ՀՀ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 5-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.03.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.03.17-2025.03.30 Պաշտոնական հրապարակման օրը 25.03.2025
Ընդունող մարմին
Վանաձոր համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
05.03.2025
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավարի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
05.03.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

05 մարտի 2025 թվականի N 5-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2025 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի, ծախսերի և եկամուտների հետևյալ հաշվեկշռվածությամբ՝

1) եկամուտներ՝ 8 138 091 600 (ութ միլիարդ հարյուր երեսունութ միլիոն իննսունմեկ հազար վեց հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ։

2) ծախսեր՝ 9 120 726 600 (ինը միլիարդ հարյուր քսան միլիոն յոթ հարյուր քսանվեց հազար վեց հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ։

3) դեֆիցիտ՝ 982 635 000 (ինը հարյուր ութսուներկու միլիոն վեց հարյուր երեսունհինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ։

2. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ թույլատրել համայնքի ղեկավարի պաշտոնակատարին 2025 թվականին անհրաժեշտության դեպքում, սույն որոշման 1-ին կետով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 5 տոկոսի սահմաններում վերաբաշխել դրանք:

3. Թույլատրել համայնքի ղեկավարի պաշտոնակատարին սույն որոշմամբ հաստատված հատկացումների սահմաններում.

1) համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կարգով և մշտական գործող համապատասխան հանձնաժողովի ներկայացմամբ հաստատել սոցիալական ծրագրերով նախատեսված ծառայությունների և շահառուների ցանկն ու կազմակերպել վճարումների կատարումը,

2) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման այլ ծախսերի (միջոցառումների կազմակերպում), նվիրատվությունների և սուբսիդիաների համար նախատեսված հոդվածներով հատկացումների վերծանումը և ծախսերի իրականացումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԿՈՂՄ ( 17 )

 


 

ԴԵՄ( 0 )

 ՁԵՌՆՊԱՀ ( 0 )

Ա․ Փելեշյան

Ա․ Բերնեցյան

Վ. Օհանյան

Լ․ Թադևոսյան

-

-

Ա. Սարգսյան

Վ․ Մկրտչյան

 

 

Ա. Խաչատրյան

Հ․ Մանուկյան

 

 

Հ․ Խլոպուզյան

Գ․ Հարությունյան

 

 

Լ. Հովսեփյան

Ա․ Հարությունյան

 

 

Գ․ Քալանթարյան

Ն․ Հովհաննիսյան

 

 

Ս․ Ղամբարյան

Դ․ Խաչատրյան

 

 

 

Է․ Մարգարյան

   

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝

Արկադի ՓԵԼԵՇՅԱՆ

 

2025 թ. մարտի 05

ք. Վանաձոր

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի
Վանաձոր համայնքի
ավագանու «05» մարտի
2025 թվականի
5-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մարտի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան