii) |
Պատերազմական հանցագործություն այն օբյեկտների կամ անձանց վրա հարձակում գործելու ձևով, որոնք օգտագործում են Ժնևի կոնվենցիաներով սահմանված տարբերանշաններ |
|
8(2)(ե)(iii) |
Պատերազմական հանցագործություն մարդասիրական օգնության աշխատանքների կամ խաղաղապահ առաքելության մեջ ներգրավված անձնակազմի կամ օբյեկտների վրա հարձակում գործելու ձևով |
|
8(2)(ե)(iv) |
Պատերազմական հանցագործություն պահպանվող օբյեկտների վրա հարձակում գործելու ձևով |
|
8(2)(ե)(v) |
Պատերազմական հանցագործություն կողոպուտի ձևով |
|
8(2)(ե)(vi)-1 |
Պատերազմական հանցագործություն բռնաբարության ձևով |
|
8(2)(ե)(vi)-2 |
Պատերազմական հանցագործություն սեքսուալ ստրկացման ձևով |
|
8(2)(ե)(vi)-3 |
Պատերազմական հանցագործություն հարկադիր մարմնավաճառության ձևով |
|
8(2)(ե)(vi)-4 |
Պատերազմական հանցագործություն հարկադրական հղիության ձևով |
|
8(2)(ե)(vi)-5 |
Պատերազմական հանցագործություն հարկադրական ամլացման ձևով |
|
8(2)(ե)(vi)-6 |
Պատերազմական հանցագործություն սեքսուալ բնույթի բռնի գործողության ձևով |
|
8(2)(ե)(vii) |
Պատերազմական հանցագործություն երեխաներին օգտագործելու, զինվորական ծառայության զորակոչելու և հավաքագրելու ձևով |
|
8(2)(ե)(viii) |
Պատերազմական հանցագործություն քաղաքացիական անձանց տեղահանման ձևով |
|
8(2)(ե)(ix) |
Պատերազմական հանցագործություն դավադրաբար սպանելու կամ վիրավորում հասցնելու ձևով |
|
8(2)(ե)(x) |
Պատերազմական հանցագործություն այնպիսի հայտարարության ձևով, թե գթություն չի լինի |
|
8(2)(ե)(xi)-1 |
Պատերազմական հանցագործություն խեղումներ պատճառելու ձևով |
|
8(2)(ե)(xi)-2 |
Պատերազմական հանցագործություն բժշկական կամ գիտական փորձերի ձևով |
|
8(2)(ե)(xii) |
Պատերազմական հանցագործություն հակառակորդի գույքը ոչնչացնելու կամ զավթելու ձևով |
|
8(2)(ե)(xiii) |
Պատերազմական հանցագործություն թույն կամ թունավոր զենք կիրառելու ձևով |
|
8(2)(ե)(xiv) |
Պատերազմական հանցագործություն արգելված գազեր, հեղուկներ, նյութեր կամ միջոցներ կիրառելու ձևով |
|
8(2)(ե)(xv) |
Պատերազմական հանցագործություն արգելված գնդակներ կիրառելու ձևով |
|
Հոդված 8 բիս |
Ագրեսիայի հանցագործություն |
Ընդհանուր ներածություն
1. Համաձայն 9-րդ հոդվածի՝ հետևյալ՝ «Հանցագործությունների տարրերը» բաժինն օգնում է Դատարանին 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածները մեկնաբանել և կիրառել Կանոնադրությանը համապատասխան: «Հանցագործությունների տարրերը» բաժնի նկատմամբ կիրառվում են Կանոնադրության դրույթները, այդ թվում՝ 21-րդ հոդվածը և Մաս 3-ում շարադրված ընդհանուր սկզբունքները:
2. Ինչպես նշված է 30-րդ հոդվածում, այլ բան նախատեսված չլինելու դեպքում անձը Դատարանի իրավազորության շրջանակներում գտնվող հանցագործության համար քրեական պատասխանատվության ու պատժի ենթակա է միայն այն դեպքում, երբ, ըստ սուբյեկտիվ կողմը բնութագրող հատկանիշների, հանցագործությունը կատարվել է դիտավորությամբ և գիտակցաբար:
Եթե «Հանցագործությունների տարրերը» բաժինը չի բովանդակում որևէ կոնկրետ նշված վարքագծի, հետևանքի կամ հանգամանքի սուբյեկտիվ կողմի վերաբերյալ նշում, ապա նշանակում է, որ կիրառվում է 30-րդ հոդվածում նշված համապատասխան սուբյեկտիվ կողմը, այսինքն՝ այն հանգամանքը, որ հանցագործությունը կատարվել է դիտավորությամբ, գիտակցաբար կամ այդ երկուսի զուգակցմամբ:
Ստորև ներկայացվում են Կանոնադրության հիման վրա 30-րդ հոդվածով սահմանված չափորոշիչից կատարված բացառությունները, այդ թվում՝ դրա համապատասխան դրույթների շրջանակներում կիրառելի իրավունքը:
3. Դիտավորության և գիտակցելու հատկանիշների առկայությունը կարող է ենթադրվել համապատասխան փաստերի ու հանգամանքների հիման վրա:
4. Ինչ վերաբերում է սուբյեկտիվ կողմին՝ կապված սուբյեկտիվ գնահատականը նախատեսող տարրերի, օրինակ՝ «անմարդկային» կամ «դաժան» հասկացությունների գործածության հետ, ապա այլ բան նախատեսված չլինելու դեպքում պարտադիր չէ, որ կատարողն անձամբ տա այս կամ այն սուբյեկտիվ գնահատականը1:
5. Հանցագործություններից յուրաքանչյուրի մասով թվարկված տարրերում, որպես կանոն, չեն նշվում քրեական պատասխանատվությունը բացառող հիմքերը կամ դրանց բացակայությունը:
6. Կանոնադրության մեջ կամ միջազգային իրավունքի այլ ճյուղերում, մասնավորապես՝ միջազգային մարդասիրական իրավունքում տեղ գտած «հակաօրինականության» պահանջը, որպես կանոն, չի նշվում հանցագործության տարրերում:
7. Հանցագործությունների տարրերի կազմը, որպես կանոն, խարսխվում է հետևյալ սկզբունքների վրա.
ա) քանի որ հանցագործությունների տարրերը կենտրոնանում են յուրաքանչյուր հանցագործության հետ կապված վարքագծի, հետևանքների ու հանգամանքների վրա, դրանք, որպես կանոն, թվարկվում են նույն հերթականությամբ,
բ) անհրաժեշտության դեպքում կոնկրետ սուբյեկտիվ կողմը նշվում է համապատասխան վարքագծից, հետևանքից կամ հանգամանքից հետո,
գ) որոշակի համատեքստում նշվող հանգամանքները թվարկվում են վերջում:
8. «Հանցագործությունների տարրերը» բաժնում օգտագործված «կատարող» եզրույթը չեզոք բնույթ է կրում մեղավորության կամ անմեղության տեսանկյունից: Տարրերը, այդ թվում՝ սուբյեկտիվ կողմի համապատասխան հատկանիշները կիրառվում են համապատասխան փոփոխություններով (mutatis mutandis) բոլոր այն անձանց նկատմամբ, որոնք կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել Կանոնադրության 25-րդ և 28-րդ հոդվածների շրջանակներում:
9. Վարքագծի այս կամ այն տեսակը կարող է կազմել մեկ կամ ավելի հանցագործություն:
10. Հանցագործությունների կրճատ անվանումների օգտագործումն իրավական ուժ չունի:
Հոդված 6. Ցեղասպանություն
Ներածություն
Ինչ վերաբերում է յուրաքանչյուր հանցագործության՝ վերջին թվարկված տարրին, ապա՝
ա) «համատեքստում» եզրույթը ներառում է սկզբնական գործողությունները՝ հանդիպող դրսևորումներով,
բ) «ակնհայտ» եզրույթը ենթադրում է օբյեկտիվ որակում,
գ) չնայած 30-րդ հոդվածում նշված սուբյեկտիվ կողմին վերաբերող սովորական պահանջին, և ընդունելով այն փաստը, որ հանգամանքների հայտնի լինելը, որպես կանոն, վկայակոչվում է ցեղասպանություն կատարելու դիտավորության տարրն ապացուցելիս՝ Դատարանն առկայության պարագայում յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է որոշում կայացնի այդ հանգամանքի մասով սուբյեկտիվ կողմին ներկայացվող համապատասխան պահանջի մասին:
Հոդված 6(ա)
Ցեղասպանություն սպանության ձևով
Տարրերը
1. Կատարողն սպանել է2 մեկ կամ ավելի անձանց:
2. Այդ անձը կամ անձինք պատկանել են ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական կոնկրետ խմբի:
3. Կատարողը դիտավորություն է ունեցել լրիվ կամ մասնակի ոչնչացնելու ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական այդ խումբը՝ որպես այդպիսին:
4. Տվյալ արարքը կատարվել է այդ խմբի դեմ ուղղված համանման վարքագծի բացահայտ դրսևորման համատեքստում կամ համարվել է այնպիսի արարք, որն ինքնին կարող էր հանգեցնել այդպիսի ոչնչացման:
Հոդված 6(բ)
Ցեղասպանություն մարմնական լուրջ վնասվածքներ կամ հոգեկան խանգարում պատճառելու ձևով
Տարրերը
1. Կատարողը մարմնական լուրջ վնասվածքներ կամ հոգեկան խանգարում է պատճառել մեկ կամ ավելի անձանց3:
2. Այդ անձը կամ անձինք պատկանել են ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական կոնկրետ խմբի:
3. Կատարողը դիտավորություն է ունեցել լրիվ կամ մասնակի ոչնչացնելու ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական այդ խումբը՝ որպես այդպիսին:
4. Տվյալ արարքը կատարվել է այդ խմբի դեմ ուղղված համանման վարքագծի բացահայտ դրսևորման համատեքստում կամ համարվել է այնպիսի արարք, որն ինքնին կարող էր հանգեցնել այդպիսի ոչնչացման:
Հոդված 6(գ)
Ցեղասպանություն միտումնավոր կերպով այնպիսի կենսապայմաններ ստեղծելու ձևով, որոնք ուղղված են ֆիզիկական ոչնչացմանը
Տարրերը
1. Կատարողը որոշակի կենսապայմաններ է ստեղծել մեկ կամ ավելի անձանց համար:
2. Այդ անձը կամ անձինք պատկանել են ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական կոնկրետ խմբի:
3. Կատարողը դիտավորություն է ունեցել լրիվ կամ մասնակի ոչնչացնելու ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական այդ խումբը՝ որպես այդպիսին:
4. Կենսապայմանների նպատակն է եղել այդ խմբի լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացումը4:
5. Տվյալ արարքը կատարվել է այդ խմբի դեմ ուղղված համանման վարքագծի բացահայտ դրսևորման համատեքստում կամ համարվել է այնպիսի արարք, որն ինքնին կարող էր հանգեցնել այդպիսի ոչնչացման:
Հոդված 6(դ)
Ցեղասպանություն մանկածնության կանխմանը միտված միջոցներ կիրառելու ձևով
Տարրերը
1. Կատարողը որոշակի միջոցներ է ձեռնարկել մեկ կամ ավելի անձանց նկատմամբ:
2. Այդ անձը կամ անձինք պատկանել են ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական որոշակի խմբի:
3. Կատարողը դիտավորություն է ունեցել լրիվ կամ մասնակի ոչնչացնելու ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական այդ խումբը՝ որպես այդպիսին:
4. Կիրառված միջոցները միտված են եղել այդ խմբի շրջանակներում մանկածնության կանխմանը:
5. Տվյալ արարքը կատարվել է այդ խմբի դեմ ուղղված համանման վարքագծի բացահայտ դրսևորման համատեքստում կամ համարվել է այնպիսի արարք, որն ինքնին կարող էր հանգեցնել այդպիսի ոչնչացման:
Հոդված 6(ե)
Ցեղասպանություն երեխաների բռնի փոխանցման ձևով
Տարրերը
1. Կատարողն իրականացրել է մեկ կամ ավելի անձանց բռնի փոխանցում5:
2. Այդ անձը կամ անձինք պատկանել են ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական կոնկրետ խմբի:
3. Կատարողը դիտավորություն է ունեցել լրիվ կամ մասնակի ոչնչացնելու ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական այդ խումբը՝ որպես այդպիսին:
4. Փոխանցումն իրականացվել է տվյալ խմբից մեկ այլ խումբ:
5. Այդ անձի կամ անձանց տարիքը եղել է 18 տարեկանից ցածր:
6. Կատարողն իմացել է կամ պետք է իմանար, որ այդ անձի կամ անձանց տարիքը 18 տարեկանից ցածր է:
7. Տվյալ արարքը կատարվել է այդ խմբի դեմ ուղղված համանման վարքագծի բացահայտ դրսևորման համատեքստում կամ համարվել է այնպիսի արարք, որն ինքնին կարող էր հանգեցնել այդպիսի ոչնչացման:
Հոդված 7
Մարդկության դեմ ուղղված հանցագործություններ
Ներածություն
1. Քանի որ 7-րդ հոդվածը վերաբերում է միջազգային քրեական իրավունքին, դրա դրույթները, 22-րդ հոդվածին համապատասխան, պետք է խստագույնս մեկնաբանվեն այն հաշվով, որ 7-րդ հոդվածում սահմանվող մարդկության դեմ հանցագործությունները դասվում են ամբողջությամբ վերցրած միջազգային հանրության մտահոգության առարկա համարվող ամենալուրջ հանցագործությունների շարքին, պայմանավորում ու հանգեցնում են անհատական քրեական պատասխանատվության և ենթադրում այնպիսի արարքի կատարում, որն անթույլատրելի է համընդհանուր կիրառություն ունեցող այն միջազգային իրավունքի շրջանակներում, որը ճանաչվում է աշխարհի հիմնական իրավական համակարգերի կողմից:
2. Մարդկության դեմ ուղղված հանցագործության վերջին երկու տարրերով նկարագրվում է այն համատեքստը, որում պետք է կատարվի արարքը: Այդ տարրերով պարզաբանվում է այն փաստը, որ պետք է առկա լինեն քաղաքացիական բնակչության վրա լայնածավալ կամ պարբերաբար հարձակմանը մասնակցելու և դա հայտնի լինելու հանգամանքները:
Սակայն վերջին տարրը չպետք է մեկնաբանվի որպես այն ապացույցի առկայության պահանջ, որ կատարողին հայտնի են եղել հարձակման բոլոր բնութագրերը կամ պետության կամ կազմակերպության ծրագրի կամ քաղաքականության հստակ մանրամասները: Վերջին տարրի՝ դիտավորությանը վերաբերող դրույթում նշվում է, որ քաղաքացիական բնակչության վրա լայնածավալ կամ պարբերական բնույթ կրող հարձակման պարագայում սուբյեկտիվ կողմն առկա է այն դեպքում, երբ կատարողն ունեցել է այդպիսի հարձակում կատարելու դիտավորություն:
3. Տվյալ տարրերի համատեքստում «հարձակում քաղաքացիական բնակչության վրա» արտահայտությունը հասկացվում է որպես այնպիսի գործելակերպ, որը ներառում է քաղաքացիական անձանց նկատմամբ Կանոնադրության 7-րդ հոդվածի 1-ին կետում նշված գործողությունների բազմակի կատարում՝ համաձայն կամ ի կատարումն պետության կամ կազմակերպության՝ նման հարձակում կատարելու քաղաքականության:
Պարտադիր չէ, որ այդ գործողությունները լինեն ռազմական հարձակում: Նշանակում է, որ «նման հարձակում կատարելու քաղաքականությունը» ենթադրում է, որ պետությունը կամ կազմակերպությունն ակտիվորեն խթանեն կամ խրախուսեն այդպիսի հարձակումը քաղաքացիական բնակչության վրա6:
Հոդված 7(1)(ա)
Մարդկության դեմ ուղղված հանցագործություն սպանության ձևով
Տարրերը
1. Կատարողն սպանել է7 մեկ կամ ավելի անձանց:
2. Արարքը կատարվել է որպես քաղաքացիական բնակչության վրա լայնածավալ կամ պարբերաբար հարձակման մաս:
3. Կատարողն իմացել է, որ արարքը քաղաքացիական բնակչության վրա լայնածավալ կամ պարբերաբար հարձակման մաս է կազմում կամ ունեցել է արարքի՝ այդպիսի հարձակման մաս կազմելու դիտավորություն:
Հոդված 7(1)(բ)
Մարդկության դեմ ուղղված հանցագործություն բնաջնջման ձևով
Տարրերը
1. Կատարողն սպանել է8 մեկ կամ ավելի անձանց, այդ թվում՝ կյանքի այնպիսի պայմաններ ստեղծելու միջոցով, որոնք կարող էին հանգեցնել բնակչության մի մասի ոչնչացման9:
2. Արարքը դրսևորվել է քաղաքացիական բնակչության անդամների զանգվածային սպանությամբ կամ նման զանգվածային սպանության մաս է կազմել10:
3. Արարքը կատարվել է որպես քաղաքացիական բնակչության վրա լայնածավալ կամ պարբերաբար հարձակման մաս:
4. Կատարողն իմացել է, որ արարքը քաղաքացիական բնակչության վրա լայնածավալ կամ պարբերաբար հարձակման մաս է կազմում կամ ունեցել է արարքի՝ այդպիսի հարձակման մաս կազմելու դիտավորություն:
Հոդված 7(1)(գ)
Մարդկության դեմ ուղղված հանցագործություն ստրկացման ձևով
Տարրերը
1. Կատարողը մեկ կամ ավելի անձանց նկատմամբ իրականացրել է սեփականության իրավունք ենթադրող իրավազորություններից մեկը կամ բոլորը, օրինակ՝ այդ անձին կամ անձանց գնելու, վաճառելու, օգտագործման հանձնելու, փոխանակելու կամ համանման ձևով նրանց ազատությունից զրկելու միջոցով11:
2. Արարքը կատարվել է որպես քաղաքացիական բնակչության վրա լայնածավալ կամ պարբերաբար հարձակման մաս:
3. Կատարողն իմացել է, որ արարքը քաղաքացիական բնակչության վրա լայնածավալ կամ պարբերաբար հարձակման մաս է կազմում կամ ունեցել է արարքի՝ այդպիսի հարձակման մաս կազմելու դիտավորություն:
Հոդված 7(1)(դ)
Մարդկության դեմ ուղղված հանցագործություն բնակչության բռնագաղթի կամ բռնի տեղահանման ձևով
Տարրերը
1. Կատարողը, առանց միջազգային իրավունքում թույլատրելի հիմքերի, վտարման կամ հարկադրական այլ գործողությունների միջոցով այլ պետություն կամ վայր է բռնագաղթեցրել կամ բռնի12 տեղահանել13 մեկ կամ ավելի անձանց:
2. Այդ անձը կամ անձինք օրինական կարգով են գտնվել այն շրջանում, որտեղից նրանց այդ կերպով բռնագաղթեցրել կամ տեղափոխել են:
3. Կատարողին հայտնի են եղել նման ներկայության օրինականությունը հավաստող փաստական հանգամանքները:
4. Արարքը կատարվել է որպես քաղաքացիական բնակչության վրա լայնածավալ կամ պարբերաբար հարձակման մաս:
5. Կատարողն իմացել է, որ արարքը քաղաքացիական բնակչության վրա լայնածավալ կամ պարբերաբար հարձակման մաս է կազմում կամ ունեցել է արարքի՝ այդպիսի հարձակման մաս կազմելու դիտավորություն:
Հոդված 7(1)(ե)
Մարդկության դեմ ուղղված հանցագործություն բանտարկության կամ այլ խիստ միջոցներով ֆիզիկական ազատությունից զրկելու ձևով
Տարրերը
1. Կատարողը բանտարկել է մեկ կամ ավելի անձանց կամ այլ խիստ միջոցներով ֆիզիկական ազատությունից զրկել է մեկ կամ ավելի անձանց:
2. Արարքն ունեցել է ծանրության այնպիսի աստիճան, որ այն համարվել է միջազգային իրավունքի հիմնարար նորմերի խախտում:
3. Կատարողին հայտնի են եղել արարքի ծանրության աստիճանը հավաստող փաստական հանգամանքները:
4. Արարքը կատարվել է որպես քաղաքացիական բնակչության վրա լայնածավալ կամ պարբերաբար հարձակման մաս:
5. Կատարողն իմացել է, որ արարքը քաղաքացիական բնակչության վրա լայնածավալ կամ պարբերաբար հարձակման մաս է կազմում կամ ունեցել է արարքի՝ այդպիսի հարձակման մաս կազմելու դիտավորություն:
Հոդված 7(1 )(զ)
Մարդկության դեմ ուղղված հանցագործություն խոշտանգման ձևով14
Տարրերը
1. Կատարողն ուժեղ ֆիզիկական կամ հոգեկան ցավ կամ տառապանք է պատճառել մեկ կամ ավելի անձանց:
2. Այդ անձը կամ անձինք եղել են կատարողի իշխանության կամ հսկողության տակ:
3. Այդպիսի ցավը կամ տառապանքը չի առաջացել միայն օրինական պատասխանատվության միջոցների կիրառումից և ներհատուկ կամ կապված չէ դրանց հետ:
4. Արարքը կատարվել է որպես քաղաքացիական բնակչության վրա լայնածավալ կամ պարբերաբար հարձակման մաս:
5. Կատարողն իմացել է, որ արարքը քաղաքացիական բնակչության վրա լայնածավալ կամ պարբերաբար հարձակման մաս է կազմում կամ ունեցել է արարքի՝ այդպիսի հարձակման մաս կազմելու դիտավորություն:
Հոդված 7(1)(է)-1
Մարդկության դեմ ուղղված հանցագործություն բռնաբարության ձևով
Տարրերը
1. Կատարողը ոտնձգություն15 է կատարել անձի մարմնի նկատմամբ այնպիսի արարքի կատարմամբ, որը հանգեցրել է թեկուզ աննշան ձևով սեռական օրգանով ներթափանցմանը տուժողի կամ կատարողի մարմնի ցանկացած մաս կամ ցանկացած առարկայով կամ մարմնի ցանկացած այլ մասով ներթափանցմանը տուժողի հետանցք կամ սեռանցք:
2. Ոտնձգությունը կատարվել է բռնության գործադրմամբ կամ բռնության կամ հարկադրանքի կիրառման սպառնալիքով, որը գործադրվել է, օրինակ՝ այդ անձի կամ այլ անձի կողմից բռնության, կոպիտ հարկադրանքի, կալանավորման, հոգեբանական ճնշման կամ իշխանության չարաշահման ենթարկվելու վախի ազդեցության տակ կամ հարկադրական իրավիճակից օգտվելով, կամ ոտնձգությունը կատարվել է այնպիսի անձի նկատմամբ, որն ի վիճակի չէ տալու իրական համաձայնություն16:
3. Արարքը կատարվել է որպես քաղաքացիական բնակչության վրա լայնածավալ կամ պարբերաբար հարձակման մաս:
4. Կատարողն իմացել է, որ արարքը քաղաքացիական բնակչության վրա լայնածավալ կամ պարբերաբար հարձակման մաս է կազմում կամ ունեցել է արարքի՝ այդպիսի հարձակման մաս կազմելու դիտավորություն:
Հոդված 7(1)(է)-2
Մարդկության դեմ ուղղված հանցագործություն սեքսուալ ստրկացման ձևով17
Տարրերը
1. Կատարողը մեկ կամ ավելի անձանց նկատմամբ իրականացրել է սեփականության իրավունք ենթադրող իրավազորություններից մեկը կամ բոլորը, օրինակ՝ այդ անձին կամ անձանց գնելու, վաճառելու, օգտագործման հանձնելու, փոխանակելու կամ համանման ձևով նրանց ազատությունից զրկելու միջոցով18:
2. Կատարողն այդ անձին կամ անձանց ներգրավել է սեքսուալ բնույթի մեկ կամ ավելի գործողությունների կատարման մեջ:
3. Արարքը կատարվել է որպես քաղաքացիական բնակչության վրա լայնածավալ կամ պարբերաբար հարձակման մաս:
4. Կատարողն իմացել է, որ արարքը քաղաքացիական բնակչության վրա լայնածավալ կամ պարբերաբար հարձակման մաս է կազմում կամ ունեցել է արարքի՝ այդպիսի հարձակման մաս կազմելու դիտավորություն:
Հոդված 7(1)(է)-3
Մարդկության դեմ ուղղված հանցագործություն հարկադիր մարմնավաճառության ձևով
Տարրերը
1. Կատարողը մեկ կամ ավելի անձանց ներգրավել է սեքսուալ բնույթի մեկ կամ ավելի գործողությունների կատարման մեջ՝ բռնության գործադրմամբ կամ բռնության կամ հարկադրանքի կիրառման սպառնալիքով, որը գործադրվել է, օրինակ՝ այդ անձի կամ անձանց կամ այլ անձի կողմից բռնության, կոպիտ հարկադրանքի, կալանավորման, հոգեբանական ճնշման կամ իշխանության չարաշահման ենթարկվելու վախի ազդեցության տակ կամ հարկադրական իրավիճակից օգտվելով կամ իրական համաձայնություն տալու հնարավորություն չունեցող այդ անձի կամ անձանց վիճակից օգտվելով:
2. Կատարողը կամ այլ անձ ստացել է կամ ակնկալել է ստանալ նյութական կամ այլ առավելություն՝ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դիմաց կամ դրանց կապակցությամբ:
3. Արարքը կատարվել է որպես քաղաքացիական բնակչության վրա լայնածավալ կամ պարբերաբար հարձակման մաս:
4. Կատարողն իմացել է, որ արարքը քաղաքացիական բնակչության վրա լայնածավալ կամ պարբերաբար հարձակման մաս է կազմում կամ ունեցել է արարքի՝ այդպիսի հարձակման մաս կազմելու դիտավորություն:
Հոդված 7(1)(է)-4
Մարդկության դեմ ուղղված հանցագործություն հարկադրական հղիության ձևով
Տարրերը
1. Կատարողն անազատության մեջ պահել է մեկ կամ ավելի կանանց՝ նրանց հարկադրաբար հղիացնելու միջոցով՝ նպատակ ունենալով ազդել որևէ բնակչության էթնիկ կազմի վրա կամ իրականացնել միջազգային իրավունքի այլ կոպիտ խախտումներ:
2. Արարքը կատարվել է որպես քաղաքացիական բնակչության վրա լայնածավալ կամ պարբերաբար հարձակման մաս:
3. Կատարողն իմացել է, որ արարքը քաղաքացիական բնակչության վրա լայնածավալ կամ պարբերաբար հարձակման մաս է կազմում կամ ունեցել է արարքի՝ այդպիսի հարձակման մաս կազմելու դիտավորություն:
Հոդված 7(1)(է)-5
Մարդկության դեմ ուղղված հանցագործություն հարկադրական ամլացման ձևով
Տարրերը
1. Կատարողը մեկ կամ ավելի անձանց զրկել է վերարտադրողական կենսաբանական ունակությունից19:
2. Արարքը ո՛չ արդարացված է եղել այդ անձի կամ անձանց բժշկական կամ հիվանդանոցային բուժման անհրաժեշտությամբ, ո՛չ էլ կատարվել է նրա կամ նրանց իրական համաձայնությամբ20:
3. Արարքը կատարվել է որպես քաղաքացիական բնակչության վրա լայնածավալ կամ պարբերաբար հարձակման մաս:
4. Կատարողն իմացել է, որ արարքը քաղաքացիական բնակչության վրա լայնածավալ կամ պարբերաբար հարձակման մաս է կազմում կամ ունեցել է արարքի՝ այդպիսի հարձակման մաս կազմելու դիտավորություն:
Հոդված7(1)(է)-6
Մարդկության դեմ ուղղված հանցագործություն սեքսուալ բնույթի բռնի գործողության ձևով
Տարրերը
1. Կատարողը մեկ կամ ավելի անձանց նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի գործողություն կամ այդ անձին կամ անձանց ներգրավել է սեքսուալ բնույթի գործողության կատարման մեջ՝ բռնության գործադրմամբ կամ բռնության կամ հարկադրանքի կիրառման սպառնալիքով, որը գործադրվել է, օրինակ՝ այդ անձի կամ անձանց կամ այլ անձի կողմից բռնության, կոպիտ հարկադրանքի, կալանավորման, հոգեբանական ճնշման կամ իշխանության չարաշահման ենթարկվելու վախի ազդեցության տակ կամ հարկադրական իրավիճակից օգտվելով կամ իրական համաձայնություն տալու հնարավորություն չունեցող այդ անձի կամ անձանց վիճակից օգտվելով:
2. Նման արարքն ունեցել է ծանրության այնպիսի աստիճան, որ այն համադրելի է Կանոնադրության 7-րդ հոդվածի 1-ին կետի «է» ենթակետում նշված այլ հանցանքների հետ:
3. Կատարողին հայտնի են եղել արարքի ծանրության աստիճանը հավաստող փաստական հանգամանքները:
4. Արարքը կատարվել է որպես քաղաքացիական բնակչության վրա լայնածավալ կամ պարբերաբար հարձակման մաս:
5. Կատարողն իմացել է, որ արարքը քաղաքացիական բնակչության վրա լայնածավալ կամ պարբերաբար հարձակման մաս է կազմում կամ ունեցել է արարքի՝ այդպիսի հարձակման մաս կազմելու դիտավորություն:
Հոդված 7(1)(ը)
Մարդկության դեմ ուղղված հանցագործություն հետապնդման ձևով
Տարրերը
1. Կատարողը, հակառակ միջազգային իրավունքի21 նորմերին, մեկ կամ ավելի անձանց խիստ միջոցներով զրկել է հիմնարար իրավունքներից:
2. Կատարողը թիրախավորել է այդ անձին կամ անձանց՝ որևէ խմբին կամ հանրույթին պատկանելության հիմքով, կամ թիրախավորել է խումբը կամ հանրույթը՝ որպես այդպիսին:
3. Նման թիրախավորումն իրականացվել է Կանոնադրության 7-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված քաղաքական, ռասայական, ազգային, էթնիկ, մշակութային, կրոնական, գենդերային հիմքով կամ այլ հիմքերով, որոնք համընդհանուր կերպով ճանաչվել են որպես անթույլատրելի միջազգային իրավունքի շրջանակներում:
4. Արարքը կատարվել է Կանոնադրության 7-րդ հոդվածի 1-ին կետում նշված ցանկացած գործողության կամ Դատարանի իրավազորության շրջանակներում գտնվող ցանկացած հանցագործության կապակցությամբ22:
5. Արարքը կատարվել է որպես քաղաքացիական բնակչության վրա լայնածավալ կամ պարբերաբար հարձակման մաս:
6. Կատարողն իմացել է, որ արարքը քաղաքացիական բնակչության վրա լայնածավալ կամ պարբերաբար հարձակման մաս է կազմում կամ ունեցել է արարքի՝ այդպիսի հարձակման մաս կազմելու դիտավորություն:
Հոդված 7(1)(թ)
Մարդկության դեմ ուղղված հանցագործություն մարդկանց բռնի անհետացման ձևով23, 24
Տարրերը
1. Կատարողը՝
ա) ձերբակալել, կալանավորել 25, 26 կամ առևանգել է մեկ կամ ավելի անձանց, կամ
բ) հրաժարվել է ընդունել այդ անձի կամ անձանց ձերբակալման, կալանավորման կամ առևանգման փաստը, կամ տեղեկություններ տրամադրել նրանց ճակատագրի կամ գտնվելու վայրի մասին:
2. ա) Նման ձերբակալմանը, կալանավորմանը կամ առևանգմանը հաջորդել կամ ուղեկցել է ազատությունից զրկելու այդ փաստն ընդունելուց կամ այդ անձի կամ անձանց ճակատագրի կամ գտնվելու վայրի մասին տեղեկություններ տրամադրելուց հրաժարումը, կամ
բ) նման հրաժարմանը նախորդել կամ ուղեկցել է այդ ազատությունից զրկելու փաստը:
3. Կատարողը իմացել է, որ27
ա) այդպիսի ձերբակալումը, կալանավորումը կամ առևանգումն իրադարձությունների սովորական զարգացման դեպքում կուղեկցվի ազատությունից զրկելու փաստն ընդունելուց կամ այդ անձի կամ անձանց ճակատագրի կամ գտնվելու վայրի մասին տեղեկություններ տրամադրելուց հրաժարումով,28 կամ
բ) նման հրաժարմանը նախորդել կամ ուղեկցել է այդ ազատությունից զրկելու փաստը:
4. Նման ձերբակալումը, կալանավորումը կամ առևանգումն իրականացվել է պետության կամ քաղաքական կազմակերպության կողմից կամ նրանց թույլտվությամբ, աջակցությամբ կամ համաձայնությամբ:
5. Ազատությունից զրկելու փաստն ընդունելուց կամ այդ անձի կամ անձանց ճակատագրի կամ գտնվելու վայրի մասին տեղեկություններ տրամադրելուց նմանօրինակ հրաժարումն արտահայտվել է այդպիսի պետության կամ քաղաքական կազմակերպության կողմից կամ նրանց թույլտվությամբ կամ աջակցությամբ:
6. Կատարողը դիտավորություն է ունեցել այդ անձին կամ անձանց երկարատև ժամանակով զրկելու օրենքի պաշտպանությունից օգտվելու հնարավորությունից:
7. Արարքը կատարվել է որպես քաղաքացիական բնակչության վրա լայնածավալ կամ պարբերաբար հարձակման մաս:
8. Կատարողն իմացել է, որ արարքը քաղաքացիական բնակչության վրա լայնածավալ կամ պարբերաբար հարձակման մաս է կազմում կամ ունեցել է արարքի՝ այդպիսի հարձակման մաս կազմելու դիտավորություն:
Հոդված 7(1)(ժ)
Մարդկության դեմ ուղղված հանցագործություն ապարտեիդի ձևով
Տարրերը
1. Կատարողն անմարդկային գործողություն է կատարել մեկ կամ ավելի անձանց նկատմամբ:
2. Այդ գործողությունը համարվել է Կանոնադրության 7-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված գործողություն կամ այդ գործողություններից ցանկացածին իր բնույթով համանման գործողություն29:
3. Կատարողին հայտնի են եղել տվյալ գործողության բնույթը հավաստող փաստական հանգամանքները:
4. Արարքը կատարվել է ռասայական մեկ խմբի կողմից ցանկացած այլ ռասայական խմբի կամ խմբերի պարբերաբար ճնշման և նրանց գերիշխելու ինստիտուցիոնալացված ռեժիմի համատեքստում:
5. Կատարողը դիտավորություն է ունեցել այդ արարքի օգնությամբ պահպանելու նման ռեժիմը:
6. Արարքը կատարվել է որպես քաղաքացիական բնակչության վրա լայնածավալ կամ պարբերաբար հարձակման մաս:
7. Կատարողն իմացել է, որ արարքը քաղաքացիական բնակչության վրա լայնածավալ կամ պարբերաբար հարձակման մաս է կազմում կամ ունեցել է արարքի՝ այդպիսի հարձակման մաս կազմելու դիտավորություն:
Հոդված 7(1)(ժա)
Մարդկության դեմ ուղղված հանցագործություն անմարդկային այլ գործողությունների ձևով
Տարրերը
1. Կատարողն անմարդկային գործողությամբ պատճառել է ուժեղ տառապանք կամ մարմնական լուրջ վնասվածք կամ հոգեկան կամ ֆիզիկական առողջությանը վնաս:
2. Այդ գործողությունը համարվել է Կանոնադրության 7-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված գործողություններից ցանկացածին իր բնույթով համանման գործողություն30:
3. Կատարողին հայտնի են եղել նման գործողության բնույթը հավաստող փաստական հանգամանքները:
4. Արարքը կատարվել է որպես քաղաքացիական բնակչության վրա լայնածավալ կամ պարբերաբար հարձակման մաս:
5. Կատարողն իմացել է, որ արարքը քաղաքացիական բնակչության վրա լայնածավալ կամ պարբերաբար հարձակման մաս է կազմում կամ ունեցել է արարքի՝ այդպիսի հարձակման մաս կազմելու դիտավորություն:
Հոդված 8
Պատերազմական հանցագործություններ
Ներածություն
8-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» և «ե» ենթակետերով նախատեսված պատերազմական հանցագործությունների տարրերի վրա տարածվում են 8-րդ հոդվածի 2-րդ կետի «դ» և «զ» ենթակետերով նախատեսված այն սահմանափակումները, որոնք հանցագործության տարր չեն համարվում:
Կանոնադրության 8-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված պատերազմական հանցագործությունների տարրերը պետք է մեկնաբանվեն զինված ընդհարումների վերաբերյալ ձևավորված միջազգային իրավունքի շրջանակներում, այդ թվում՝ համապատասխան դեպքերում՝ ծովում զինված ընդհարումների նկատմամբ կիրառելի զինված ընդհարումների միջազգային իրավունքի շրջանակներում:
Յուրաքանչյուր հանցագործության համար թվարկված վերջին երկու տարրերի առնչությամբ՝
ա) առկա չէ որևէ պահանջ՝ զինված ընդհարման առկայության փաստի կամ դրա՝ միջազգային բնույթ կրելու կամ միջազգային բնույթ չկրելու մասով կատարողի կողմից իրավական գնահատական տալու վերաբերյալ.
բ) այդ համատեքստում առկա չէ որևէ պահանջ այն փաստերը կատարողին հայտնի լինելու վերաբերյալ, որոնց ուժով ընդհարումը որակվում է որպես միջազգային կամ միջազգային բնույթ չկրող ընդհարում.
գ) առկա է միայն պահանջ՝ զինված ընդհարման այնպիսի առկայությունը հավաստող փաստական հանգամանքները հայտնի լինելու վերաբերյալ, որպիսին ենթադրվում է «տեղի է ունեցել ... համատեքստում և կապված է եղել դրա հետ» արտահայտության շրջանակներում:
Հոդված 8(2)(ա)
Հոդված 8(2)(ա)(i)
Պատերազմական հանցագործություն դիտավորյալ սպանության ձևով
Տարրերը
1. Կատարողն սպանել է մեկ կամ ավելի անձանց31:
2. Այդ անձը կամ անձինք գտնվել են Ժնևի 1949 թվականի մեկ կամ ավելի կոնվենցիաների պաշտպանության ներքո:
3. Կատարողին հայտնի են եղել պաշտպանական այդ կարգավիճակը հավաստող փաստական հանգամանքները32, 33:
4. Արարքը կատարվել է միջազգային զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ[34]:
5. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(ա)(ii)-1
Պատերազմական հանցագործություն խոշտանգման ձևով
Տարրերը35
1. Կատարողը ֆիզիկական կամ հոգեկան ուժեղ ցավ կամ տառապանք է պատճառել մեկ կամ ավելի անձանց:
2. Կատարողը ցավ կամ տառապանք է պատճառել այնպիսի նպատակներով, ինչպիսիք են տեղեկատվություն կամ խոստովանություն ձեռք բերելը, պատժելը, ահաբեկելը կամ հարկադրելը, կամ ցանկացած տեսակի խտրականության վրա հիմնված որևէ այլ հիմքով:
3. Այդ անձը կամ անձինք գտնվել են Ժնևի 1949 թվականի մեկ կամ ավելի կոնվենցիաների պաշտպանության ներքո:
4. Կատարողին հայտնի են եղել պաշտպանական այդ կարգավիճակը հավաստող փաստական հանգամանքները:
5. Արարքը կատարվել է միջազգային զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
6. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(ա)(ii)-2
Պատերազմական հանցագործություն անմարդկային վերաբերմունքի ձևով
Տարրերը
1. Կատարողը ֆիզիկական կամ հոգեկան ուժեղ ցավ կամ տառապանք է պատճառել մեկ կամ ավելի անձանց:
2. Այդ անձը կամ անձինք գտնվել են Ժնևի 1949 թվականի մեկ կամ ավելի կոնվենցիաների պաշտպանության ներքո:
3. Կատարողին հայտնի են եղել պաշտպանական այդ կարգավիճակը հավաստող փաստական հանգամանքները:
4. Արարքը կատարվել է միջազգային զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
5. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(ա)(ii)-3
Պատերազմական հանցագործություն կենսաբանական փորձերի ձևով
Տարրերը
1. Կատարողը մեկ կամ ավելի անձանց ենթարկել է որոշակի կենսաբանական փորձի:
2. Գիտական փորձը լուրջ վտանգ է սպառնացել այդ անձի կամ անձանց ֆիզիկական կամ հոգեկան առողջությանը կամ ամբողջականությանը:
3. Գիտական փորձը կատարվել է ոչ բուժական նպատակներով, և այն ո՛չ արդարացված է եղել բուժական պատճառներով, ո՛չ էլ կատարվել է ի շահ այդ անձի կամ անձանց:
4. Այդ անձը կամ անձինք գտնվել են Ժնևի 1949 թվականի մեկ կամ ավելի կոնվենցիաների պաշտպանության ներքո:
5. Կատարողին հայտնի են եղել պաշտպանական այդ կարգավիճակը հավաստող փաստական հանգամանքները:
6. Արարքը կատարվել է միջազգային զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
7. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(ա)(iii)
Պատերազմական հանցագործություն դիտավորությամբ ծանր տառապանք պատճառելու ձևով
Տարրերը
1. Կատարողը ֆիզիկական կամ հոգեկան ուժեղ ցավ կամ տառապանք է պատճառել մեկ կամ ավելի անձանց, կամ նրան կամ նրանց պատճառել է մարմնական լուրջ վնասվածք կամ առողջությանը վնաս:
2. Այդ անձը կամ անձինք գտնվել են Ժնևի 1949 թվականի մեկ կամ ավելի կոնվենցիաների պաշտպանության ներքո:
3. Կատարողին հայտնի են եղել պաշտպանական այդ կարգավիճակը հավաստող փաստական հանգամանքները:
4. Արարքը կատարվել է միջազգային զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
5. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(ա)(iv)
Պատերազմական հանցագործություն գույքը ոչնչացնելու և յուրացնելու ձևով
Տարրերը
1. Կատարողը ոչնչացրել կամ յուրացրել է որոշակի գույք:
2. Ոչնչացումը կամ յուրացումն արդարացված չի եղել ռազմական անհրաժեշտությամբ:
3. Ոչնչացումը կամ յուրացումը եղել է խոշորամասշտաբ և իրականացվել է կամայականորեն:
4. Այդ գույքը գտնվել է Ժնևի 1949 թվականի մեկ կամ ավելի կոնվենցիաների պաշտպանության ներքո:
5. Կատարողին հայտնի են եղել պաշտպանական այդ կարգավիճակը հավաստող փաստական հանգամանքները:
6. Արարքը կատարվել է միջազգային զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
7. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(ա)(v)
Պատերազմական հանցագործություն հակառակորդի զինված ուժերում ծառայելը հարկադրելու ձևով
Տարրերը
1. Կատարողը գործողության կատարմամբ կամ սպառնալիքի գործադրմամբ մեկ կամ ավելի անձանց հարկադրել է մասնակցելու ռազմական գործողություններին՝ ուղղված այդ անձի սեփական երկրի կամ զինված ուժերի դեմ, կամ այլ կերպ ծառայելու հակառակորդ պետության զինված ուժերում:
2. Այդ անձը կամ անձինք գտնվել են Ժնևի 1949 թվականի մեկ կամ ավելի կոնվենցիաների պաշտպանության ներքո:
3. Կատարողին հայտնի են եղել պաշտպանական այդ կարգավիճակը հավաստող փաստական հանգամանքները:
4. Արարքը կատարվել է միջազգային զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
5. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(ա)(vi)
Պատերազմական հանցագործություն արդար դատաքննության իրականացումը մերժելու ձևով
Տարրերը
1. Կատարողը մեկ կամ ավելի անձանց զրկել է արդար ու բնականոն դատաքննության իրականացումից՝ մերժելով մասնավորապես Ժնևի 1949 թվականի երրորդ և չորրորդ կոնվենցիաներով սահմանված դատական երաշխիքները:
2. Այդ անձը կամ անձինք գտնվել են Ժնևի 1949 թվականի մեկ կամ ավելի կոնվենցիաների պաշտպանության ներքո:
3. Կատարողին հայտնի են եղել պաշտպանական այդ կարգավիճակը հավաստող փաստական հանգամանքները:
4. Արարքը կատարվել է միջազգային զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
5. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(ա)(vii)-1
Պատերազմական հանցագործություն անօրինական բռնագաղթի և տեղափոխման ձևով
Տարրերը
1. Կատարողը մեկ կամ ավելի անձանց բռնագաղթեցրել կամ տեղափոխել է այլ պետություն կամ այլ վայր:
2. Այդ անձը կամ անձինք գտնվել են Ժնևի 1949 թվականի մեկ կամ ավելի կոնվենցիաների պաշտպանության ներքո:
3. Կատարողին հայտնի են եղել պաշտպանական այդ կարգավիճակը հավաստող փաստական հանգամանքները:
4. Արարքը կատարվել է միջազգային զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
5. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(ա)(vii)-2
Պատերազմական հանցագործություն անօրինական ձևով անազատության մեջ պահելու ձևով
Տարրերը
1. Կատարողը որոշակի վայրում անազատության մեջ է պահել կամ շարունակել է անազատության մեջ պահել մեկ կամ ավելի անձանց:
2. Այդ անձը կամ անձինք գտնվել են Ժնևի 1949 թվականի մեկ կամ ավելի կոնվենցիաների պաշտպանության ներքո:
3. Կատարողին հայտնի են եղել պաշտպանական այդ կարգավիճակը հավաստող փաստական հանգամանքները:
4. Արարքը կատարվել է միջազգային զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
5. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(ա)(viii)
Պատերազմական հանցագործություն պատանդ վերցնելու ձևով
Տարրերը
1. Կատարողը գերեվարել, պահել կամ այլ կերպ պատանդ է վերցրել մեկ կամ ավելի անձանց:
2. Կատարողն սպառնացել է սպանել, մարմնական վնասվածք պատճառել կամ շարունակել պահել այդ անձին կամ անձանց:
3. Կատարողը դիտավորություն է ունեցել որևէ պետության, միջազգային կազմակերպության, ֆիզիկական կամ իրավաբանական անձի կամ անձանց խմբի հարկադրել կատարելու գործողություններ կամ ձեռնպահ մնալու դրանք կատարելուց՝ որպես այդ անձի կամ անձանց անվտանգությունն ապահովելու կամ նրանց ազատ արձակելու ակնհայտ կամ ենթադրվող պայման:
4. Այդ անձը կամ անձինք գտնվել են Ժնևի՝ 1949 թվականի մեկ կամ ավելի կոնվենցիաների պաշտպանության ներքո:
5. Կատարողին հայտնի են եղել պաշտպանական այդ կարգավիճակը հավաստող փաստական հանգամանքները:
6. Արարքը կատարվել է միջազգային զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
7. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(բ)
Հոդված 8(2)(բ)(i)
Պատերազմական հանցագործություն քաղաքացիական անձանց վրա հարձակում գործելու ձևով
Տարրերը
1. Կատարողը հարձակում է գործել:
2. Հարձակման օբյեկտ են եղել քաղաքացիական բնակչությունը՝ որպես այդպիսին, կամ առանձին քաղաքացիական անձինք, որոնք անմիջականորեն չեն մասնակցել ռազմական գործողություններին:
3. Կատարողը դիտավորություն է ունեցել որպես հարձակման օբյեկտ ընտրելու քաղաքացիական բնակչությանը՝ որպես այդպիսին, կամ առանձին քաղաքացիական անձանց, որոնք անմիջականորեն չեն մասնակցել ռազմական գործողություններին:
4. Արարքը կատարվել է միջազգային զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
5. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(բ)(ii)
Պատերազմական հանցագործություն քաղաքացիական օբյեկտների վրա հարձակում գործելու ձևով
Տարրերը
1. Կատարողը հարձակում է գործել:
2. Հարձակման օբյեկտ են եղել քաղաքացիական օբյեկտները, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք ռազմական նպատակակետ չեն:
3. Կատարողն ունեցել է նման քաղաքացիական օբյեկտները որպես հարձակման օբյեկտ ընտրելու դիտավորություն:
4. Արարքը կատարվել է միջազգային զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
5. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(բ)(iii)
Պատերազմական հանցագործություն մարդասիրական օգնության աշխատանքների կամ խաղաղապահ առաքելության մեջ ներգրավված անձնակազմի կամ օբյեկտների վրա հարձակում գործելու ձևով
Տարրերը
1. Կատարողը հարձակում է գործել:
2. Հարձակման օբյեկտ են եղել Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության համաձայն մարդասիրական օգնության աշխատանքների կամ խաղաղապահ առաքելության մեջ ներգրավված անձնակազմը, օբյեկտները, նյութերը, ստորաբաժանումները կամ փոխադրամիջոցները:
3. Կատարողն ունեցել է այդ կերպով ներգրավված նման անձնակազմը, օբյեկտները, նյութերը, ստորաբաժանումները կամ փոխադրամիջոցները որպես հարձակման օբյեկտ ընտրելու դիտավորություն:
4. Այդպիսի անձնակազմի, օբյեկտների, նյութերի, ստորաբաժանումների կամ փոխադրամիջոցների վրա տարածվել է այնպիսի պաշտպանություն, որից օգտվում են քաղաքացիական անձինք կամ քաղաքացիական օբյեկտները՝ զինված ընդհարումների միջազգային իրավունքին համապատասխան:
5. Կատարողին հայտնի են եղել այդպիսի պաշտպանության առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
6. Արարքը կատարվել է միջազգային զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
7. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(բ)(iv)
Պատերազմական հանցագործություն անհամաչափ պատահական մահ, մարմնական վնասվածք պատճառելու կամ վնաս հասցնելու ձևով
Տարրերը
1. Կատարողը հարձակում է գործել:
2. Հարձակումը կրել է այնպիսի բնույթ, որով քաղաքացիական անձանց պատճառվել է պատահական մահ կամ մարմնական վնասվածք, կամ քաղաքացիական օբյեկտներին հասցվել է վնաս, կամ շրջակա միջավայրին հասցվել է լայնածավալ, տևական ու լուրջ վնաս, և նման մահը, մարմնական վնասվածքը կամ վնասն իր բնույթով ակնհայտորեն անհամաչափ է եղել նախատեսվող կոնկրետ և անմիջական ընդհանուր ռազմական առավելությանը36:
3. Կատարողին հայտնի է եղել, որ հարձակման հետևանքով քաղաքացիական անձանց կպատճառվի պատահական մահ կամ մարմնական վնասվածք, կամ քաղաքացիական օբյեկտներին կհասցվի վնաս, կամ շրջակա միջավայրին կհասցվի լայնածավալ, տևական ու լուրջ վնաս, և որ նման մահը, մարմնական վնասվածքը կամ վնասն իր բնույթով ակնհայտորեն անհամաչափ է նախատեսվող կոնկրետ և անմիջական ընդհանուր ռազմական առավելությանը37:
4. Արարքը կատարվել է միջազգային զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
5. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(բ)(v)
Պատերազմական հանցագործություն անպաշտպան վայրերի վրա հարձակում գործելու ձևով38
Տարրերը
1. Կատարողը հարձակում է գործել մեկ կամ ավելի քաղաքների, գյուղերի, կացարանների կամ շենքերի վրա:
2. Այդ քաղաքները, գյուղերը, կացարանները կամ շենքերն առանց դիմադրության բաց են եղել բռնազավթման համար:
3. Այդ քաղաքները, գյուղերը, կացարանները կամ շենքերը ռազմական նպատակակետ չեն եղել:
4. Արարքը կատարվել է միջազգային զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
5. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(բ)(vi)
Պատերազմական հանցագործություն ռազմական գործողություններին իր մասնակցությունը դադարեցրած անձին սպանելու կամ վիրավորում հասցնելու ձևով
Տարրերը
1. Կատարողը սպանել կամ վիրավորում է հասցրել մեկ կամ ավելի անձանց:
2. Այդ անձը կամ անձինք դադարեցրած են եղել իրենց մասնակցությունը ռազմական գործողություններին:
3. Կատարողին հայտնի են եղել այս կարգավիճակը հավաստող փաստական հանգամանքները:
4. Արարքը կատարվել է միջազգային զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
5. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(բ)(vii)-1
Պատերազմական հանցագործություն բանագնացի դրոշը ոչ պատշաճ կերպով օգտագործելու ձևով
Տարրերը
1. Կատարողն օգտագործել է բանագնացի դրոշը:
2. Կատարողն այն օգտագործել է բանակցություններ վարելու դիտավորության առկայության տպավորություն ստեղծելու համար, մինչդեռ կատարողն այդպիսի դիտավորություն չի ունեցել:
3. Կատարողն իմացել է կամ պետք է իմանար նման օգտագործման արգելված լինելու մասին39:
4. Նման արարքը հանգեցրել է մահվան կամ մարմնական լուրջ վնասվածքի:
5. Կատարողն իմացել է, որ արարքը կարող է հանգեցնել մահվան կամ մարմնական լուրջ վնասվածքի:
6. Արարքը կատարվել է միջազգային զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
7. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(բ)(vii)-2
Պատերազմական հանցագործություն հակառակորդի դրոշը, զինվորական տարբերանշանները կամ համազգեստը ոչ պատշաճ կերպով օգտագործելու ձևով
Տարրերը
1. Կատարողն օգտագործել է հակառակորդի դրոշը, զինվորական տարբերանշանները կամ համազգեստը:
2. Հարձակման ժամանակ կատարողը դրանք օգտագործել է զինված ընդհարումների միջազգային իրավունքի նորմերով արգելված եղանակով:
3. Կատարողն իմացել է կամ պետք է իմանար նման օգտագործման արգելված լինելու մասին40:
4. Նման արարքը հանգեցրել է մահվան կամ մարմնական լուրջ վնասվածքի:
5. Կատարողն իմացել է, որ արարքը կարող է հանգեցնել մահվան կամ մարմնական լուրջ վնասվածքի:
6. Արարքը կատարվել է միջազգային զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
7. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(բ)(vii)-3
Պատերազմական հանցագործություն Միավորված ազգերի կազմակերպության դրոշը, զինվորական տարբերանշանները կամ համազգեստը ոչ պատշաճ կերպով օգտագործելու ձևով
Տարրերը
1. Կատարողն օգտագործել է Միավորված ազգերի կազմակերպության դրոշը, զինվորական տարբերանշանները կամ համազգեստը:
2. Կատարողը դրանք օգտագործել է զինված ընդհարումների միջազգային իրավունքի նորմերով արգելված եղանակով:
3. Կատարողն իմացել է նման օգտագործման արգելված լինելու մասին41:
4. Նման արարքը հանգեցրել է մահվան կամ մարմնական լուրջ վնասվածքի:
5. Կատարողն իմացել է, որ արարքը կարող է հանգեցնել մահվան կամ մարմնական լուրջ վնասվածքի:
6. Արարքը կատարվել է միջազգային զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
7. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(բ)(vii)-4
Պատերազմական հանցագործություն Ժնևի կոնվենցիաներով սահմանված տարբերանշանները ոչ պատշաճ կերպով օգտագործելու ձևով
Տարրերը
1. Կատարողն օգտագործել է Ժնևի կոնվենցիաներով սահմանված տարբերանշանները:
2. Կատարողը դրանք օգտագործել է ռազմական նպատակներով42՝ զինված ընդհարումների միջազգային իրավունքի նորմերով արգելված եղանակով:
3. Կատարողն իմացել է կամ պետք է իմանար նման օգտագործման արգելված լինելու մասին43:
4. Նման արարքը հանգեցրել է մահվան կամ մարմնական լուրջ վնասվածքի:
5. Կատարողն իմացել է, որ արարքը կարող է հանգեցնել մահվան կամ մարմնական լուրջ վնասվածքի:
6. Արարքը կատարվել է միջազգային զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
7. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(բ)(viii)
Բռնազավթող պետության կողմից սեփական քաղաքացիական բնակչության մի մասի ուղղակի կամ անուղղակի տեղափոխում իր բռնազավթած տարածք, կամ բռնազավթած տարածքի ամբողջ բնակչության կամ դրա մի մասի բռնագաղթեցում կամ տեղափոխում այդ տարածքի սահմաններում կամ սահմաններից դուրս
Տարրերը
1. Կատարողը՝
ա) սեփական բնակչության մի մասին ուղղակի կամ անուղղակի տեղափոխել44 է իր բռնազավթած տարածք, կամ
բ) բռնազավթած տարածքի ամբողջ բնակչությանը կամ մի մասին բռնագաղթեցրել կամ տեղափոխել է այդ տարածքի սահմաններում կամ սահմաններից դուրս:
2. Արարքը կատարվել է միջազգային զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
3. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(բ)(ix)
Պատերազմական հանցագործություն պահպանվող օբյեկտների վրա հարձակում գործելու ձևով45
Տարրերը
1. Կատարողը հարձակում է գործել:
2. Հարձակման օբյեկտ են եղել կրոնական, կրթական, արվեստի, գիտության կամ բարեգործական նպատակների համար նախատեսված մեկ կամ ավելի շենքեր, պատմական հուշարձաններ, հիվանդանոցներ կամ հիվանդների ու վիրավորների կենտրոնացման այնպիսի վայրեր, որոնք չեն եղել ռազմական նպատակակետեր:
3. Կատարողը դիտավորություն է ունեցել որպես հարձակման օբյեկտ ընտրելու կրոնական, կրթական, արվեստի, գիտության կամ բարեգործական նպատակների համար նախատեսված շենքը կամ շենքերը, պատմական հուշարձանները, հիվանդանոցները կամ հիվանդների ու վիրավորների կենտրոնացման այն վայրերը, որոնք չեն եղել ռազմական նպատակակետեր:
4. Արարքը կատարվել է միջազգային զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
5. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(բ)(x)-1
Պատերազմական հանցագործություն խեղումներ պատճառելու ձևով
Տարրերը
1. Կատարողը խեղումներ է պատճառել մեկ կամ ավելի անձանց՝ մասնավորապես տվյալ անձին կամ անձանց պատճառելով անջնջելի այլանդակում կամ հանգեցնելով նրա կամ նրանց աշխատունակության լրիվ կորստի կամ նրանից կամ նրանցից հեռացնելով որևէ օրգան կամ մակօրգան:
2. Արարքը հանգեցրել է այդ անձի կամ անձանց մահվան կամ լուրջ վտանգ է սպառնացել նրա կամ նրանց ֆիզիկական կամ հոգեկան առողջությանը:
3. Արարքը ո՛չ արդարացված է եղել այդ անձի կամ անձանց բժշկական, ատամնաբուժական կամ հիվանդանոցային բուժման անհրաժեշտությամբ, ո՛չ էլ կատարվել է ի շահ այդ անձի կամ անձանց46:
4. Այդ անձը կամ անձինք գտնվել են հակառակորդ կողմի իշխանության ներքո:
5. Արարքը կատարվել է միջազգային զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
6. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(բ)(x)-2
Պատերազմական հանցագործություն բժշկական կամ գիտական փորձերի ձևով
Տարրերը
1. Կատարողը մեկ կամ ավելի անձանց ենթարկել է բժշկական կամ գիտական փորձի:
2. Գիտական փորձը հանգեցրել է այդ անձի կամ անձանց մահվան կամ լուրջ վտանգ է սպառնացել այդ անձի կամ անձանց ֆիզիկական կամ հոգեկան առողջությանը:
3. Արարքը ո՛չ արդարացված է եղել այդ անձի կամ անձանց բժշկական, ատամնաբուժական կամ հիվանդանոցային բուժման անհրաժեշտությամբ, ո՛չ էլ կատարվել է ի շահ այդ անձի կամ անձանց:

Հոդված 8(2)(բ)(xi)
Պատերազմական հանցագործություն դավադրաբար սպանելու կամ վիրավորում հասցնելու ձևով
Տարրերը
1. Կատարողը շահել է մեկ կամ ավելի անձանց վստահությունը կամ հավատը՝ հավատացնելով, որ նրանք ունեն պաշտպանությունից օգտվելու իրավունք կամ պարտավոր են համաձայնել պաշտպանությունից օգտվելուն՝ զինված ընդհարումների դեպքում կիրառելի միջազգային իրավունքի նորմերին համապատասխան:
2. Կատարողը դիտավորություն է ունեցել դրժելու այդ վստահությունը կամ հավատը:
3. Կատարողն սպանել կամ մարմնական վնասվածք է պատճառել այդ անձին կամ անձանց:
4. Կատարողն օգտվել է այդ վստահությունից կամ հավատից այդ անձին կամ անձանց սպանելիս կամ մարմնական վնասվածք պատճառելիս:
5. Այդ անձը կամ անձինք պատկանել են հակառակորդ կողմին:
6. Արարքը կատարվել է միջազգային զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
7. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(բ)(xii)
Պատերազմական հանցագործություն այնպիսի հայտարարության ձևով, թե գթություն չի լինի
Տարրերը
1. Կատարողը հայտարարել է կամ հրաման է արձակել այն մասին, որ ոչ ոք ողջ չի մնա:
2. Այդպիսի հայտարարությունը կամ հրամանը նպատակ է ունեցել ահաբեկելու հակառակորդին կամ ռազմական գործողությունները վարելու այն հիմքով, որ ոչ ոք ողջ չմնա:
3. Կատարողն ունեցել է այնպիսի ենթակա ուժերի նկատմամբ արդյունավետ ղեկավարում կամ հսկողություն իրականացնելու հնարավորություն, որոնց ուղղված է եղել այդպիսի հայտարարությունը կամ հրամանը:
4. Արարքը կատարվել է միջազգային զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
5. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(բ)(xiii)
Պատերազմական հանցագործություն հակառակորդի գույքը ոչնչացնելու կամ զավթելու ձևով
Տարրերը
1. Կատարողը ոչնչացրել կամ զավթել է որոշակի գույք:
2. Այդ գույքը եղել է հակառակորդի սեփականությունը:
3. Այդ գույքի վրա տարածվել է ոչնչացման կամ զավթման դեմ պաշտպանությունը՝ զինված ընդհարումների միջազգային իրավունքի համաձայն:
4. Կատարողին հայտնի են եղել գույքի տվյալ կարգավիճակը հավաստող փաստական հանգամանքները:
5. Ոչնչացումը կամ զավթումն արդարացված չեն եղել ռազմական անհրաժեշտությամբ:
6. Արարքը կատարվել է միջազգային զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
7. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(բ)(xiv)
Պատերազմական հանցագործություն հակառակորդ պետության քաղաքացիներին իրավունքների իրականացումից կամ գործողությունների կատարումից զրկելու ձևով
Տարրերը
1. Կատարողը վերացրել, կասեցրել կամ դադարեցրել է ընդհանուր իրավասության դատարանում որոշակի իրավունքների կամ գործողությունների ընդունելիությունը:
2. Տվյալ վերացումը, կասեցումը կամ դադարեցումն ուղղված են եղել հակառակորդ կողմի քաղաքացիների դեմ:
3. Կատարողն ունեցել է վերացման, կասեցման կամ դադարեցման՝ հակառակորդ կողմի քաղաքացիների դեմ ուղղված լինելու դիտավորություն:
4. Արարքը կատարվել է միջազգային զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
5. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(բ)(xv)
Պատերազմական հանցագործություն ռազմական գործողություններին մասնակցությունը հարկադրելու ձևով
Տարրերը
1. Կատարողը գործողության կատարմամբ կամ սպառնալիքի գործադրմամբ մեկ կամ ավելի անձանց հարկադրել է մասնակցելու իրենց սեփական երկրի կամ ուժերի դեմ ուղղված ռազմական գործողություններին:
2. Այդ անձը կամ անձինք եղել են հակառակորդ կողմի քաղաքացիներ:
3. Արարքը կատարվել է միջազգային զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
4. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(բ)(xvi)
Պատերազմական հանցագործություն կողոպուտի ձևով
Տարրերը
1. Կատարողը յուրացրել է որոշակի գույք:
2. Կատարողը դիտավորություն է ունեցել սեփականատիրոջը զրկել իր գույքից և այն յուրացնել մասնավոր կամ անձնական օգտագործման նպատակով47:
3. Յուրացումն իրականացվել է առանց սեփականատիրոջ համաձայնության:
4. Արարքը կատարվել է միջազգային զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
5. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(բ)(xvii)
Պատերազմական հանցագործություն թույն կամ թունավոր զենք կիրառելու ձևով
Տարրերը
1. Կատարողը կիրառել է այնպիսի նյութ կամ զենք, որի գործադրման հետևանքով արտազատվում է նյութ:
2. Կիրառված նյութը եղել է այնպիսին, որ իրադարձությունների բնականոն զարգացման պայմաններում իր թունավոր հատկության ուժով պատճառում է մահ կամ լրջորեն վնասում առողջությունը:
3. Արարքը կատարվել է միջազգային զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
4. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(բ)(xviii)
Պատերազմական հանցագործություն արգելված գազեր, հեղուկներ, նյութեր կամ միջոցներ կիրառելու ձևով
Տարրերը
1. Կատարողը կիրառել է գազ կամ համանման այլ նյութ կամ միջոց:
2. Կիրառված գազը, նյութը կամ միջոցը եղել են այնպիսին, որ իրադարձությունների բնականոն զարգացման պայմաններում իրենց հեղձուցիչ կամ թունավոր հատկության48 ուժով պատճառում են մահ կամ լրջորեն վնասում առողջությունը:
3. Արարքը կատարվել է միջազգային զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
4. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(բ)(xix)
Պատերազմական հանցագործություն արգելված գնդակներ կիրառելու ձևով
Տարրերը
1. Կատարողը կիրառել է որոշակի գնդակներ:
2. Կիրառված գնդակները եղել են այնպիսին, որ դրանց օգտագործմամբ խախտվում են զինված ընդհարումների միջազգային իրավունքի նորմերը, քանի որ դրանք մարդու մարմնում հեշտությամբ ծավալվում կամ տափակում են:
Կատարողին հայտնի է եղել, որ նման բնույթի գնդակների կիրառումն անհարկի կխորացնի հասցվող տառապանքը կամ վիրավորման հետևանքները:
4. Արարքը կատարվել է միջազգային զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
5. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(բ)(xx)
Պատերազմական հանցագործություն այնպիսի զենք, ռազմամթերք կամ տեխնիկա կամ պատերազմ վարելու մեթոդներ կիրառելու ձևով, որոնք թվարկված են Կանոնադրությանը կից Հավելվածում
Տարրերը
[Տարրերի նախագիծն անհրաժեշտ կլինի նախապատրաստել այն ժամանակ, երբ զենքի, ռազմամթերքի կամ տեխնիկայի կամ պատերազմ վարելու մեթոդների ցանկը ներառված կլինի Կանոնադրությանը կից Հավելվածում]:
Հոդված 8(2)(բ)(xxi)
Պատերազմական հանցագործություն մարդու արժանապատվության դեմ ուղղված ոտնձգության ձևով
Տարրերը
1. Կատարողն անարգել, նվաստացրել կամ այլ կերպ ոտնահարել է մեկ կամ ավելի անձանց49 արժանապատվությունը:
2. Անարգումը, նվաստացումը կամ այլ խախտում ունեցել են ծանրության այնպիսի աստիճան, որ դրանք համընդհանուր կերպով ճանաչվել են որպես մարդու արժանապատվության դեմ ուղղված ոտնձգություն:
3. Արարքը կատարվել է միջազգային զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
4. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(բ)(xxii)-1
Պատերազմական հանցագործություն բռնաբարության ձևով
Տարրերը
1. Կատարողը ոտնձգություն50 է կատարել անձի մարմնի նկատմամբ այնպիսի արարքի կատարմամբ, որը հանգեցրել է թեկուզ աննշան ձևով սեռական օրգանով ներթափանցմանը տուժողի կամ կատարողի մարմնի ցանկացած մաս, կամ ցանկացած առարկայով կամ մարմնի ցանկացած այլ մասով ներթափանցմանը տուժողի հետանցք կամ սեռանցք:
2. Ոտնձգությունը կատարվել է բռնության գործադրմամբ կամ բռնության կամ հարկադրանքի կիրառման սպառնալիքով, որը գործադրվել է, օրինակ՝ այդ անձի կամ այլ անձի կողմից բռնության, կոպիտ հարկադրանքի, կալանավորման, հոգեբանական ճնշման կամ իշխանության չարաշահման ենթարկվելու վախի ազդեցության տակ կամ հարկադրական իրավիճակից օգտվելով, կամ ոտնձգությունը կատարվել է այնպիսի անձի նկատմամբ, որն ի վիճակի չէ տալու իրական համաձայնություն51:
3. Արարքը կատարվել է միջազգային զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
4. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(բ)(xxii)-2
Պատերազմական հանցագործություն սեքսուալ ստրկացման ձևով52
Տարրերը
1. Կատարողը մեկ կամ ավելի անձանց նկատմամբ իրականացրել է սեփականության իրավունք ենթադրող իրավազորություններից մեկը կամ բոլորը, օրինակ՝ այդ անձին կամ անձանց գնելու, վաճառելու, օգտագործման հանձնելու, փոխանակելու կամ համանման ձևով նրանց ազատությունից զրկելու միջոցով53:
2. Կատարողն այդ անձին կամ անձանց ներգրավել է սեքսուալ բնույթի մեկ կամ ավելի գործողությունների կատարման մեջ:
3. Արարքը կատարվել է միջազգային զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
4. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(բ)(xxii)-3
Պատերազմական հանցագործություն հարկադիր մարմնավաճառության ձևով
Տարրերը
1. Կատարողը մեկ կամ ավելի անձանց ներգրավել է սեքսուալ բնույթի մեկ կամ ավելի գործողությունների կատարման մեջ՝ բռնության գործադրմամբ կամ բռնության կամ հարկադրանքի կիրառման սպառնալիքով, որը գործադրվել է, օրինակ՝ այդ անձի կամ անձանց կամ այլ անձի կողմից բռնության, կոպիտ հարկադրանքի, կալանավորման, հոգեբանական ճնշման կամ իշխանության չարաշահման ենթարկվելու վախի ազդեցության տակ կամ հարկադրական իրավիճակից օգտվելով կամ իրական համաձայնություն տալու հնարավորություն չունեցող այդ անձի կամ անձանց վիճակից օգտվելով:
2. Կատարողը կամ այլ անձ ստացել կամ ակնկալել են ստանալ ֆինանսական կամ այլ առավելություն՝ սեքսուալ բնույթի նման գործողություններ կատարելու դիմաց կամ դրանց կապակցությամբ:
3. Արարքը կատարվել է միջազգային զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
4. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(բ)(xxii)-4
Պատերազմական հանցագործություն հարկադրական հղիության ձևով
Տարրերը
1. Կատարողն անազատության մեջ պահել է մեկ կամ ավելի կանանց՝ նրանց հարկադրաբար հղիացնելու միջոցով՝ նպատակ ունենալով ազդել որևէ բնակչության էթնիկ կազմի վրա կամ իրականացնել միջազգային իրավունքի այլ կոպիտ խախտումներ:
2. Արարքը կատարվել է միջազգային զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
3. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(բ)(xxii)-5
Պատերազմական հանցագործություն հարկադրական ամլացման ձևով
Տարրերը
1. Կատարողը մեկ կամ ավելի անձանց զրկել է վերարտադրողական կենսաբանական ունակությունից54:
2. Արարքը ո՛չ արդարացված է եղել այդ անձի կամ անձանց բժշկական կամ հիվանդանոցային բուժման անհրաժեշտությամբ, ո՛չ էլ կատարվել է նրա կամ նրանց իրական համաձայնությամբ55:
3. Արարքը կատարվել է միջազգային զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
4. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(բ)(xxii)-6
Պատերազմական հանցագործություն սեքսուալ բնույթի բռնի գործողության ձևով
Տարրերը
1. Կատարողը մեկ կամ ավելի անձանց նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի գործողություն կամ այդ անձին կամ անձանց ներգրավել է սեքսուալ բնույթի գործողության կատարման մեջ՝ բռնության գործադրմամբ կամ բռնության կամ հարկադրանքի կիրառման սպառնալիքով, որը գործադրվել է, օրինակ՝ այդ անձի կամ անձանց կամ այլ անձի կողմից բռնության, կոպիտ հարկադրանքի, կալանավորման, հոգեբանական ճնշման կամ իշխանության չարաշահման ենթարկվելու վախի ազդեցության տակ կամ հարկադրական իրավիճակից օգտվելով կամ իրական համաձայնություն տալու հնարավորություն չունեցող այդ անձի կամ անձանց վիճակից օգտվելով:
2. Արարքն ունեցել է ծանրության այնպիսի աստիճան, որը համադրելի է Ժնևի կոնվենցիաների կոպիտ խախտման ծանրության աստիճանի հետ:
3. Կատարողին հայտնի են եղել արարքի ծանրության աստիճանը հավաստող փաստական հանգամանքները:
4. Արարքը կատարվել է միջազգային զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
5. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(բ)(xxiii)
Պատերազմական հանցագործություն պաշտպանությունից օգտվող անձանց որպես «կենդանի վահան» օգտագործելու ձևով
Տարրերը
1. Կատարողը զինված ընդհարումների միջազգային իրավունքով նախատեսված պաշտպանությունից օգտվող մեկ կամ ավելի քաղաքացիական անձանց կամ այլ անձանց տեղափոխել է կամ այլ կերպ օգտագործել է նրանց գտնվելու վայրի հանգամանքը:
2. Կատարողը դիտավորություն է ունեցել ռազմական օբյեկտը պաշտպանելու հարձակումից կամ քողարկելու ռազմական գործողությունները, խրախուսելու կամ խոչընդոտելու դրանք:
3. Արարքը կատարվել է միջազգային զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
4. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(բ)(xxiv)
Պատերազմական հանցագործություն այն օբյեկտների կամ անձանց վրա հարձակում գործելու ձևով, որոնք օգտագործում են Ժնևի կոնվենցիաներով սահմանված տարբերանշաններ
Տարրերը
1. Կատարողը հարձակում է գործել մեկ կամ ավելի անձանց, շենքերի, բուժական հաստատությունների կամ փոխադրամիջոցների կամ այլ օբյեկտների վրա, որոնք միջազգային իրավունքին համապատասխան օգտագործում են Ժնևի կոնվենցիաներով սահմանված պաշտպանություն նախատեսող տարբերանշան կամ նույնականացման այլ միջոց:
2. Կատարողը դիտավորություն է ունեցել որպես հարձակման օբյեկտ ընտրելու այդ եղանակով նման նույնականացման միջոցներ օգտագործող այդպիսի անձանց, շենքեր, հաստատություններ կամ փոխադրամիջոցներ կամ այլ օբյեկտներ:
3. Արարքը կատարվել է միջազգային զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
4. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(բ)(xxv)
Պատերազմական հանցագործություն սովի մատնելը իբրև պատերազմ վարելու միջոց օգտագործելու ձևով
Տարրերը
1. Կատարողը քաղաքացիական անձանց զրկել է կենդանի մնալու համար անհրաժեշտ առարկաներից:
2. Կատարողը դիտավորություն է ունեցել քաղաքացիական անձանց սովի մատնել՝ իբրև պատերազմ վարելու միջոց:
3. Արարքը կատարվել է միջազգային զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
4. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(բ)(xxvi)
Պատերազմական հանցագործություն երեխաներին օգտագործելու, զինվորական ծառայության զորակոչելու կամ հավաքագրելու ձևով
Տարրերը
1. Կատարողը մեկ կամ ավելի անձանց զորակոչել կամ հավաքագրել է ազգային զինված ուժեր կամ օգտագործել է մեկ կամ ավելի անձանց՝ ռազմական գործողություններին նրանց ակտիվ մասնակցության նպատակով:
2. Այդ անձի կամ անձանց տարիքը եղել է 15 տարեկանից ցածր:
3. Կատարողն իմացել է կամ պետք է իմանար, որ այդ անձի կամ անձանց տարիքը 15 տարեկանից ցածր է:
4. Արարքը կատարվել է միջազգային զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
5. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(գ)
Հոդված 8(2)(գ)(i)-1
Պատերազմական հանցագործություն սպանության ձևով
Տարրերը
1. Կատարողն սպանել է մեկ կամ ավելի անձանց:
2. Այդ անձը կամ անձինք եղել են կա՛մ ռազմական գործողություններին իրենց մասնակցությունը դադարեցրած անձինք, կա՛մ քաղաքացիական անձինք, բժշկական կամ հոգևոր անձնակազմի56 անդամներ, որոնք գործուն մասնակցություն չեն ունեցել ռազմական գործողություններին:
3. Կատարողին հայտնի են եղել այդ կարգավիճակը հավաստող փաստական հանգամանքները:
4. Արարքը կատարվել է միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
5. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(գ)(i)-2
Պատերազմական հանցագործություն խեղումներ պատճառելու ձևով
Տարրերը
1. Կատարողը խեղումներ է պատճառել մեկ կամ ավելի անձանց՝ մասնավորապես տվյալ անձին կամ անձանց պատճառելով անջնջելի այլանդակում կամ հանգեցնելով նրա կամ նրանց աշխատունակության լրիվ կորստի կամ նրանից կամ նրանցից հեռացնելով որևէ օրգան կամ մակօրգան:
2. Արարքը ո՛չ արդարացված է եղել այդ անձի կամ անձանց բժշկական, ատամնաբուժական կամ հիվանդանոցային բուժման անհրաժեշտությամբ, ո՛չ էլ կատարվել է ի շահ այդ անձի կամ անձանց:
3. Այդ անձը կամ անձինք եղել են կա՛մ ռազմական գործողություններին իրենց մասնակցությունը դադարեցրած անձինք, կա՛մ քաղաքացիական անձինք, բժշկական կամ հոգևոր անձնակազմի անդամներ, որոնք գործուն մասնակցություն չեն ունեցել ռազմական գործողություններին:
4. Կատարողին հայտնի են եղել այդ կարգավիճակը հավաստող փաստական հանգամանքները:
5. Արարքը կատարվել է միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
6. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները
Հոդված 8(2)(գ)(i)-3
Պատերազմական հանցագործություն դաժան վերաբերմունքի ձևով
Տարրերը
1. Կատարողն ուժեղ ֆիզիկական կամ հոգեկան ցավ կամ տառապանք է պատճառել մեկ կամ ավելի անձանց:
2. Այդ անձը կամ անձինք եղել են կա՛մ ռազմական գործողություններին իրենց մասնակցությունը դադարեցրած անձինք, կա՛մ քաղաքացիական անձինք, բժշկական կամ հոգևոր անձնակազմի անդամներ, որոնք գործուն մասնակցություն չեն ունեցել ռազմական գործողություններին:
3. Կատարողին հայտնի են եղել այդ կարգավիճակը հավաստող փաստական հանգամանքները:
4. Արարքը կատարվել է միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
5. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(գ)(i)-4
Պատերազմական հանցագործություն խոշտանգման ձևով
Տարրերը
1. Կատարողն ուժեղ ֆիզիկական կամ հոգեկան ցավ կամ տառապանք է պատճառել մեկ կամ ավելի անձանց:
2. Կատարողը ցավ կամ տառապանք է պատճառել այնպիսի նպատակներով, ինչպիսիք են տեղեկություն կամ խոստովանություն ստանալը, պատժելը, ահաբեկելը կամ հարկադրանք կիրառելը, կամ ցանկացած տեսակի խտրականության վրա հիմնված որևէ այլ պատճառով:
3. Այդ անձը կամ անձինք եղել են կա՛մ ռազմական գործողություններին իրենց մասնակցությունը դադարեցրած անձինք, կա՛մ քաղաքացիական անձինք, բժշկական կամ հոգևոր անձնակազմի անդամներ, որոնք գործուն մասնակցություն չեն ունեցել ռազմական գործողություններին:
4. Կատարողին հայտնի են եղել այդ կարգավիճակը հավաստող փաստական հանգամանքները:
5. Արարքը կատարվել է միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
6. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(գ)(ii)
Պատերազմական հանցագործություն մարդու արժանապատվության դեմ ուղղված ոտնձգության ձևով
Տարրերը
1. Կատարողն անարգել, նվաստացրել կամ այլ կերպ ոտնահարել է մեկ կամ ավելի անձանց57 արժանապատվությունը:
2. Անարգումը, նվաստացումը կամ այլ խախտում ունեցել են ծանրության այնպիսի աստիճան, որ դրանք համընդհանուր կերպով ճանաչվել են որպես մարդու արժանապատվության դեմ ուղղված ոտնձգություն:
3. Այդ անձը կամ անձինք եղել են կա՛մ ռազմական գործողություններին իրենց մասնակցությունը դադարեցրած անձինք, կա՛մ քաղաքացիական անձինք, բժշկական կամ հոգևոր անձնակազմի անդամներ, որոնք գործուն մասնակցություն չեն ունեցել ռազմական գործողություններին:
4. Կատարողին հայտնի են եղել այդ կարգավիճակը հավաստող փաստական հանգամանքները:
5. Արարքը կատարվել է միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
6. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(գ)(iii)
Պատերազմական հանցագործություն պատանդ վերցնելու ձևով
Տարրերը
1. Կատարողը գերեվարել, պահել կամ այլ կերպ պատանդ է վերցրել մեկ կամ ավելի անձանց:
2. Կատարողն սպառնացել է սպանել, մարմնական վնասվածք պատճառել կամ շարունակել պահել այդ անձին կամ անձանց:
3. Կատարողը դիտավորություն է ունեցել որևէ պետության, միջազգային կազմակերպության, ֆիզիկական կամ իրավաբանական անձի կամ անձանց խմբի հարկադրել կատարելու գործողություններ կամ ձեռնպահ մնալու դրանք կատարելուց՝ որպես այդ անձի կամ անձանց անվտանգությունն ապահովելու կամ նրանց ազատ արձակելու ակնհայտ կամ ենթադրվող պայման:
4. Այդ անձը կամ անձինք եղել են կա՛մ ռազմական գործողություններին իրենց մասնակցությունը դադարեցրած անձինք, կա՛մ քաղաքացիական անձինք, բժշկական կամ հոգևոր անձնակազմի անդամներ, որոնք գործուն մասնակցություն չեն ունեցել ռազմական գործողություններին:
5. Կատարողին հայտնի են եղել այդ կարգավիճակը հավաստող փաստական հանգամանքները:
6. Արարքը կատարվել է միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
7. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(գ)(iv)
Պատերազմական հանցագործություն՝ առանց պատշաճ իրավական ընթացակարգի պատիժ նշանակելու կամ այն ի կատար ածելու ձևով
Տարրերը
1. Կատարողը մեկ կամ ավելի անձանց դատապարտել է պատժի կամ այն ի կատար ածել58:
2. Այդ անձը կամ անձինք եղել են կա՛մ ռազմական գործողություններին իրենց մասնակցությունը դադարեցրած անձինք, կա՛մ քաղաքացիական անձինք, բժշկական կամ հոգևոր անձնակազմի անդամներ, որոնք գործուն մասնակցություն չեն ունեցել ռազմական գործողություններին:
3. Կատարողին հայտնի են եղել այդ կարգավիճակը հավաստող փաստական հանգամանքները:
4. Առկա չի եղել դատարանի՝ ավելի վաղ կայացրած դատավճիռ, կամ դատավճիռ կայացրած դատարանը չի ունեցել «սահմանված կարգով կազմ», այսինքն՝ չի ապահովել անկախության ու անաչառության էական երաշխիքներ, կամ դատավճիռ կայացրած դատարանը չի ապահովել մյուս բոլոր դատական երաշխիքները, որոնք, ըստ համընդհանուր ճանաչման, անօտարելի են միջազգային իրավունքի շրջանակներում59:
5. Կատարողին հայտնի է եղել դատարանի՝ ավելի վաղ կայացրած դատավճռի բացակայության կամ համապատասխան երաշխիքներով ապահովելուց հրաժարվելու փաստը, ինչպես նաև այն հանգամանքը, որ դրանք արդար դատաքննության էական կամ անօտարելի երաշխիքներ են:
6. Արարքը կատարվել է միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
7. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(ե)60
Հոդված 8(2)(ե)(i)
Պատերազմական հանցագործություն քաղաքացիական անձանց վրա հարձակում գործելու ձևով
Տարրերը
1. Կատարողը հարձակում է գործել:
2. Հարձակման օբյեկտ են եղել քաղաքացիական բնակչությունը՝ որպես այդպիսին, կամ առանձին քաղաքացիական անձինք, որոնք անմիջականորեն չեն մասնակցել ռազմական գործողություններին:
3. Կատարողը դիտավորություն է ունեցել որպես հարձակման օբյեկտ ընտրելու քաղաքացիական բնակչությանը՝ որպես այդպիսին, կամ առանձին քաղաքացիական անձանց, որոնք անմիջականորեն չեն մասնակցել ռազմական գործողություններին:
4. Արարքը կատարվել է միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
Հոդված 8(2)(ե)(ii)
Պատերազմական հանցագործություն այն օբյեկտների կամ անձանց վրա հարձակում գործելու ձևով, որոնք օգտագործում են Ժնևի կոնվենցիաներով սահմանված տարբերանշաններ
Տարրերը
1. Կատարողը հարձակում է գործել մեկ կամ ավելի անձանց, շենքերի, բուժական հաստատությունների կամ փոխադրամիջոցների կամ այլ օբյեկտների վրա, որոնք միջազգային իրավունքին համապատասխան օգտագործում են Ժնևի կոնվենցիաներով սահմանված պաշտպանություն նախատեսող տարբերանշան կամ նույնականացման այլ միջոց:
2. Կատարողն ունեցել է այդ անձանց, շենքերը, հաստատությունները կամ փոխադրամիջոցները կամ այդ կերպ նման նույնականացման միջոց օգտագործող մյուս օբյեկտները որպես հարձակման օբյեկտ ընտրելու դիտավորություն:
3. Արարքը կատարվել է միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
4. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(ե)(iii)
Պատերազմական հանցագործություն մարդասիրական օգնության աշխատանքների կամ խաղաղապահ առաքելության մեջ ներգրավված անձնակազմի կամ օբյեկտների վրա հարձակում գործելու ձևով
Տարրերը
1. Կատարողը հարձակում է գործել:
2. Հարձակման օբյեկտ են եղել Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության համաձայն մարդասիրական օգնության աշխատանքների կամ խաղաղապահ առաքելության մեջ ներգրավված անձնակազմը, օբյեկտները, նյութերը, ստորաբաժանումները կամ փոխադրամիջոցները:
3. Կատարողն ունեցել է այդ կերպ ներգրավված նման անձնակազմը, օբյեկտները, նյութերը, ստորաբաժանումները կամ փոխադրամիջոցները որպես հարձակման օբյեկտ ընտրելու դիտավորություն:
4. Այդպիսի անձնակազմի, օբյեկտների, նյութերի, ստորաբաժանումների կամ փոխադրամիջոցների վրա տարածվել է այնպիսի պաշտպանություն, որից օգտվում են քաղաքացիական անձինք կամ քաղաքացիական օբյեկտները՝ զինված ընդհարումների միջազգային իրավունքին համապատասխան:
5. Կատարողին հայտնի են եղել այդպիսի պաշտպանությունը հավաստող փաստական հանգամանքները:
6. Արարքը կատարվել է միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
7. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(ե)(iv)
Պատերազմական հանցագործություն պահպանվող օբյեկտների վրա հարձակում գործելու ձևով61
Տարրերը
1. Կատարողը հարձակում է գործել:
2. Հարձակման օբյեկտ են եղել կրոնական, կրթական, արվեստի, գիտության կամ բարեգործական նպատակների համար նախատեսված մեկ կամ ավելի շենքեր, պատմական հուշարձաններ, հիվանդանոցներ կամ հիվանդների ու վիրավորների կենտրոնացման այնպիսի վայրեր, որոնք չեն եղել ռազմական նպատակակետեր:
3. Կատարողը դիտավորություն է ունեցել որպես հարձակման օբյեկտ ընտրելու կրոնական, կրթական, արվեստի, գիտության կամ բարեգործական նպատակների համար նախատեսված շենքը կամ շենքերը, պատմական հուշարձանները, հիվանդանոցները կամ հիվանդների ու վիրավորների կենտրոնացման այն վայրերը, որոնք չեն եղել ռազմական նպատակակետեր:
4. Արարքը կատարվել է միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
5. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(ե)(v)
Պատերազմական հանցագործություն կողոպուտի ձևով
Տարրերը
1. Կատարողը յուրացրել է որոշակի գույք:
2. Կատարողը դիտավորություն է ունեցել սեփականատիրոջը զրկել իր գույքից և այն յուրացնել մասնավոր կամ անձնական օգտագործման համար62:
3. Յուրացումը կատարվել է առանց սեփականատիրոջ համաձայնության:
4. Արարքը կատարվել է միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
5. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(ե)(vi)-1
Պատերազմական հանցագործություն բռնաբարության ձևով
Տարրերը
1. Կատարողը ոտնձգություն63 է կատարել անձի մարմնի նկատմամբ այնպիսի արարքի կատարմամբ, որը հանգեցրել է թեկուզ աննշան ձևով սեռական օրգանով ներթափանցմանը տուժողի կամ կատարողի մարմնի ցանկացած մաս, կամ ցանկացած առարկայով կամ մարմնի ցանկացած այլ մասով ներթափանցմանը տուժողի հետանցք կամ սեռանցք:
2. Ոտնձգությունը կատարվել է բռնության գործադրմամբ կամ բռնության կամ հարկադրանքի կիրառման սպառնալիքով, որը գործադրվել է, օրինակ՝ այդ անձի կամ այլ անձի կողմից բռնության, կոպիտ հարկադրանքի, կալանավորման, հոգեբանական ճնշման կամ իշխանության չարաշահման ենթարկվելու վախի ազդեցության տակ կամ հարկադրական իրավիճակից օգտվելով, կամ ոտնձգությունը կատարվել է այնպիսի անձի նկատմամբ, որն ի վիճակի չէ տալու իրական համաձայնություն64:
3. Արարքը կատարվել է միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
4. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(ե)(vi)-2
Պատերազմական հանցագործություն սեքսուալ ստրկացման ձևով65
Տարրերը
1. Կատարողը մեկ կամ ավելի անձանց նկատմամբ իրականացրել է սեփականության իրավունք ենթադրող իրավազորություններից մեկը կամ բոլորը, օրինակ՝ այդ անձին կամ անձանց գնելու, վաճառելու, օգտագործման հանձնելու, փոխանակելու կամ համանման ձևով նրանց ազատությունից զրկելու միջոցով66:
2. Կատարողն այդ անձին կամ անձանց ներգրավել է սեքսուալ բնույթի մեկ կամ ավելի գործողությունների կատարման մեջ:
3. Արարքը կատարվել է միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
4. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(ե)(vi)-3
Պատերազմական հանցագործություն հարկադիր մարմնավաճառության ձևով
Տարրերը
1. Կատարողը մեկ կամ ավելի անձանց ներգրավել է սեքսուալ բնույթի մեկ կամ ավելի գործողությունների կատարման մեջ՝ բռնության գործադրմամբ կամ բռնության կամ հարկադրանքի կիրառման սպառնալիքով, որը գործադրվել է, օրինակ՝ այդ անձի կամ անձանց կամ այլ անձի կողմից բռնության, կոպիտ հարկադրանքի, կալանավորման, հոգեբանական ճնշման կամ իշխանության չարաշահման ենթարկվելու վախի ազդեցության տակ կամ հարկադրական իրավիճակից օգտվելով կամ իրական համաձայնություն տալու հնարավորություն չունեցող այդ անձի կամ անձանց վիճակից օգտվելով:
2. Կատարողը կամ այլ անձ ստացել է կամ ակնկալել է ստանալ նյութական կամ այլ առավելություն՝ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դիմաց կամ դրանց կապակցությամբ:
3. Արարքը կատարվել է միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
4. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(ե)(vi)-4
Պատերազմական հանցագործություն հարկադրական հղիության ձևով
Տարրերը
1. Կատարողն անազատության մեջ պահել է մեկ կամ ավելի կանանց՝ նրանց հարկադրաբար հղիացնելու միջոցով՝ նպատակ ունենալով ազդել որևէ բնակչության էթնիկ կազմի վրա կամ իրականացնել միջազգային իրավունքի այլ կոպիտ խախտումներ:
2. Արարքը կատարվել է միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
3. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(ե)(vi)-5
Պատերազմական հանցագործություն հարկադրական ամլացման ձևով
Տարրերը
1. Կատարողը մեկ կամ ավելի անձանց զրկել է վերարտադրողական կենսաբանական ունակությունից67:
2. Արարքը ո՛չ արդարացված է եղել այդ անձի կամ անձանց բժշկական կամ հիվանդանոցային բուժման անհրաժեշտությամբ, ո՛չ էլ կատարվել է նրա կամ նրանց իրական համաձայնությամբ68:
3. Արարքը կատարվել է միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
4. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(ե)(vi)-6
Պատերազմական հանցագործություն սեքսուալ բնույթի բռնի գործողության ձևով
Տարրերը
1. Կատարողը մեկ կամ ավելի անձանց նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի գործողություն կամ այդ անձին կամ անձանց ներգրավել է սեքսուալ բնույթի գործողության կատարման մեջ՝ բռնության գործադրմամբ կամ բռնության կամ հարկադրանքի կիրառման սպառնալիքով, որը գործադրվել է, օրինակ՝ այդ անձի կամ անձանց կամ այլ անձի կողմից բռնության, կոպիտ հարկադրանքի, կալանավորման, հոգեբանական ճնշման կամ իշխանության չարաշահման ենթարկվելու վախի ազդեցության տակ կամ հարկադրական իրավիճակից օգտվելով կամ իրական համաձայնություն տալու հնարավորություն չունեցող այդ անձի կամ անձանց վիճակից օգտվելով:
2. Արարքն ունեցել է ծանրության այնպիսի աստիճան, որը համադրելի է Ժնևի չորս կոնվենցիաների համար ընդհանուր՝ 3-րդ հոդվածի կոպիտ խախտման ծանրության աստիճանի հետ:
3. Կատարողին հայտնի են եղել արարքի ծանրության աստիճանը հավաստող փաստական հանգամանքները:
4. Արարքը կատարվել է միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
5. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(ե)(vii)
Պատերազմական հանցագործություն երեխաներին օգտագործելու, զինվորական ծառայության զորակոչելու և հավաքագրելու ձևով
Տարրերը
1. Կատարողը մեկ կամ ավելի անձանց զորակոչել կամ հավաքագրել է որևէ զինված ուժեր կամ խումբ կամ օգտագործել է մեկ կամ ավելի անձանց՝ ռազմական գործողություններին նրանց ակտիվ մասնակցության նպատակով:
2. Այդ անձի կամ անձանց տարիքը եղել է 15 տարեկանից ցածր:
3. Կատարողն իմացել է կամ պետք է իմանար, որ այդ անձի կամ անձանց տարիքը 15 տարեկանից ցածր է:
4. Արարքը կատարվել է միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
5. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(ե)(viii)
Պատերազմական հանցագործություն քաղաքացիական անձանց տեղահանման ձևով
Տարրերը
1. Կատարողը քաղաքացիական բնակչությանը տեղահանելու հրաման է արձակել:
2. Այդպիսի հրամանն արդարացված չի եղել քաղաքացիական անձանց անվտանգության նկատառումներով կամ ռազմական անհրաժեշտությամբ:
3. Կատարողն ունեցել է այնպիսի հնարավորություն, որը նրան թույլ է տվել այդպիսի հրաման արձակելու միջոցով նման տեղահանում իրականացնել:
4. Արարքը կատարվել է միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
5. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(ե)(ix)
Պատերազմական հանցագործություն դավադրաբար սպանելու կամ վիրավորում հասցնելու ձևով
Տարրերը
1. Կատարողը շահել է հակառակորդի մեկ կամ ավելի մարտիկների վստահությունը կամ հավատը՝ հավատացնելով, որ նրանք ունեն պաշտպանությունից օգտվելու իրավունք կամ պարտավոր են համաձայնել պաշտպանությունից օգտվելուն՝ զինված ընդհարումների դեպքում կիրառելի միջազգային իրավունքի նորմերին համապատասխան:
2. Կատարողը դիտավորություն է ունեցել դրժելու այդ վստահությունը կամ հավատը:
3. Կատարողն սպանել կամ մարմնական վնասվածք է պատճառել այդ անձին կամ անձանց:
4. Կատարողն օգտվել է այդ վստահությունից կամ հավատից՝ այդ անձին կամ անձանց սպանելու կամ մարմնական վնասվածք պատճառելու համար:
5. Այդ անձը կամ անձինք պատկանել են հակառակորդ կողմին:
6. Արարքը կատարվել է միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
7. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(ե)(x)
Պատերազմական հանցագործություն այնպիսի հայտարարության ձևով, թե գթություն չի լինի
Տարրերը
1. Կատարողը հայտարարել կամ հրաման է արձակել այն մասին,, որ ոչ ոք ողջ չի մնա:
2. Այդպիսի հայտարարությունը կամ հրամանը նպատակ է ունեցել ահաբեկելու հակառակորդին կամ ռազմական գործողությունները վարելու այն հիմքով, որ ոչ ոք ողջ չմնա:
3. Կատարողն ունեցել է այնպիսի ենթակա ուժերի նկատմամբ արդյունավետ ղեկավարում կամ հսկողություն իրականացնելու հնարավորություն, որոնց ուղղված է եղել այդպիսի հայտարարությունը կամ հրամանը:
4. Արարքը կատարվել է միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
5. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(ե)(xi)-1
Պատերազմական հանցագործություն խեղումներ պատճառելու ձևով
Տարրերը
1. Կատարողը խեղումներ է պատճառել մեկ կամ ավելի անձանց՝ մասնավորապես տվյալ անձին կամ անձանց պատճառելով անջնջելի այլանդակում կամ հանգեցնելով նրա կամ նրանց աշխատունակության լրիվ կորստի կամ նրանից կամ նրանցից հեռացնելով որևէ օրգան կամ մակօրգան:
2. Արարքը հանգեցրել է այդ անձի կամ անձանց մահվան կամ լուրջ վտանգ է սպառնացել նրա կամ նրանց ֆիզիկական կամ հոգեկան առողջությանը:
3. Արարքը ո՛չ արդարացված է եղել այդ անձի կամ անձանց բժշկական, ատամնաբուժական կամ հիվանդանոցային բուժման անհրաժեշտությամբ, ո՛չ էլ կատարվել է ի շահ այդ անձի կամ անձանց69:
4. Այդ անձը կամ անձինք գտնվել են զինված ընդհարման հակառակորդ կողմի իշխանության ներքո:
5. Արարքը կատարվել է միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
6. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(ե)(xi)-2
Պատերազմական հանցագործություն բժշկական կամ գիտական փորձերի ձևով
Տարրերը
1. Կատարողը մեկ կամ ավելի անձանց ենթարկել է բժշկական կամ գիտական փորձի:
2. Գիտական փորձը հանգեցրել է այդ անձի կամ անձանց մահվան կամ լուրջ վտանգ է սպառնացել այդ անձի կամ անձանց ֆիզիկական կամ հոգեկան առողջությանը:
3. Արարքը ո՛չ արդարացված է եղել այդ անձի կամ անձանց բժշկական, ատամնաբուժական կամ հիվանդանոցային բուժման անհրաժեշտությամբ, ո՛չ էլ կատարվել է ի շահ այդ անձի կամ անձանց:
4. Այդ անձը կամ անձինք գտնվել են զինված ընդհարման մյուս կողմի իշխանության ներքո:
5. Արարքը կատարվել է միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
6. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(ե)(xii)
Պատերազմական հանցագործություն հակառակորդի գույքը ոչնչացնելու կամ զավթելու ձևով
Տարրերը
1. Կատարողը ոչնչացրել կամ զավթել է որոշակի գույք:
2. Այդ գույքը եղել է հակառակորդի սեփականությունը:
3. Այդ գույքի վրա տարածվել է ոչնչացման կամ զավթման դեմ պաշտպանությունը՝ զինված ընդհարումների միջազգային իրավունքի համաձայն:
4. Կատարողին հայտնի են եղել գույքի տվյալ կարգավիճակը հավաստող փաստական հանգամանքները:
5. Ոչնչացումը կամ զավթումն արդարացված չեն եղել ռազմական անհրաժեշտությամբ:
6. Արարքը կատարվել է միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
7. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(ե)(xiii)70
Պատերազմական հանցագործություն թույն կամ թունավոր զենք կիրառելու ձևով
Տարրերը
1. Կատարողը կիրառել է այնպիսի նյութ կամ զենք, որի գործադրման հետևանքով արտազատվում է նյութ:
2. Կիրառված նյութը եղել է այնպիսին, որ իրադարձությունների բնականոն զարգացման պայմաններում իր թունավոր հատկության ուժով պատճառում է մահ կամ լրջորեն վնասում առողջությունը:
3. Արարքը կատարվել է միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
4. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(ե)(xiv)71
Պատերազմական հանցագործություն արգելված գազեր, հեղուկներ, նյութեր կամ միջոցներ կիրառելու ձևով
Տարրերը
1. Կատարողը կիրառել է գազ կամ համանման այլ նյութ կամ միջոց:
2. Կիրառված գազը, նյութը կամ միջոցը եղել են այնպիսին, որ իրադարձությունների բնականոն զարգացման պայմաններում իրենց հեղձուցիչ կամ թունավոր հատկության ուժով պատճառում են մահ կամ լրջորեն վնասում առողջությունը72:
3. Արարքը կատարվել է միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
4. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8(2)(ե)(xv)73
Պատերազմական հանցագործություն արգելված գնդակներ կիրառելու ձևով
Տարրերը
1. Կատարողը կիրառել է որոշակի գնդակներ:
2. Կիրառված գնդակները եղել են այնպիսին, որ դրանց օգտագործմամբ խախտվում են զինված ընդհարումների միջազգային իրավունքի նորմերը, քանի որ դրանք մարդու մարմնում հեշտությամբ ծավալվում կամ տափակում են:
3. Կատարողին հայտնի է եղել, որ նման բնույթի գնդակների կիրառումն անհարկի կխորացնի հասցվող տառապանքը կամ վիրավորման հետևանքները:
4. Արարքը կատարվել է միջազգային զինված ընդհարման համատեքստում և կապված է եղել դրա հետ:
5. Կատարողին հայտնի են եղել զինված ընդհարման առկայությունը հավաստող փաստական հանգամանքները:
Հոդված 8 բիս74
Ագրեսիայի հանցագործություն
Ներածություն
1. Նշանակում է, որ 8 բիս հոդվածի 2-րդ կետում նշված արարքներից ցանկացածը որակվում է որպես ագրեսիայի գործողություն:
2. Առկա չէ որևէ այնպիսի պահանջ, որով կhիմնավորվի, որ կատարողն իրավական գնահատական է տվել այն առնչությամբ, թե արդյոք զինված ուժի կիրառումը հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը, թե՝ ոչ:
3. «Ակնհայտ» եզրույթը ենթադրում է օբյեկտիվ որակում:
4. Առկա չէ որևէ այնպիսի պահանջ, որով կhիմնավորվի, որ կատարողն իրավական գնահատական է տվել ՄԱԿ-ի կանոնադրության խախտման «ակնհայտ» լինելու մասին:
Տարրերը
1. Կատարողը ծրագրել, նախապատրաստել, նախաձեռնել կամ իրականացրել է ագրեսիայի գործողություն:
2. Որպես կատարող հանդես է եկել այնպիսի անձ75, որը հնարավորություն է ունեցել արդյունավետորեն վերահսկելու կամ ղեկավարելու ագրեսիայի գործողություն իրականացրած պետության քաղաքական կամ ռազմական գործողությունները:
3. Իրականացվել է ագրեսիայի գործողություն՝ պետության կողմից մեկ այլ պետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուղղված զինված ուժի կիրառման կամ որևէ այլ ձևով, որը հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը:
4. Կատարողին հայտնի են եղել այն փաստական հանգամանքները, որոնցով հաստատվել է, որ զինված ուժի նմանօրինակ կիրառումը հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը:
5. Ագրեսիայի գործողությունն իր բնույթով, ծանրության աստիճանով ու կատարման մասշտաբով համարվել է ՄԱԿ-ի կանոնադրության ակնհայտ խախտում:
6. Կատարողին հայտնի են եղել այն փաստական հանգամանքները, որոնցով հաստատվել է ՄԱԿ-ի կանոնադրության նման ակնհայտ խախտումը:
_____________________
* Բացատրական ծանոթագրություն. Ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների և պատերազմական հանցագործությունների տարրերի կառուցվածքը համապատասխանում է Հռոմի կանոնադրության 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածների համապատասխան դրույթների կառուցվածքին: Հռոմի կանոնադրության այդ հոդվածների որոշ կետերում թվարկվում են բազմաթիվ հանցագործություններ: Այդ պարագայում հանցագործության տարրերը ներկայացված են առանձին կետերում, որոնք համապատասխանում են այդ հանցագործություններից յուրաքանչյուրին, որպեսզի հեշտացնեն համապատասխան տարրերի նույնականացումը:
+ Հանցագործությունների տարրերը վերարտադրված են Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության Մասնակից պետությունների ասամբլեայի պաշտոնական արձանագրություններից, Առաջին նստաշրջան, Նյու Յորք, 2002 թվականի սեպտեմբերի 3-10 (թիվ ICC-ASP/1/3 և Corr.l), II մասի Բ կետ։ 2010 թվականի Վերանայման կոնֆերանսի ընդունած «Հանցագործությունների տարրերը» փաստաթուղթը կրկնօրինակված է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության Վերանայման կոնֆերանսի պաշտոնական արձանագրություններից, Կամպալա, 2010 թվականի մայիսի 31 - հունիսի 11 (թիվ RC/11), II մաս: Փոփոխություններն արտացոլված են տողատակի ծանոթագրությունների միջոցով:
1 Տվյալ կետը չի հակասում Դատախազի՝ Կանոնադրության 54-րդ հոդվածի 1-ին կետի շրջանակներում նախատեսված պարտականությանը:
2 «Սպանել է» եզրույթը փոխադարձ փոխարինելի է «մահ է պատճառել» եզրույթով:
3 Նման արարքը կարող է ներառել, սակայն չսահմանափակվել խոշտանգման գործողություններով, բռնաբարությամբ, սեքսուալ բնույթի բռնի գործողությամբ, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքով:
4 «Կենսապայմաններ» եզրույթը կարող է ներառել, սակայն պարտադիր կերպով չսահմանափակվել գոյապահպանման համար կենսականորեն անհրաժեշտ այնպիսի ռեսուրսներից դիտավորյալ զրկելով, ինչպիսիք են, օրինակ՝ պարենը կամ բժշկական սպասարկումը կամ պարբերաբար վտարումը կացարանից։
5 «Բռնի» եզրույթը չի սահմանափակվում ֆիզիկական բռնության գործադրմամբ և կարող է ներառել բռնության կամ հարկադրանքի կիրառման սպառնալիք, որը գործադրվել է, օրինակ՝ այդ անձի կամ անձանց կամ այլ անձի կողմից բռնության, կոպիտ հարկադրանքի, կալանավորման, հոգեբանական ճնշման կամ իշխանության չարաշահման ենթարկվելու վախի ազդեցության տակ կամ հարկադրական իրավիճակից օգտվելով:
6 Այն քաղաքականությունը, որի դեպքում քաղաքացիական բնակչությունը հարձակման օբյեկտ է, իրականացվում է պետության կամ կազմակերպության համապատասխան գործողության շրջանակներում: Նման քաղաքականությունը կարող է բացառիկ դեպքերում իրականացվել կանխամտածված անգործության դրսևորմամբ, որը գիտակցաբար միտված է այդպիսի հարձակումը խրախուսելուն: Նման քաղաքականության առկայությունը չի կարող ենթադրվել զուտ կառավարության կամ կազմակերպության համապատասխան գործողության բացակայության հիմքով:
7 «Սպանել է» եզրույթը փոխադարձ փոխարինելի է «մահ է պատճառել» եզրույթով: Այս ծանոթագրությունը տարածվում է բոլոր այն տարրերի վրա, որոնց շրջանակներում օգտագործվում է այդ հասկացություններից ցանկացածը:
8 Արարքը կարող է կատարվել սպանության տարբեր մեթոդների կիրառմամբ՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն:
9 Նման պայմանների ստեղծումը կարող է ներառել սննդից և դեղանյութերից զրկելը:
10 «Մաս է կազմում» եզրույթը կարող է ներառել սկզբնական արարքը զանգվածային սպանության ընթացքում:
11 Նշանակում է, որ ազատությունից նմանօրինակ զրկումը որոշ դեպքերում կարող է ներառել անձին հարկադիր աշխատանքի մեջ ներգրավելը կամ այլ կերպ ստրկության վիճակի մեջ դնելը, ինչպես սահմանված է «Ստրկության, ստրկավաճառության և ստրկությանը հավասարազոր ինստիտուտների և գործելակերպերի վերացման մասին» 1956թ. լրացուցիչ կոնվենցիայում: Նշանակում է նաև, որ տվյալ տարրի շրջանակներում նկարագրված արարքը ներառում է մարդկանց, մասնավորապես՝ կանանց ու երեխաների թրաֆիքինգը:
12 «Բռնի» եզրույթը չի սահմանափակվում ֆիզիկական բռնության գործադրմամբ և կարող է ներառել բռնության կամ հարկադրանքի կիրառման սպառնալիք, որը գործադրվել է, օրինակ՝ այդ անձի կամ անձանց կամ այլ անձի կողմից բռնության, կոպիտ հարկադրանքի, կալանավորման, հոգեբանական ճնշման կամ իշխանության չարաշահման ենթարկվելու վախի ազդեցության տակ կամ հարկադրական իրավիճակից օգտվելով:
13 «Բռնագաղթեցրել կամ բռնի տեղահանել» եզրույթը փոխադարձ փոխարինելի է «բռնի տեղափոխում» եզրույթով:
14 Նշանակում է, որ տվյալ հանցագործության համար որևէ կոնկրետ նպատակի առկայության ապացույց չի պահանջվում:
15 «Ոտնձգություն» հասկացությունն ընկալվում է բավականաչափ լայն իմաստով՝ գենդերային պատկանելության հարցում չեզոքություն դրսևորելու նկատառումով:
16 Նշանակում է, որ անձը կարող է ի վիճակի չլինել տալու իրական համաձայնություն՝ բնական, արհեստածին կամ տարիքային անգործունակության պատճառով: Այս ծանոթագրությունը տարածվում է նաև 7(1)(է)-3, 7(1)(է)-5 և 7(1)(է)-6 հոդվածներով նախատեսված համապատասխան տարրերի վրա:
17 Հաշվի առնելով այս հանցագործության համալիր բնույթը՝ ընդունվում է, որ դրա կատարումը կարող է ներառել ավելի քան մեկ կատարողի մասնակցություն՝ որպես միասնական հանցավոր նպատակի մաս:
18 Նշանակում է, որ ազատությունից նմանօրինակ զրկումը որոշ դեպքերում կարող է ներառել անձին հարկադիր աշխատանքի մեջ ներգրավելը կամ այլ կերպ ստրկության վիճակի մեջ դնելը, ինչպես սահմանված է «Ստրկության, ստրկավաճառության և ստրկությանը հավասարազոր ինստիտուտների և գործելակերպերի վերացման մասին» 1956թ. լրացուցիչ կոնվենցիայում: Նշանակում է նաև, որ տվյալ տարրի շրջանակներում նկարագրված արարքը ներառում է մարդկանց, մասնավորապես՝ կանանց ու երեխաների թրաֆիքինգը:
19 «Զրկել» հասկացությունը չի ընդգրկում հակաբեղմնավորման այն միջոցները, որոնց ներգործությունը գործնականում մշտական բնույթ չի կրում:
20 Նշանակում է, որ «իրական համաձայնություն» հասկացությունը չի ներառում խաբեությամբ ձեռք բերված համաձայնությունը:
21 Այս պահանջը չի հակասում «Հանցագործությունների տարրերը» բաժնի «Ընդհանուր ներածություն» ենթաբաժնի 6-րդ կետին:
22 Նշանակում է, որ այս տարրի համար չի պահանջվում 6-րդ տարրին ներհատուկ տարրից տարբեր որևէ լրացուցիչ սուբյեկտիվ կողմի հատկանիշ:
23 Հաշվի առնելով այս հանցագործության համալիր բնույթը՝ ընդունվում է, որ դրա կատարումը սովորաբար կարող է ներառել ավելի քան մեկ կատարողի մասնակցություն՝ որպես միասնական հանցավոր նպատակի մաս:
