Գլխավոր տեղեկություն
Համար
N 611
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-14.07.1988)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՍՍՀՄԻՆՍՈՎՈԵՎԿ 1971/հոկտեմբեր
Ընդունող մարմին
Հայկական ՍՍՀ Մինիստրների Սովետ
Ընդունման ամսաթիվ
05.10.1971
Ստորագրող մարմին
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի նախագահ Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի գործերի կառավարչի տեղակալ
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.05.1996

հայկական սսհ մինիստրների սովետ

 

ո ր ո շ ու մ

 

5 հոկտեմբերի 1971 թվականի N 611

Քաղ. Երևան

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը որոշում է.

1. Հաստատել Հայկական ՍՍՀ Ֆինանսների մինիստրության առդիր կանոնադրությունը:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1956 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայկական ՍՍՀ Ֆինանսների մինիստրության կանոնադրությունը հաստատելու մասին» N П-438 որոշումը:

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ Սովետի նախագահ`

Բ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ
Սովետի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՏԵՂԱԿԱԼ
`

Ռ. ԹՈՒՄԱՆՅԱՆ

 

Հաստատված է
հայկական ՍՍՀ մինիստրների սովետի
1971 թ. հոկտեմբերի 5-ի N 611 որոշմամբ

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հայկական ՍՍՀ ֆինանսների մինիստրությունը, Հայկական ՍՍՀ Սահմանադրությանը համապատասխան, միութենական-հանրապետական մինիստրություն է:

Հայկական ՍՍՀ Ֆինանսների մինիստրությունը ենթարկվում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին և ՍՍՀՄ Ֆինանսների մինիստրությանը:

Հայկական ՍՍՀ Ֆինանսների մինիստրությունը իրագործում է պետական ֆինանսների կազմակերպման ղեկավարումը հանրապետությունում:

Հայկական ՍՍՀ Ֆինանսների մինիստրությունը կազմում է Հայկական ՍՍՀ պետական բյուջեի նախագիծը և պատասխանատվություն է կրում Հայկական ՍՍՀ պետական բյուջեի կատարման համար ինչպես նրա եկամուտների համար, այնպես էլ ծախսերի գծով, աշխատանք է կազմակերպում համապետական կարիքների համար ֆինանսական ռեսուրսներ մոբիլիզացնելու և Հայկական ՍՍՀ ժողովրդավարական տնտեսության զարգացման պլանով նախատեսված միջոցառումներն ու Հայկական ՍՍՀ պետական բյուջեով ֆինանսավորվող մյուս միջոցառումները անհրաժեշտ դրամական միջոցներով ապահովելու ուղղությամբ:

2. Հայկական ՍՍՀ Ֆինանսների մինիստրության գլխավոր խնդիրներն են.

ֆինանսների ակտիվ օգտագործման ապահովումը` հասարակական արտադրության արդյունավետությունը բարձրացնելու, ժողովրդական տնտեսության մեջ սոցիալիստական կուտակումն ավելացնելու և ազգային եկամուտը մեծացնելու նպատակով.

պետության հետ ձեռնարկությունների, հիմնարկությունների և կազմակերպությունների ֆինանսական փոխհարաբերությունների ձևերի կատարելագործումը և ֆինանսական ռեսուրսների աճի ապահովումը.

դրամական միջոցների մոբիլիզացումը և հաստատված պլաններին համապատասխան դրանց ուղղումը Հայկական ՍՍՀ ժողովրդական տնտեսության զարգացման և ժողովրդի կյանքի նյութական ու կուլտուրական մակարդակի բարձրացման միջոցառումների ֆինանսավորմանը.

Հայկական ՍՍՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի տնտեսապես հիմնավորված պլանավորումը, հանրապետության ֆինանսական ռեսուրսների պլանաչափ բաշխումը, Հայկական ՍՍՀ պետական բյուջեով նախատեսված բոլոր եկամուտների ժամանակին ու լրիվ մուտքը և Հայկական ՍՍՀ պետական բյուջեով առանձնացվող միջոցների խնայողական ու նպատակային ծախսումն ապահովող միջոցառումների անցկացումը.

վերահսկողությունը պետական ֆինանսական կարգապահության պահպանման և ձեռնարկությունների, հիմնարկությունների ու կազմակերպությունների կողմից պետության հանդեպ ունեցած պարտավորությունների կատարման նկատմամբ:

3. Հայկական ՍՍՀ Ֆինանսների մինիստրությունը, նրան ենթակա պետական ապահովագրության մարմինները և մյուս հիմնարկություններն ու կազմակերպությունները, ինչպես նաև աշխատավորների դեպուտատների գործկոմների ֆինանսական բաժինները կազմում են Հայկական ՍՍՀ Ֆինանսների մինիստրության սիստեմը:

4. Հայկական ՍՍՀ Ֆինանսների մինիստրությունը ղեկավարում է Մինիստրության սիստեմի հիմնարկությունների և կազմակերպությունների աշխատանքը: Հանրապետության պետական ապահովագրության մարմինների աշխատանքի ղեկավարումը Հայկական ՍՍՀ Ֆինանսների մինիստրությունը իրագործում է Հայկական ՍՍՀ Պետական ապահովագրության գլխավոր վարչության հետ, որը գլխավորում է պետական ապահովագրության մարմինների սիստեմը:

5. Հայկական ՍՍՀ Ֆինանսների մինիստրությունը իր գործունեությամբ ղեկավարվում է ՍՍՀՄ օրենքներով և Հայկական ՍՍՀ օրենքներով, ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության հրամանագրերով, ՍՍՀՄ Մինիստրների սովետի և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի որոշումներով ու կարգադրություններով, ՍՍՀՄ Ֆինանսների մինիստրության հրամաններով, հրահանգներով ու ցուցումներով և այլ նորմատիվ ակտերով, ինչպես նաև սույն կանոնադրությամբ և ապահովում է գործող օրենսդրության ճիշտ կիրառումը Հայկական ՍՍՀ Ֆինանսների մինիստրության սիստեմի հիմնարկություններում ու կազմակերպություններում:

Հայկական ՍՍՀ Ֆինանսների մինիստրությունը ընդհանրացնում է իր իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ օրենսդրության կիրառման պրակտիկան, մշակում է այդ օրենսդրության կատարելագործման առաջարկություններ և դրանք մտցնում է համապատասխանաբար ՍՍՀՄ Ֆինանսների մինիստրության և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի քննարկմանը:

6. Հայկական ՍՍՀ Ֆինանսների մինիստրությունը.

ա) ՍՍՀՄ Ֆինանսների մինիստրության ցուցումներին համապատասխան մեթոդական ղեկավարություն է իրագործում հանրապետության ժողովրդական տնտեսության ֆինանսական-բյուջետային պլանավորման և ֆինանսավորման ասպարեզում, ուսումնասիրում է Հայկական ՍՍՀ ժողովրդական տնտեսության ճյուղերի էկոնոմիկան և ֆինանսները` նյութական ու դրամական ռեզերվները հայտնաբերելու և մոբիլիզացնելու, խնայողության ռեժիմն ապահովելու և տնտեսական հաշվարկը ամրապնդելու նպատակով.

բ) Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի կողմից սահմանվող կարգով կազմակերպում է Հայկական ՍՍՀ առաջիկա տարվա Պետական բյուջեի նախագծի կազմման աշխատանքը, կազմում է Հայկական ՍՍՀ պետական բյուջեի նախագիծը և այն ներկայացնում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետ.

