ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՏԵՐ ԵՎ ՏԻԿԻՆ ԹՈՐՈՍ ԵՎ ԼՈՒՍԻՆ ՍՈՒՍԱՆԻ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՎԱԳ ՍԵՐՆԴԻ ՊԱՐՏԵԶՆԵՐ. ԺԱՄԱՆՑ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 134-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.03.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.03.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.03.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 134-Ա

 

«ՏԵՐ ԵՎ ՏԻԿԻՆ ԹՈՐՈՍ ԵՎ ԼՈՒՍԻՆ ՍՈՒՍԱՆԻ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՎԱԳ ՍԵՐՆԴԻ ՊԱՐՏԵԶՆԵՐ. ԺԱՄԱՆՑ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Տեր և տիկին Թորոս և Լուսին Սուսանի» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 127,600,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Ավագ սերնդի պարտեզներ. ժամանց և զբաղվածություն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Տեր և տիկին Թորոս և Լուսին Սուսանի» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽաչատրՅԱՆ

 

Երևան

 

04.03.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 134-Ա որոշման

 

«ԱՎԱԳ ՍԵՐՆԴԻ ՊԱՐՏԵԶՆԵՐ. ԺԱՄԱՆՑ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է գիշերակացով և ցերեկային հոսքով ապահովել լիարժեք խնամք (սնունդ, կեցություն), ժամանցի և զբաղվածության կազմակերպում, հոգեբանական և բժշկական աջակցություն և խորհրդատվություն Հայաստանի Հանրապետության տարածքում սոցիալապես անապահով, կարիքավոր և միայնակ ավագ սերնդի ներկայացուցիչների համար` Բարեգործական հիմնադրամի ենթակայության տակ գտնվող Ավագ սերնդի համապատասխան պարտեզներում։ Ծրագրի շրջանակներում շահառուները կարող են այցելել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Բաղրամյան 67/1 և Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Վայքի 1 հասցեում գտնվող Ավագ սերնդի ցերեկային կենտրոններ, և գիշերակացով ապրել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Ջիվանի 28 հասցեում գտնվող Ավագ սերնդի տանը: Ավագ սերնդի պարտեզներ կարող են այցելել կենսաթոշակառու հանդիսացող յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, գիշերակացով խնամք կարող են ստանալ միայն խնամակալի բացակայություն ունեցող և անապահով տարեցները:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հակոբ Թորոսի Սուսանի (անձնագիր՝ 013324066, տրված՝ 09.08.2022. թ., 011-ի կողմից)

4.

Ծրագիրը կատարողը

«Տեր և Տիկին Թորոս և Լուսին Սուսանի» բարեգործական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, Նոր Հաճն համայնք, գյուղ Նոր Գեղի, Ջիվանի 28, ՀՎՀՀ՝ 03577076)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղ, Լոռու մարզի քաղաք Ստեփանավան, Վայոց ձորի մարզի քաղաք Եղեգնաձոր:

Բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

127,600,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետությունում բնակվող և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ավագ սերնդի ներկայացուցիչներ (մասնավորապես միայնակ և սոցիալապես անապահով)

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2025 թվականի մարտի 1-ից մինչև 2026 թվականի հունիսի 1-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) գիշերակացով խնամք ստացող տարեցների համար՝

ա. 4-անգամյա սննդի ապահովում՝ 25,200,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի մարտի 1-ից մինչև 2026 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում,

բ. նոր հագուստի, կոշիկի, առաջին բուժօգնության, հիգիենայի և կենցաղային պարագաների ներմուծում՝ 48,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի մարտի 1-ից մինչև 2026 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում,

գ. նոր միկրոավտոբուսի ներմուծում՝ 18,000,000 դրամ։ Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի մարտի 1-ից մինչև 2026 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում.

2) ցերեկային կենտրոններում՝

ա. մեկանգամյա սննդի ապահովում՝ 13,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի մարտի 1-ից մինչև 2026 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում,

բ. ձեռագործ աշխատանքի, ֆիզիոթերապիայի, նկարչության, ասեղնագործության, կավագործության խմբակների աշխատանքային նյութերի և պարագաների ներմուծում և/կամ ձեռքբերում՝ 2,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի մարտի 1-ից մինչև 2026 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում.

3) գրասենյակային ծախսեր և գույքի ձեռքբերում՝ 4,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի մարտի 1-ից մինչև 2026 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում.

4) մեքենայի շահագործման և տրանսպորտային ծախսեր՝ 2,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի մարտի 1-ից մինչև 2026 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում.

5) կոմունալ ծախսեր՝ 8,400,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի մարտի 1-ից մինչև 2026 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում.

6) աշխատավարձեր՝ 7,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի մարտի 1-ից մինչև 2026 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) սննդի ձեռքբերում՝ 38,200,000 դրամ.

2) նոր հագուստի, կոշիկի, առաջին բուժօգնության, հիգիենայի և կենցաղային պարագաների ներմուծում՝ 48,000,000 (քառասունութ միլիոն) դրամ.

3) նոր միկրոավտոբուսի ներմուծում՝ 18,000,000 դրամ.

4) ձեռագործ աշխատանքի, ֆիզիոթերապիայի, նկարչության, ասեղնագործության, կավագործության խմբակների աշխատանքային նյութերի և պարագաների ներմուծում և/կամ ձեռքբերում՝ 2,000,000 դրամ.

5) գրասենյակային ծախսեր և գույքի ձեռքբերում՝ 4,000,000 դրամ.

6) մեքենային շահագործման և տրանսպորտային ծախսեր՝ 2,000,000 դրամ.

7) կոմունալ ծախսեր (գազ, էլեկտրաէներգիա, ջուր)՝ 8,400,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

1) գրասենյակային ծախսեր և գույքի ձեռքբերում՝ 4,000,000 դրամ.

2) մեքենայի շահագործման և տրանսպորտային ծախսեր՝ 2,000,000 դրամ.

3) կոմունալ ծախսեր՝ 8,400,000 դրամ.

4) աշխատավարձեր՝ 7,000,000 դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

1) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն.

2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն.

3) տեղական հասարակական, բարեգործական կազմակերպություններ, հիմնադրամներ, մարզպետների աշխատակազմեր և թաղապետարաններ.

4) հասարակական կազմակերպություններ, որոնք առնչվում են ավագ սերնդի խնամքի և զբաղվածության կազմակերպման հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ծրագրի իրականացման վերաբերյալ տեղեկության և հաշվետվության ներկայացում հիմնադիր-գործադիր տնօրենին և հոգաբարձուների խորհրդին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ լիազորված մարմնին:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽաչատրՅԱՆ

 

04.03.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