ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 810-Ա |
«07» մարտի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱԼԱԲՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.31/2 ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենի դիմումը՝ Հալաբյան փողոցի հ.31/2 հասցեում գտնվող /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 12.04.2024թ. հ. 12042024-01-0355 վկայական/ հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու հարցի վերաբերյալ:
Ներկայացված փաստաթղթերի և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հալաբյան փողոցի հ.31/2 հասցեում գտնվող հողամասի մակերեսը փաստացի չափագրությամբ կազմում է 1315.03քմ, իսկ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 12.04.2024թ. հ. 12042024-01-0355 վկայականի համաձայն՝ քննարկվող հողամասի մակերեսը կազմում է 1356քմ։
Հալաբյան փողոցի հ.31/2 հասցեում գտնվող՝ 01-001-0019-0060 կադաստրային ծածկագրով հողամասում առկա է տեղադիրքի շեղում և մակերեսի անհամապատասխանություն, սակայն ուրվագիծը նույնն է։
Քննարկվող՝ 1315.03քմ մակերեսով հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի հողամասը գտնվում է 6-րդ գոտում։
Երևան քաղաքի ավագանու 10.09.2024թ. հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի նոր գլխավոր հատակագծի համաձայն՝ հողամասը /ըստ պայմանական նշանների/ գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողերի գոտում։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 135-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Ն/71922-24 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Հալաբյան փողոցի հ.31/2 հասցեում գտնվող հողամասի մակերեսը կազմում է 1315.03քմ, որի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության ու անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|