ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 56-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 92-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ (N 1)
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02600539) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի փետրվարի 8-ի «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Գյուղատնտեսության զարգացում» ծրագրի մասին» N 92-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Ջրտուք» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01218107) 2024 թվականի դեկտեմբերի 23-ին կնքված՝ N 2024/12/23-1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Վաղատուր բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման ծառայությունների մատուցում` 1,655,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ջրտուք» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01218107) 2024 թվականի դեկտեմբերի 23-ին կնքված՝ N 2024/12/23-2 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Գորիս համայնքի Բարձրավան բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման ծառայությունների մատուցում` 2,475,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
12.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|