ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 855-Ա |
«10» մարտի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
| Տ. Ավինյան |
|
Հավելված Երևանի քաղաքապետի 10.03.2025 թ. հ. 855-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
1 |
Գայանե Վարդանյան /լիազորված անձ/ Արշակ Ներսիսյան |
Կոմիտասի պողոտայի հ.1 և Բակունցի փողոցի հ.2 շենքերի բակ |
ստորգետնյա ավտոտնակ |
Ըստ կտակի ժառանգության իրավունքի 12.01.2019թ. հ.105 վկայագրով, Արշակ Ներսիսյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Կոմիտասի պողոտայի հ.1 և Բակունցի փողոցի հ.2 շենքերի բակում գտնվող ստորգետնյա ավտոտնակին /հիմք՝ ՀՀ կադաստրի կոմիտեի 27.02.2025թ. հ.ԱՏ-27022025-01-1094 տեղեկանք/ տրամադրել հասցե՝ Հ. Հակոբյան փողոց, նրբանցք, հ.2/42 |
01033J5DQ7VS |
|
|
2 |
Հակոբ Արմանդարյան /լիազորված անձ/ «ԱՐՄԱՆ-96» ՍՊԸ |
Արտաշեսյան պողոտա, հ.102 |
հողամաս |
«ԱՐՄԱՆ-96» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Արտաշեսյան պողոտայի հ.102 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.25012019-01-0144/ բաժանման հատակագծով առանձնացվող 3511.57քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Արտաշեսյան պողոտա, հ.102/2 |
01113RYF5ERE |
|
|
3 |
Հակոբ Արմանդարյան /լիազորված անձ/ «ԱՐՄԱՆ-96» ՍՊԸ |
Արտաշեսյան պողոտա, հ.102 |
հողամաս |
«ԱՐՄԱՆ-96» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Արտաշեսյան պողոտայի հ.102 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.25012019-01-0144/ բաժանման հատակագծով առանձնացվող 1114.88քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Արտաշեսյան պողոտա, հ.102/3 |
01113RGPXWTD |
|
|
4 |
Սասուն Սարգսյան /լիազորված անձ/ Գայանե Դավթյան |
Այծեմնիկ Ուրարտուի /Նորք-Մարաշ 13-րդ/ փողոց, հ.2 |
բնակելի տուն |
Գայանե Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող, Այծեմնիկ Ուրարտուի /Նորք-Մարաշ 13-րդ/ փողոցի հ.2 հասցեում գտնվող բնակելի տանը /վկ. հ.03032025-01-0268/ տրամադրել հասցե՝ Այծեմնիկ Ուրարտուի փողոց, հ.2/7 |
01093AGSPZCR |
|
|
5 |
Տիգրան Մխիթարյան /լիազորված անձ/ «ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ |
Հյուսիսային պողոտա, հ.16 շենք, հ.17 և հ.18 |
բնակարան |
«ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Հյուսիսային պողոտայի հ.16 շենքի հ.17 և հ.18 հասցեներում գտնվող բնակարաններին /վկ. հ.21112023-01-0302 և հ.21112023-01-0395/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Հյուսիսային պողոտա, հ.16 շենք, բն.17-18 |
01063P5EJQJC |
|
|
6 |
Էդվարդ Հովհաննիսյան |
Լուկաշինի 3-րդ փողոց, հ.3/16 և հ.3/17 |
հողամաս |
Էդվարդ Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող, Լուկաշինի 3-րդ փողոցի հ.3/16 և հ.3/17 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հ.06032025-01-0148 և հ.20022025-01-0124/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Ս. Լուկաշինի 3-րդ փողոց, հ.3/16 |
01013WNPFD5T |
|
|
7 |
Հայկ Ավետիսյան և Կատարինե Քերյան |
Գոգոլի փողոց, հ.86/3 |
բնակելի տուն |
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 26.11.2024թ. հ.ԵԴ2/2453/02/24 վճռով կնքված հաշտության համաձայնությամբ Գոգոլի փողոցի հ.86/3 հասցեում գտնվող Հայկ Ավետիսյանին և Կատարինե Քերյանին անցած բնակելի տանը տրամադրել հասցե՝ Գոգոլի փողոց, հ.86/7 |
01123VDFRWUQ |
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|