ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 1073-Ա |
«21» մարտի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի քաղաքապետարանի կողմից 18.02.2025 թվականին հայտարարված ԵՔ-ԳՀԾՁԲ-25/70 ծածկագրով Էլեկտրական սարքերի վերանորոգման (էլեկտրաշչակների վերանորոգում և ընթացիկ սպասարկում) ծառայությունների մատուցման ընթացակարգին հայտ ներկայացրած Սևակ Մնացականյան Ա/Ձ-ն (այսուհետ՝ Մասնակից) ճանաչվել է ընտրված մասնակից: Մասնակցին 04.03.2025 թվականին armeps.am կայքի միջոցով ներկայացվել էր ԵՔ-ԳՀԾՁԲ-25/70 ծածկագրով պայմանագիր կնքելու առաջարկ, սակայն հրավերով սահմանված ժամկետում՝ ծանուցումը և պայմանագրի նախագիծը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ մինչև 11.03.2025 թվականը ներառյալ, Մասնակցի կողմից չի ներկայացվել հաստատված պայմանագիրը:
Վերոգրյալով պայմանավորված՝ Մասնակիցը «Գնումների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 36-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի որոշմամբ զրկվել է պայմանագիր կնքելու իրավունքից:
Չկայացած ընթացակարգի մասին հայտարարությունը 13.03.2025 թվականին հրապարակվել է տեղեկագրում:
Ղեկավարվելով Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի բ. ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև հաշվի առնելով գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի 12.03.2025 թվականի որոշումը.
1. Սևակ Մնացականյան Ա/Ձ-ն ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:
3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |