ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-ԻՆ ՏՐՎԱԾ Հ.01/18-01-436-24 ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ (ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ) ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 823-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.03.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 12.03.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
10.03.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
10.03.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 823-Ա

«10» մարտի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-ԻՆ ՏՐՎԱԾ Հ.01/18-01-436-24 ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ (ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ) ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Ռոբերտ Աֆանդյանի 13.11.2024թ. հ.Դ-144691-24 դիմումը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.ՈՆ/149-25 զեկուցագիրը`

1. Երևանի քաղաքապետի կողմից 2024 թվականի հունիսի 28-ին տրված հ.01/18-01-436-24 նախագծման թույլտվության մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.

1) «Նախագծային պահանջները» բաժնի 9.7-րդ կետը լրացնել հետևյալ նոր պարբերությամբ.

«Նախագծով ապահովել ՀՀՇՆ 30-01-2023թ. «Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերը հաստատելու և ՀՀ քաղաքաշինության նախարարի 14.10.2014թ. հ.263Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին 22.05.2023թ. հ. 04-Ն հրամանով սահմանված (գլուխ XXVII «Հակահրդեհային պահանջները») պահանջները:».

2) «Լրացուցիչ պայմանները» բաժնի 22-րդ կետում` «Պետական համալիր փորձաքննություն» բառերը փոխարինել «Պարզ փորձաքննություն» բառերով.

3) «Լրացուցիչ պայմանները» բաժնի 23-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ.

«Համաձայնեցում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հետ:»:

2. Սահմանել, որ սույն որոշման գործողությունը տարածվում է 2024 թվականի հունիսի 28-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Տ. Ավինյան