ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 825-Ա |
«10» մարտի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՀԱՂԹԱՆԱԿ ԹԱՂԱՄԱՍԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑԻ Հ.1/865 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Դանիել Հայրապետյանի լիազորված անձ Ռոման Հայրապետյանի դիմումը՝ սեփականության իրավունքով Դանիել Հայրապետյանին պատկանող, Մալաթիա-Սեբաստիա Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի հ.1/865 հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.14062024-01-0259 վկայական) 0.030365հա մակերեսով հողամասից հրաժարվելու մասին:
Ղեկավարվելով հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 3-րդ մասի, 100-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 101-րդ հոդվածի դրույթներով.
1. Մալաթիա-Սեբաստիա Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի հ.1/865 հասցեում՝ 0.030365հա (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.14062024-01-0259 վկայական) մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել Երևան համայնքի սեփականությունը՝ սեփականատիրոջ կողմից նշված հողամասից կամովին հրաժարվելու հիմքով:
2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Կարեն Մարգարյանին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե՝ որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ Երևան համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցումն իրականացնելու նպատակով:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
4. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|