Գլխավոր տեղեկություն
Համար
N 1205-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.04.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 02.04.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
01.04.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
01.04.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.04.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1205-Ա

«01» ապրիլի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի Հ.3913-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 17.01.2025թ. տրված հ.Կ-17012025-01-0074 որոշումը, ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «ԳԵՈՏՈՊ» ՍՊԸ-ի կողմից 30.12.2022թ. տրված եզրակացությունը, ինչպես նաև հաշվի առնելով քաղաքացի Զինե Սադախյանի 03.02.2025թ. հ.Դ-12354-25 դիմումը.

1. Երևանի քաղաքապետի 2024 թվականի հոկտեմբերի 11-ի «Երևան, Նորք-Մարաշ, Նորքի 9-րդ փողոց հ.36/1 հասցեում՝ սեփականության իրավունքով քաղաքացի Զինե Բարիյի Սադախյանին պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին» հ.3913-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Որոշման 1-ին կետում «/բնակելի տուն (նկուղ՝ 28.6 քառ.մետր, կիսանկուղ՝ 133.9 քառ.մետր, 1-ին հարկ՝ 173.8 քառ.մետր)/» բառերը փոխարինել «(բնակելի տուն՝ 250.7 քառ.մետր, հասարակական (խանութ)՝ 85.6 քառ.մետր)» բառերով,

2) 3-րդ կետի 1-ին ենթակետում «1755486 (մեկ միլիոն յոթ հարյուր հիսունհինգ հազար չորս հարյուր ութսունվեց)» բառերը փոխարինել «2202318 (երկու միլիոն երկու հարյուր երկու հազար երեք հարյուր տասնութ)» բառերով:

2. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարի Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված գումարների տարբերությունը՝ 446832 (չորս հարյուր քառասունվեց հազար ութ հարյուր երեսուներկու) դրամ։

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան