ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԵՂԱՄԱՍԻ Հ.120-18 ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԵՂԱՄԱՍԻ Հ.120-18Ա ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 975-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.03.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 18.03.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
17.03.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
17.03.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.03.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 975-Ա

«17» մարտի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՂԹԱՆԱԿ ՏԵՂԱՄԱՍԻ Հ.120-18 ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԵՂԱՄԱՍԻ Հ.120-18Ա ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Վաչագան Թադևոսյանի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Խաչիկ Ղազարյանի (անձնագիր՝ 01 04 483501), Իշխան Եգորյանի լ/ա Վաչագան Թադևոսյանի դիմումը՝ Հաղթանակ տեղամասի հ.120-18 և Հաղթանակ տեղամասի հ.120-18ա հասցեներում գտնվող հողամասերի սահմանները ճշտելու և հատակագծեր թողարկելու մասին։

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել հողի սեփականության իրավունքի հ.Ա028968 պետական ակտը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի հ.հ.908 և 909 վկայագրերը:

Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հաղթանակ տեղամասի հ.120-18 հասցեում գտնվող հողամասի մակերեսը կազմում է 2598.87քմ՝ հողի սեփականության իրավունքի հ.Ա028968 պետական ակտում ամրագրված 2600.0քմ մակերեսի փոխարեն, իսկ Հաղթանակ տեղամասի հ.120-18ա հասցեում գտնվող հողամասի մակերեսը կազմում է 4999.23քմ՝ հողի սեփականության իրավունքի հ.Ա028968 պետական ակտում ամրագրված 5000.0քմ մակերեսի փոխարեն:

Քննարկվող` 2598.87քմ և 4999.23քմ մակերեսներով հողամասերն ընդգրկված չեն հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ Երևան քաղաքի հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում են 12-րդ գոտում:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 4-րդ, 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 10.07.2023թ. հ.Դ-73697-23 եզրակացությունը և 27.02.2025թ. հ.Դ-15962-25 գրությունը.

1. Սահմանել, որ Հաղթանակ տեղամասի հ.120-18 և Հաղթանակի տեղամասի հ.120-18ա հասցեներում գտնվող հողամասերի սահմանները որոշվում են 2598.87քմ (վարելահող, նոր իրացված) և 4999.23քմ (անօգտագործելի հող իրացման ենթակա) մակերեսների համար սահմանված կարգով հաստատված հատակագծերով:

2. Ընդունել ի գիտություն, որ.

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք չեն կարող հողի նկատմամբ ունենալ սեփականության իրավունք.

2) եթե օրենքով թույլատրվող հիմքերով անձին որպես սեփականություն անցած գույքը դրա նկատմամբ սեփականության իրավունքը ծագելուց հետո առաջացած փաստական հանգամանքի ի հայտ գալու հիմքով օրենքի ուժով չի կարող նրան պատկանել, ապա սեփականատերն այդ գույքը պետք է օտարի այդ հանգամանքի ի հայտ գալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:

3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:

4. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:

6. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան