ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 133-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ (N 1)
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Տեխնոթերմ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 02702297) և «Արտկոն» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 00403814) հետ 2025 թվականի հունվարի 29-ին կնքված՝ եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Տեխնոթերմ» ՍՊԸ-ի կողմից «Թումո տուփ» կենտրոնների օդափոխության համակարգի պատրաստման աշխատանքների իրականացում՝ 150,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի և «Արտկոն» ՓԲԸ-ի կողմից նշված աշխատանքների աջակցման ծառայությունների մատուցում՝ 100,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) Դրոն Քլաս Բի.Վի ընկերության (6921 Դուիվեն, Նիդերլանդներ) հետ 2025 թվականի փետրվարի 6-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է լիցենզավորված ուսուցման և սերտիֆիկացման ծառայությունների մատուցում՝ 747 եվրոյին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) Գուրոք Սոֆթվիեր ՋիէմբիԷյջ ընկերության (51379 Լիվերքսեն, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) հետ 2025 թվականի փետրվարի 3-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է համակարգչային ծրագրի արտոնագրի ձեռքբերում՝ 363.13 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) Թուն Բում Անիմեյշն ինք. ընկերության (55 պողոտա, Մոնթ-Ռոյալ Վեսթ, Կանադա) հետ 2025 թվականի փետրվարի 7-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է համակարգչային ծրագրի արտոնագրերի ձեռքբերում՝ 17,905.14 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) ՋեթԲրեյնս էս.էռ.օ ընկերության (Պրահա 4-Նուսլ, Չեխական Հանրապետություն) հետ 2025 թվականի փետրվարի 3-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի փետրվարի 20-ից մինչև ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում համակարգչային ծրագրի արտոնագրի ձեռքբերում՝ 347.04 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Արմլեդ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 02264855) հետ 2025 թվականի փետրվարի 3-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է լուսարձակների ձեռքբերում՝ 200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) 3Թի Սոֆթվեր Լաբս, փրոցեսդ բայ Փեդդլ ընկերության (Ջուդ հաուզ 18-29 Մորա փողոց, Լոնդոն, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորություն) հետ 2025 թվականի փետրվարի 10-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է համակարգչային ծրագրի արտոնագրի ձեռքբերում՝ 691.67 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
|
Երևան |
|
04.03.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|