ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 1290-Ա |
«10» ապրիլի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ Ն.ՉԱՐԲԱԽ 3-ՐԴ ՓՈՂՈՑ 3-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ Հ.4 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԷԴԳԱՐ ԱՇՈՏԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ, ԼԻԼԻԹ ՀԱԿՈԲԻ ՄԱՂԴԵՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8.1-ին, 10-րդ և 11-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 21.03.2025թ. տրված մասնագիտական եզրակացությունը, «ՍԵՅՍՄԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ-ի կողմից 03.06.2024թ տրված տեխնիկական դրական եզրակացությունը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձի դիմումը (03.02.2025թ. Դ-11993-25).
1. Երևան, Շենգավիթ Ն.Չարբախ 3-րդ փողոց 3-րդ նրբանցք հ.4 հասցեում՝ ընդհանուր համատեղ սեփականություն (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 08.09.2020թ. հ.08092020-01-0182 վկայական) հանդիսացող հողամասում քաղաքացիներ Էդգար Աշոտի Կարապետյանի, Լիլիթ Հակոբի Մաղդեսյանի կողմից ինքնակամ իրականացված 0.5 քառ.մետր մակերեսով կառույցը (բնակելի/ ինքնակամ բացված պատուհանը 1/մեկ/ հատ ճանաչել օրինական։
2. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձինք.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 3474 (երեք հազար չորս հարյուր յոթանասունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2) իր միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.
3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
| Տ. Ավինյան |