ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 855-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.03.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 14.03.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
10.03.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
10.03.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.03.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 855-Ա

«10» մարտի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

10.03.2025 թ.

հ. 855-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Գայանե Վարդանյան

/լիազորված անձ/

Արշակ Ներսիսյան

Կոմիտասի պողոտայի հ.1 և Բակունցի փողոցի հ.2 շենքերի բակ

ստորգետնյա ավտոտնակ

Ըստ կտակի ժառանգության իրավունքի 12.01.2019թ. հ.105 վկայագրով, Արշակ Ներսիսյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Կոմիտասի պողոտայի հ.1 և Բակունցի փողոցի հ.2 շենքերի բակում գտնվող ստորգետնյա ավտոտնակին /հիմք՝ ՀՀ կադաստրի կոմիտեի 27.02.2025թ. հ.ԱՏ-27022025-01-1094 տեղեկանք/ տրամադրել հասցե՝ Հ. Հակոբյան փողոց, նրբանցք, հ.2/42

01033J5DQ7VS

 

2

Հակոբ Արմանդարյան

/լիազորված անձ/

«ԱՐՄԱՆ-96» ՍՊԸ

Արտաշեսյան պողոտա, հ.102

հողամաս

«ԱՐՄԱՆ-96» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Արտաշեսյան պողոտայի հ.102 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.25012019-01-0144/ բաժանման հատակագծով առանձնացվող 3511.57քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Արտաշեսյան պողոտա, հ.102/2

01113RYF5ERE

 

3

Հակոբ Արմանդարյան

/լիազորված անձ/

«ԱՐՄԱՆ-96» ՍՊԸ

Արտաշեսյան պողոտա, հ.102

հողամաս

«ԱՐՄԱՆ-96» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Արտաշեսյան պողոտայի հ.102 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.25012019-01-0144/ բաժանման հատակագծով առանձնացվող 1114.88քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Արտաշեսյան պողոտա, հ.102/3

01113RGPXWTD

 

4

Սասուն Սարգսյան

/լիազորված անձ/

Գայանե Դավթյան

Այծեմնիկ Ուրարտուի /Նորք-Մարաշ 13-րդ/ փողոց, հ.2

բնակելի տուն

Գայանե Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող, Այծեմնիկ Ուրարտուի /Նորք-Մարաշ 13-րդ/ փողոցի հ.2 հասցեում գտնվող բնակելի տանը /վկ. հ.03032025-01-0268/ տրամադրել հասցե՝ Այծեմնիկ Ուրարտուի փողոց, հ.2/7

01093AGSPZCR

 

5

Տիգրան Մխիթարյան

/լիազորված անձ/

«ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ

Հյուսիսային պողոտա, հ.16 շենք, հ.17 և հ.18

բնակարան

«ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Հյուսիսային պողոտայի հ.16 շենքի հ.17 և հ.18 հասցեներում գտնվող բնակարաններին /վկ. հ.21112023-01-0302 և հ.21112023-01-0395/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Հյուսիսային պողոտա, հ.16 շենք, բն.17-18

01063P5EJQJC

 

6

Էդվարդ Հովհաննիսյան

Լուկաշինի 3-րդ փողոց, հ.3/16 և հ.3/17

հողամաս

Էդվարդ Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող, Լուկաշինի 3-րդ փողոցի հ.3/16 և հ.3/17 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հ.06032025-01-0148 և հ.20022025-01-0124/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Ս. Լուկաշինի 3-րդ փողոց, հ.3/16

01013WNPFD5T

 

7

Հայկ Ավետիսյան և Կատարինե Քերյան

Գոգոլի փողոց, հ.86/3

բնակելի տուն

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 26.11.2024թ. հ.ԵԴ2/2453/02/24 վճռով կնքված հաշտության համաձայնությամբ Գոգոլի փողոցի հ.86/3 հասցեում գտնվող Հայկ Ավետիսյանին և Կատարինե Քերյանին անցած բնակելի տանը տրամադրել հասցե՝ Գոգոլի փողոց, հ.86/7

01123VDFRWUQ

 

 

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան