ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1385-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.04.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 16.04.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
14.04.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
14.04.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.04.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1385-Ա

«14» ապրիլի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևանի քաղաքապետարանի և «ԱՄԱ ՓՐՈԴԱՔՇՆ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) միջև 2025 թվականի հունվարի 16-ին կնքված թիվ «ԵՔ-ԷԱՃԾՁԲ-25/12-1» ծածկագրով գնման պայմանագրի /այսուհետ՝ Պայմանագիր/ 1.1 կետի համաձայն Պատվիրատուն հանձնարարում է, իսկ Կատարողը ստանձնում է սպորտային միջոցառումների կազմակերպման ծառայությունների մատուցման պարտավորությունը (այսուհետ` ծառայություն)` համաձայն Պայմանագրի անբաժանելի մասը կազմող N 1 հավելվածով սահմանված Տեխնիկական բնութագրի պահանջների։ Պայմանագրի 2.2 կետի համաձայն Պատվիրատուն պարտավոր է քննարկել և ընդունել Տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցին համապատասխան մատուցված ծառայության արդյունքը, իսկ ծառայության արդյունքում թերություններ հայտնաբերելու դեպքերում` այդ մասին անհապաղ գրավոր հայտնել Կատարողին։

Վերոնշյալ պայմանագրի հ.1 հավելվածի առաջին չափաբաժնով նախատեսված միջոցառումները, համաձայն պայմանագրի տեխնիկական բնութագրով սահմանված մրցաշարի հետ կապված բոլոր մանրամասները պատվիրատուի հետ համաձայնեցնելու դրույթի, պետք է իրականացվեին Պատվիրատուի կողմից հստակ սահմանած ժամկետներում: Առաջնորդվելով 27.02.2025թ. հ.1 համաձայնագրի 1.3 կետի դրույթներով՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 441 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ համաձայնագրի պայմանները՝ պայմանագրի առաջին չափաբաժնի մասով, կիրառվում են պայմանագիրը կնքելուց հետո մինչև դրա հիման վրա համաձայնագրի կնքելը կողմերի միջև փաստացի ծագած հարաբերությունների նկատմամբ՝ 2025թ. հունվարի 16-ից: Սակայն Կատարողը վերը նշված պայմանագրով սահմանված ժամկետում չի կատարել պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները:

Նշված պայմանագրի 2.1.3 կետի «բ» ենթակետի համաձայն՝ Պատվիրատուն իրավունք ունի միակողմանի լուծել պայմանագիրը, եթե Կատարողը խախտել է ծառայության մատուցման ժամկետը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345 հոդվածի 1-ին մասի համաձայն «Պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը»:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408 հոդվածի համաձայն «Պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը»:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466 հոդվածի 2-րդ մասի համաձայն «Էական է ճանաչվում կողմերից մեկի թույլ տված պայմանագրի խախտումը, որը հանգեցնում է մյուս կողմի համար այնպիսի վնասի, որը զգալիորեն զրկում է վերջինիս այն բանից, ինչը նա իրավունք ուներ ակնկալել պայմանագիրը կնքելիս», 3-րդ մասի համաձայն «Պայմանագիրը լրիվ կամ մասնակի կատարելուց միակողմանի հրաժարվելու դեպքում, երբ պայմանագրից հրաժարվելը թույլատրվում է օրենքով կամ կողմերի համաձայնությամբ, պայմանագիրը համապատասխանաբար համարվում է լուծված կամ փոփոխված»:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 469 հոդվածի 5-րդ մասի համաձայն «Եթե պայմանագրի փոփոխման կամ լուծման համար հիմք է ծառայել կողմերից մեկի թույլ տված պայմանագրի էական խախտումը, մյուս կողմն իրավունք ունի պահանջել հատուցելու պայմանագրի փոփոխմամբ կամ լուծմամբ պատճառված վնասները»:

Երևանի քաղաքապետարանը՝ ղեկավարվելով Պայմանագրի 2.1.3 կետի պահանջով, ինչպես նաև վերը նշված իրավական հիմքերով՝ միակողմանի մասնակի /պայմանագրի առաջին չափաբաժնի մասով/ լուծել է Պայմանագիրը։

Պայմանագրի մասնակի լուծման վերաբերյալ ծանուցումը հրապարակվել է տեղեկագրում՝ սույն թվականի ապրիլի 2-ին և պայմանագիրը մասնակի, առաջին չափաբաժնի մասով, ապրիլի 3-ի դրությամբ համարվում է լուծված։

Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետով և 2-րդ մասով.

1. «ԱՄԱ ՓՐՈԴԱՔՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի վրա:

3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

Տ. Ավինյան