գ) ապահովում է Հայկական ՍՍՀ Պետական բյուջեի կատարումը, կազմում է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի կողմից հաստատված Հայկական ՍՍՀ պետական բյուջեի ծախսերի ու եկամուտների ցուցակը, կատարում է հանրապետական բյուջեն և հանրապետությունում ապահովում է միութենական բյուջեի եկամուտների մուտքը, միջոցառումներ է անցկացնում ապահովելու Հայկական ՍՍՀ պետական բյուջեում նախատեսված բոլոր եկամուտների մուտքը, բյուջետային միջոցների խնայողաբար ծախսումը` խիստ նպատակային նշանակությամբ և արտադրական ու ֆինանսական պլանների կատարմանը համեմատ, սահմանված կարգով իրագործում է հանրապետական բյուջեի փոխադարձ հաշվարկները միութենական բյուջեի և հանրապետության տեղական բյուջեների հետ և փոփոխություններ է մտցնում Հայկական ՍՍՀ մինիստրությունների ու գերատեսչությունների եկամուտների ու ծախսերի հաշվեկշիռների (ֆինանսական պլանների) և նախահաշիվների առանձին հոդվածներում.

դ) վերահսկողություն է իրագործում Հայկական ՍՍՀ մինիստրությունների ու գերատեսչությունների, մյուս բյուջետային հիմնարկությունների և տնտեսական կազմակերպությունների ու ձեռնարկությունների կողմից Հայկական ՍՍՀ պետական բյուջեի ճշգրիտ ու անշեղ կատարման, ՍՍՀՄ Պետբանկի Հայկական ՍՍՀ-ում գտնվող հիմնարկությունների կողմից պետական բյուջեի դրամարկղային կատարման սահմանված կանոնների պահպանման, ինչպես նաև հաստատված պլաններին համապատասխան, ՍՍՀՄ Շինբանկի ու ՍՍՀՄ Պետբանկի հիմնարկությունների կողմից կապիտալ ներդրումների ֆինանսավորման և բյուջեից հատկացումների և հիմնարկությունների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների սեփական միջոցների հաշվին իրագործվող այլ միջոցառումների ֆինանսավորման նկատմամբ.

ե) կազմում է ընթացիկ տարում Հայկական ՍՍՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը և այն ներկայացնում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետ.

զ) կազմակերպում է ձեռնարկություններից, հիմնարկություններից, կազմակերպություններից և բնակչությունից պետական ու տեղական հարկերի և գանձույթների, պետական ձեռնարկություններից ու կազմակերպություններից շահույթից վճարումների, շրջանառության հարկի և բյուջե կատարվող այլ վճարումների հաշվման ու գանձման աշխատանքը, ինչպես նաև ղեկավարում է այդ աշխատանքը:

է) սահմանված կարգով մասնակցում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Գների պետական կոմիտեի կողմից մեծածախ, մանրածախ, գնման ու հաշվարկման գների, տարիֆների, առևտրական, մթերման, վաճառահանման և մատակարարման զեղչերի և հավելումների, ինչպես նաև գների ու տարիֆների մակարդակի որոշման վերաբերյալ առաջարկությունների մշակմանը.

ը) վերահսկողություն է իրագործում կառավարման ապարատի պահպանման միջոցները ճիշտ ու խնայողաբար ծախսելու և այդ նպատակի համար սահմանված առավելագույն հատկացումների գերածախս թույլ չտալու նկատմամբ, մշակում է հիմնարկությունների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների կառավարման ապարատի էժանացման առաջարկություններ, վերահսկողություն է իրագործում հաստիքների և կառավարման ապարատի պահպանման ծախսերի նախահաշիվների, ինչպես նաև ռոճիկների և աշխատավարձի դրույքների չափերի հաստատման վերաբերյալ գործող օրենսդրությամբ սահմանված կարգի պահպանման նկատմամբ.

թ) քննության է առնում Հայկական ՍՍՀ մինիստրությունների և գերատեսչությունների հաշվապահական հաշվետվություններն ու հաշվեկշիռները, ստուգում է հիմնարկությունների հաշվապահական հաշվետվություններն ու հաշվեկշիռները, ստուգում է հիմնարկությունների, ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից պետության հանդեպ պարտավորությունների կատարումը, Հայկական ՍՍՀ մինիստրություններին և գերատեսչություններին ներկայացնում է նրանց ֆինանսական գործունեության մեջ հայտնաբերված թերությունների վերացման պահանջներ, անհրաժեշտ դեպքերում Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին զեկուցում է Հայկական ՍՍՀ մինիստրությունների ու գերատեսչությունների ֆինանսական-տնտեսական գործունեության մասին և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետ առաջարկություններ է մտցնում անարտադրողական ծախսերի վերացման, եկամտաբերության բարձրացման միջոցառումներ անցկացնելու և ֆինանսական կարգապահության ու տնտեսական հաշվարկի ամրապնդման այլ միջոցառումներ իրագործելու հիման վրա Հայկական ՍՍՀ պետական բյուջեի եկամուտներն ավելացնելու մասին.

ժ) վերահսկողություն է իրագործում հիմնարկությունների, ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից պետական ֆինանսական կարգապահության պահպանման, բյուջետային և սեփական միջոցների ճիշտ ու խնայողաբար ծախսման նկատմամբ, ստուգում է, թե Հայկական ՍՍՀ մինիստրությունների և գերատեսչությունների կողմից որքանով ճիշտ ու ժամանակին են իրավասության ենթակա ձեռնարկություններին, հիմնարկություններին ու կազմակերպություններին իջեցվում բյուջե կատարելիք վճարումների և բյուջեից ֆինանսավորման պլանները.

ի) քննության է առնում Հայկական ՍՍՀ մինիստրությունների ու գերատեսչությունների կողմից համաձայնեցման ներկայացվող հրահանգները` նրանց իրավասության ենթակա ձեռնարկությունների, հիմնարկությունների և կազմակերպությունների արտադրական և ֆինանսական-տնտեսական գործունեության վերստուգումներ անցկացնելու կարգի մասին, հաշվի առնելով նրանց առանձնահատկությունները, մինիստրություններում ու գերատեսչություններում անց է կացնում վերահսկողություն-վերստուգման աշխատանքի վիճակի պարբերաբար ստուգումներ և նրանց տալիս է ֆինանսական վերահսկողության կատարելագործման անհրաժեշտ հանձնարարականներ.

լ) հսկողություն է իրագործում դրամական շրջանառության վիճակի նկատմամբ, առաջարկություններ է մշակում դրամական շրջանառության բարելավման, պետական ներքին փոխառությունների տեղաբաշխման մասին, կազմակերպում է դրամա-իրային վիճակախաղերի շահումների խաղարկումներ, մասնակցում է բնակչության դրամական եկամուտների և ծախսերի տարեկան ու հեռանկարային հաշվեկշիռների մշակմանը և հսկողություն է իրագործում դրանց կատարման նկատմամբ.

խ) Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետ եզրակացություններ է ներկայացնում ՍՍՀՄ Պետբանկի հայկական հանրապետական գրասենյակի դրամարկղային պլանների, ՍՍՀՄ Պետբանկի հայկական հանրապետական գրասենյակի և ՍՍՀՄ Շինբանկի հայկական հանրապետական գրասենյակի վարկային պլանների, ինչպես նաև նրանց տարեկան հաշվետվությունների վերաբերյալ, վարկային հիմնարկությունների հետ համատեղ ուսումնասիրում է ժողովրդական տնտեսության մեջ հաշվարկային և վարկային կապերի վիճակը.

 ծ) Մինիստրության սիստեմի հիմնարկությունների և կազմակերպությունների առաջավոր աշխատողներին սահմանված կարգով պարգևատրում է Պետական հիմնարկների աշխատողների արհմիության հանրապետական կոմիտեի և Հայկական ՍՍՀ Ֆինանսների մինիստրության պատվոգրերով և կիրառում է խրախուսման այլ ձևեր, ինչպես նաև ՍՍՀՄ Ֆինանսների մինիստրություն է ներկայացնում Մինիստրության սիստեմի հիմնարկությունների ու կազմակերպությունների լավագույն աշխատողներին` պատվոգրերով և «Ֆինանսական աշխատանքի գերազանցիկ» կրծքանշանով, իսկ Մինիստրության սիստեմի առաջավոր կոլեկտիվին` պատվոգրերով պարգևատրելու համար.

կ) կազմակերպում է հանրապետության ֆինանսական մարմինների աշխատանքը` կոլտնտեսությունների կողմից կոլտնտեսականների սոցիալական ապահովության կենտրոնացված միութենական ֆոնդին մասհանումները ժամանակին վճարելու նկատմամբ վերահսկողության ուղղությամբ.

հ) վերահսկողություն է իրագործում հաշվապահական հաշվառումը վարելու և Հայկական ՍՍՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը կազմելու նկատմամբ, վերահսկողություն է կազմակերպում հաշվապահական հաշվառման ու հաշվետվության դրվածքի, ձեռնարկություններում, կազմակերպություններում (բացի կոլտնտեսություններից) և հիմնարկություններում հաշվապահական հաշվառման ու հաշվետվության հարցերի վերաբերյալ գործող դրույթների, հրահանգների և ցուցումների ճիշտ կիրառման նկատմամբ, հանրապետության Կենտվիճվարչության հետ համատեղ, ՍՍՀՄ Ֆինանսների մինիստրության և ՍՍՀՄ Կենտվիճվարչության կողմից հաստատված տիպային ձևերի հիման վրա, սահմանում է հաշվապահական հաշվետվության ծավալն ու ձևերը հանրապետական առանձին մինիստրությունների և գերատեսչությունների ձեռնարկությունների ու կազմակերպությունների համար, ինչպես նաև Հայկական ՍՍՀ մինիստրությունների ու կազմակերպությունների կողմից ամփոփ հաշվապահական հաշվետվությունների և հաշվեկշիռների ներկայացման շերտավորված ժամկետները.

ձ) ղեկավարություն և վերահսկողություն է իրագործում Հայկական ՍՍՀ-ում պետական ապահովագրության մարմինների գործունեության նկատմամբ. ցուցումներ է տալիս պետական ապահովագրություն անցկացնելու վերաբերյալ, քննության է առնում Հայկական ՍՍՀ Պետական ապահովագրության գլխավոր վարչության կողմից մշակված միջոցառումները պետական ապահովագրության զարգացման ու կատարելագործման ուղղությամբ. քննության է առնում պետական ապահովագրության գծով եկամուտների ու ծախսերի պլանները և դրանք հաստատման է ներկայացնում Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետ. հաստատում է ամբողջությամբ վերցրած հանրապետությունում ապահովագրական վճարների մուտքի եռամսյակային պլանները. քննարկում և հաստատում է պետական ապահովագրության գծով տարեկան հաշվետվություններն ու հաշվեկշիռները, հաստատում է Հայկական ՍՍՀ Պետական ապահովագրության գլխավոր վարչության կառուցվածքն ու հաստիքները, ինչպես նաև հանրապետական ենթակայության քաղաքներում պետական ապահովագրության վարչությունների կառուցվածքը, Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետ առաջարկություններ է ներկայացնում ապահովագրության ենթակա գույքի կորուստն ու փչացումը կանխելու ուղղությամբ ապահովագրական վճարներից մասհանումների հաշվին անցկացվող միջոցառումների ցանկի մասին, ինչպես նաև առաջարկություններ` նշված միջոցների ծախսման կարգի մասին.