24 Այս հանցագործությունը Դատարանի իրավազորության ներքո է միայն այն դեպքում, երբ 7-րդ և 8-րդ տարրերում հիշատակված հարձակումը տեղի է ունենում Կանոնադրությունն ուժի մեջ մտնելուց հետո:
25 «Կալանավորել» բառը վերաբերում է այնպիսի կատարողի, որը շարունակում է կիրառել առկա կալանքը:
26 Նշանակում է, որ կոնկրետ դեպքերում ձերբակալումը կամ կալանավորումը կարող է կրել օրինական բնույթ:
27 Այս տարրը, որը ներառված է տվյալ հանցագործության համալիր բնույթի ուժով, չի հակասում «Հանցագործությունների տարրերը» բաժնի «Ընդհանուր ներածություն» ենթաբաժնի դրույթներին:
28 Նշանակում է, որ առկա կալանքի կիրառումը շարունակող կատարողի պարագայում այդ տարրի պահանջը բավարարված է այն դեպքում, երբ կատարողին հայտնի է եղել, որ նմանօրինակ հրաժարում արդեն իսկ տեղի է ունեցել:
29 «Բնույթ» ասելով՝ հասկացվում է գործողության բովանդակությունն ու ծանրության աստիճանը:
30 «Բնույթ» ասելով՝ հասկացվում է գործողության բովանդակությունը և ծանրության աստիճանը:
31 «Սպանել է» եզրույթը փոխադարձ փոխարինելի է «մահ է պատճառել» եզրույթով: Այս ծանոթագրությունը կիրառելի է բոլոր այն տարրերի նկատմամբ, որոնցում օգտագործվում է այդ հասկացություններից որևէ մեկը:
32 Սուբյեկտիվ կողմի այդ հատկանիշով ճանաչվում է 30-րդ և 32-րդ հոդվածների միջև փոխադարձ կապը: Այս ծանոթագրությունը տարածվում է նաև 8(2)(ա) հոդվածով սահմանված յուրաքանչյուր հանցագործության համապատասխան տարրի վրա և 8(2) հոդվածով սահմանված մյուս հանցագործությունների՝ այն փաստական հանգամանքներին վերաբերող տարրի վրա, որոնցով սահմանվում են զինված ընդհարումների միջազգային իրավունքի շրջանակներում պաշտպանությունից օգտվող անձի կամ գույքի կարգավիճակը:
33 Ինչ վերաբերում է քաղաքացիությանը, ապա ենթադրվում է, որ կատարողին պետք է հայտնի լինի միայն, որ տուժած անձը պատկանում է ընդհարման հակառակորդ կողմին: Այս ծանոթագրությունը տարածվում է նաև 8(2)(ա) հոդվածով սահմանված յուրաքանչյուր հանցագործության համապատասխան տարրի վրա:
34 «Միջազգային զինված ընդհարում» եզրույթը ներառում է ռազմական բռնազավթումը: Այս ծանոթագրությունը տարածվում է նաև 8(2)(ա) հոդվածով սահմանված յուրաքանչյուր հանցագործության համապատասխան տարրի վրա:
35 Քանի որ 3-րդ տարրով պահանջվում է, որ բոլոր տուժած անձինք լինեն «պաշտպանությունից օգտվող անձինք»՝ Ժնևի 1949 թվականի մեկ կամ ավելի կոնվենցիաների համաձայն, ապա այդ տարրերը չեն ներառում իշխանություն կամ հսկողություն իրականացնելու պահանջ, ինչը տեղ է գտել 7(1)(գ) հոդվածով նախատեսված տարրերում:
36 «Կոնկրետ և անմիջական ռազմական առավելություն» արտահայտությունը ենթադրում է ռազմական այն առավելությունը, որը կատարողի համար կանխատեսելի է ժամանակի կոնկրետ պահին: Նման առավելությունը կարող է ժամանակային կամ աշխարհագրական առումով կապված լինել կամ չլինել հարձակման օբյեկտի հետ: Այն փաստը, որ տվյալ հանցագործությամբ ընդունվում է օրինական հիմքով պատահական վնասվածք պատճառելու կամ անուղղակի վնաս հասցնելու հավանականությունը, ոչնչով չի արդարացնում զինված ընդհարման դեպքում կիրառվող իրավունքի որևէ խախտում: Դրանով չեն շոշափվում նաև պատերազմ վարելու կամ ուժի գործադրման իրավունքի (jus ad bellum) հետ կապված այլ նորմերի վերաբերյալ արդարացումները: Այն արտացոլում է համաչափության պահանջը, որը հաշվի է առնվում զինված ընդհարման համատեքստում ձեռնարկված ցանկացած ռազմական գործողության իրավաչափության հարցը որոշելիս:
37 Չնայած «Ընդհանուր ներածություն» բաժնի 4-րդ կետում շարադրված ընդհանուր կանոնին՝ հայտնի լինելու տվյալ տարրը ենթադրում է, որ կատարողը կայացնում է դրանով նախատեսված սուբյեկտիվ դատողությունը: Տվյալ սուբյեկտիվ դատողությանը տրված գնահատականը պետք է հիմնված լինի համապատասխան տեղեկատվության վրա, որը տվյալ պահին հայտնի է եղել կատարողին:
38 Ժնևի 1949 թվականի կոնվենցիաների շրջանակներում հատուկ պաշտպանությունից օգտվող անձանց ներկայությունը որոշակի տեղանքում կամ բացառապես իրավակարգի պահպանության նպատակով այդ տեղանքում ոստիկանական ուժերի պահպանությունն այդ տեղանքն ինքնին չեն վերածում ռազմական նպատակակետի:
39 Սուբյեկտիվ կողմի այդ հատկանիշով ճանաչվում է 30-րդ և 32-րդ հոդվածների միջև փոխադարձ կապը: «Արգելված լինել» եզրույթը ենթադրում է անօրինականություն:
40 Սուբյեկտիվ կողմի այդ հատկանիշով ճանաչվում է 30-րդ և 32-րդ հոդվածների միջև փոխադարձ կապը: «Արգելված լինել» եզրույթը ենթադրում է անօրինականություն:
41 Սուբյեկտիվ կողմի այդ հատկանիշով ճանաչվում է 30-րդ և 32-րդ հոդվածների միջև փոխադարձ կապը: «Պետք է իմանար» ստուգման չափորոշիչը, որը պահանջվում է 8(2)(բ)(vii) հոդվածով նախատեսված այլ հանցագործությունների պարագայում, տվյալ դեպքում կիրառելի չէ համապատասխան արգելքների փոփոխական և կանոնակարգված բնույթի պատճառով:
42 Տվյալ հանգամանքներում «ռազմական նպատակներ» եզրույթը ենթադրում է այն նպատակները, որոնք անմիջականորեն կապված են ռազմական գործողությունների հետ և չեն ներառում բժշկական, կրոնական կամ համանման գործունեություն:
43 Սուբյեկտիվ կողմի այդ հատկանիշով ճանաչվում է 30-րդ և 32-րդ հոդվածների միջև փոխադարձ կապը: «Արգելված լինել» եզրույթը ենթադրում է անօրինականություն:
44 «Տեղափոխում» եզրույթն անհրաժեշտ է մեկնաբանել միջազգային մարդասիրական իրավունքի համապատասխան դրույթների համաձայն:
45 Ժնևի 1949 թվականի կոնվենցիաների շրջանակներում հատուկ պաշտպանությունից օգտվող անձանց ներկայությունը որոշակի տեղանքում կամ բացառապես իրավակարգի պահպանության նպատակով այդ տեղանքում ոստիկանական ուժերի պահպանությունն այդ տեղանքն ինքնին չեն վերածում ռազմական նպատակակետի:
46 Տվյալ հանցագործության դեպքում համաձայնությունը պատասխանատվությունից ազատող հանգամանք չէ: Տվյալ հանցագործության պարագայում արգելվում է ցանկացած այնպիսի բուժական ընթացակարգ, որը թելադրված չէ համապատասխան անձի առողջական վիճակով և չի համապատասխանում համընդհանուր ճանաչում ունեցող այն բժշկական չափանիշներին, որոնք կկիրառվեին համանման բուժական պայմաններում վարույթ իրականացնող Կողմի քաղաքացիներ հանդիսացող և անձնական ազատությունից որևէ կերպ չզրկված անձանց նկատմամբ: Այս ծանոթագրությունը կիրառվում է նաև 8(2)(բ)(x)-2 հոդվածով նախատեսված համանման տարրի նկատմամբ:
47 «Մասնավոր կամ անձնական օգտագործում» եզրույթի գործածությունը մատնանշում է, որ ռազմական անհրաժեշտությամբ արդարացվող յուրացումը չի ենթադրում կողոպուտ հանցագործությունը:
48 Տվյալ տարրի շրջանակներում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես միջազգային իրավունքի այն գործող կամ մշակվող նորմերը որևէ կերպ սահմանափակող կամ դրանց հակասող, որոնք վերաբերում են քիմիական զենքի մշակմանը, արտադրությանը, կուտակմանը կամ կիրառմանը:
49 Տվյալ հանցագործության պարագայում «անձինք» հասկացությունը կարող է ներառել մահացած անձանց: Նշանակում է, որ պարտադիր չէ, որ տուժած անձին անձամբ հայտնի լինի անարգելու, նվաստացնելու կամ այլ խախտում կատարելու փաստը: Այս տարրի շրջանակներում հաշվի է առնվում տուժած անձի մշակութային պատկանելության համապատասխան առանձնահատկությունները:
50 «Ոտնձգություն» հասկացությունը ընկալվում է բավականաչափ լայն իմաստով՝ գենդերային պատկանելության հարցում չեզոքություն դրսևորելու նկատառումով:
51 Նշանակում է, որ անձը կարող է ի վիճակի չլինել տալու իրական համաձայնություն՝ բնական, արհեստածին կամ տարիքային անգործունակության պատճառով: Այս ծանոթագրությունը տարածվում է նաև 8(2)(բ)(xxii)-3, 8(2)(բ)(xxii)-5 և 8(2)(բ)(xxii)-6 հոդվածներով նախատեսված համապատասխան տարրերի վրա:
52 Հաշվի առնելով այս հանցագործության համալիր բնույթը՝ ընդունվում է, որ դրա կատարումը կարող է ներառել ավելի քան մեկ կատարողի մասնակցություն՝ որպես միասնական հանցավոր նպատակի մաս:
53 Նշանակում է, որ ազատությունից նմանօրինակ զրկումը որոշ դեպքերում կարող է ներառել անձին հարկադիր աշխատանքի մեջ ներգրավելը կամ այլ կերպ ստրկության վիճակի մեջ դնելը, ինչպես սահմանված է «Ստրկության, ստրկավաճառության և ստրկությանը հավասարազոր ինստիտուտների և գործելակերպերի վերացման մասին» 1956թ. լրացուցիչ կոնվենցիայում: Նշանակում է նաև, որ տվյալ տարրի շրջանակներում նկարագրված արարքը ներառում է մարդկանց, մասնավորապես՝ կանանց ու երեխաների թրաֆիքինգը:
54 «Զրկել» հասկացությունը չի ընդգրկում հակաբեղմնավորման այն միջոցները, որոնց ներգործությունը գործնականում մշտական բնույթ չի կրում:
55 Նշանակում է, որ «իրական համաձայնություն» հասկացությունը չի ներառում խաբեությամբ ձեռք բերված համաձայնությունը:
56 «Հոգևոր անձնակազմ» եզրույթը ներառում է ոչ կրոնական, ոչ մարտական ռազմական անձնակազմը, որն իրականացնում է համանման գործառույթներ:
57 Տվյալ հանցագործության պարագայում «անձինք» հասկացությունը կարող է ներառել մահացած անձանց: Նշանակում է, որ պարտադիր չէ, որ տուժած անձին անձամբ հայտնի լինի անարգելու, նվաստացնելու կամ այլ խախտում կատարելու փաստը: Այս տարրի շրջանակներում հաշվի են առնվում տուժած անձի մշակութային պատկանելության համապատասխան առանձնահատկությունները:
58 Այս փաստաթղթերում շարադրված տարրերը չեն վերաբերում Կանոնադրության 25-րդ և 28-րդ հոդվածներով նախատեսված՝ անհատական քրեական պատասխանատվության տարբեր ձևերին:
59 4-րդ և 5-րդ տարրերի մասով Դատարանը պետք է որոշի, թե արդյոք բոլոր վերաբերելի հանգամանքների լույսի ներքո երաշխիքներին առնչվող գործոնների համակցված ներգործությունը զրկել է անձին կամ անձանց արդար դատաքննությունից:
60 Փոփոխված՝ թիվ RC/Res.5 բանաձևով:
61 Ժնևի 1949 թվականի կոնվենցիաների շրջանակներում հատուկ պաշտպանությունից օգտվող անձանց ներկայությունը որոշակի տեղանքում կամ բացառապես իրավակարգի պահպանության նպատակով այդ տեղանքում ոստիկանական ուժերի պահպանությունն այդ տեղանքն ինքնին չեն վերածում ռազմական նպատակակետի:
62 «Մասնավոր կամ անձնական օգտագործում» եզրույթի գործածությամբ մատնանշվում է, որ ռազմական անհրաժեշտությամբ արդարացվող յուրացումը չի կարող որակվել որպես հանցագործություն կողոպուտի ձևով:
63 «Ոտնձգություն» հասկացությունը ընկալվում է բավականաչափ լայն իմաստով՝ գենդերային պատկանելության հարցում չեզոքություն դրսևորելու նկատառումով:
64 Նշանակում է, որ անձը կարող է ի վիճակի չլինել տալու իրական համաձայնություն՝ բնական, արհեստածին կամ տարիքային անգործունակության պատճառով: Այս ծանոթագրությունը տարածվում է նաև 8(2)(ե)(vi)-3, 8(2)(ե)(vi)-5 և 8(2)(ե)(vi)-6 հոդվածներով նախատեսված համապատասխան տարրերի վրա:
65 Հաշվի առնելով այս հանցագործության համալիր բնույթը՝ ընդունվում է, որ դրա կատարումը կարող է ներառել ավելի քան մեկ կատարողի մասնակցություն՝ որպես միասնական հանցավոր նպատակի մաս:
66 Նշանակում է, որ ազատությունից նմանօրինակ զրկումը որոշ դեպքերում կարող է ներառել անձին հարկադիր աշխատանքի մեջ ներգրավելը կամ այլ կերպ ստրկության վիճակի մեջ դնելը, ինչպես սահմանված է «Ստրկության, ստրկավաճառության և ստրկությանը հավասարազոր ինստիտուտների և գործելակերպերի վերացման մասին» 1956թ. լրացուցիչ կոնվենցիայում: Նշանակում է նաև, որ տվյալ տարրի շրջանակներում նկարագրված արարքը ներառում է մարդկանց, մասնավորապես՝ կանանց ու երեխաների թրաֆիքինգը:
67 «Զրկել» հասկացությունը չի ընդգրկում հակաբեղմնավորման այն միջոցները, որոնց ներգործությունը գործնականում մշտական բնույթ չի կրում:
68 Նշանակում է, որ «իրական համաձայնություն» հասկացությունը չի ներառում խաբեությամբ ձեռք բերված համաձայնությունը:
69 Տվյալ հանցագործության դեպքում համաձայնությունը պատասխանատվությունից ազատող հանգամանք չէ: Տվյալ հանցագործության պարագայում արգելվում է ցանկացած այնպիսի բուժական ընթացակարգ, որը թելադրված չէ համապատասխան անձի առողջական վիճակով և չի համապատասխանում համընդհանուր ճանաչում ունեցող այն բժշկական չափանիշներին, որոնք կկիրառվեին համանման բուժական պայմաններում վարույթ իրականացնող Կողմի քաղաքացիներ հանդիսացող և անձնական ազատությունից որևէ կերպ չզրկված անձանց նկատմամբ: Այս ծանոթագրությունը կիրառվում է նաև 8(2)(ե)(xi)-2 հոդվածով նախատեսված համանման տարրի նկատմամբ:
70 Փոփոխված՝ թիվ RC/Res.5 բանաձևով, տե՛ս Պաշտոնական արձանագրություններ ... Վերանայման կոնֆերանս 2010թ. (RC/11), II մաս։
71 Տե՛ս նույն տեղում:
72 Տվյալ տարրի շրջանակներում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես միջազգային իրավունքի այն գործող կամ մշակվող նորմերը որևէ կերպ սահմանափակող կամ դրանց հակասող, որոնք վերաբերում են քիմիական զենքի մշակմանը, արտադրությանը, կուտակմանը կամ կիրառմանը։
73 Փոփոխված՝ թիվ RC/Res.5 բանաձևով, տե՛ս Պաշտոնական արձանագրություններ ... Վերանայման կոնֆերանս 2010թ. (RC/11), II մաս:
74 Փոփոխված՝ թիվ RC/Res.6 բանաձևով, տե՛ս Պաշտոնական արձանագրություններ ... Վերանայման կոնֆերանս 2010թ. (RC/11), II մաս:
75 Ինչ վերաբերում է ագրեսիայի գործողությանը, ապա մեկից ավելի անձինք կարող են բավարարել այս չափանիշները:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|