ղ) կենսագործում է կադրերի ընտրության և տեղաբաշխման լենինյան սկզբունքները, հայտնաբերում և ապահովում է որակյալ աշխատողների նկատմամբ Մինիստրության սիստեմի հիմնարկությունների ու կազմակերպությունների պահանջմունքը, կազմակերպում է մասնագետների պատրաստումը, ինչպես նաև սահմանված կարգով աշխատողների որակավորման բարձրացումը, հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ աշխատանք է տանում կադրերին աշխատանքի նկատմամբ կոմունիստական վերաբերմունքի և նյութական շահերի ու կարգապահության խստիվ պահպանման ոգով դաստիարակելու ուղղությամբ.

ճ) ապահովում է իր իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ քաղաքացիներից ստացվող նամակների, առաջարկությունների, դիմումների և գանգատների ժամանակին ու մանրազնին քննարկումը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում վերացնելու քաղաքացիների հաջորդած թերությունները Մինիստրության սիստեմի հիմնարկությունների և կազմակերպությունների գործունեության մեջ:

7. Հայկական ՍՍՀ Ֆինանսների մինիստրությունն իրավունք ունի.

ա) հիմնարկություններից, ձեռնարկություններից և կազմակերպություններից ստանալու Հայկական ՍՍՀ պետական բյուջեի նախագիծ կազմելու և Հայկական ՍՍՀ պետական բյուջեն կատարելու համար անհրաժեշտ նյութեր, հաշվապահական հաշվետվություններ ու հաշվեկշիռներ, ինչպես նաև այլ նյութեր ու հաշվետվական տվյալներ, որոնք անհրաժեշտ են ֆինանսական-բյուջետային պլանավորման, ֆինանսավորման համար, հիմնարկությունների, ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից պետության հանդեպ պարտավորությունների կատարման և պետական ֆինանսական կարգապահության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրագործելու համար, ինչպես նաև Մինիստրության վրա դրված այլ պարտականությունների կատարման համար. վարկային հիմնարկություններից, նրանց կանոնադրություններին համապատասխան, տեղեկություններ ստանալ հիմնարկությունների, ձեռնարկությունների և կազմակերպությունների գործառնությունների և հաշիվների մասին.

բ) սահմանափակել, իսկ անհրաժեշտ դեպքերում դադարեցնել Հայկական ՍՍՀ պետական բյուջեից հիմնարկությունների, ձեռնարկությունների և կազմակերպությունների ֆինանսավորումը, երբ կան նրանց կողմից միջոցների անօրինական ծախսման փաստեր, ինչպես նաև երբ չեն ներկայացվել նախկինում բացթողնված միջոցների ծախսման մասին հաշվետվությունները և սահմանված մյուս հաշվետվությունները, այդ մասին տեղեկացնելով համապատասխան մինիստրությունների և գերատեսչությունների ղեկավարներին.

գ) սահմանված կարգով վճարողներից ՍՍՀՄ պետական բյուջե գանձել նրանց կողմից ժամանակին չմուծված հարկերն ու ոչ հարկային վճարները, իսկ կոլտնտեսություններից` նաև կոլտնտեսականների սոցիալական ապահովության կենտրոնացված միութենական ֆոնդին մասհանումները.

դ) կատարել բյուջեով պահվող հիմնարկությունների ֆինանսական գործունեության վերստուգումներ ու ստուգումներ և սահմանված կարգով` տնտեսական հաշվարկում գտնվող ձեռնարկությունների ու կազմակերպությունների ֆինանսական-տնտեսական գործունեության վերստուգումներ և ստուգումներ, հիմնարկությունների, ձեռնարկությունների և կազմակերպությունների սկզբնական փաստաթղթերով կատարել բյուջեին վճարումների և բյուջեից միջոցների ստացման հաշվարկների ճշտության ստուգում, վերստուգումների և ստուգումների ժամանակ պահանջել, որպեսզի ներկայացվեն առկա դրամական միջոցները, արժեթղթերը, հաշվապահական հաշվառման ռեգիստրները, հաշվետվությունները, նախահաշիվները և պլանները, մյուս հիմնարկություններից, ձեռնարկություններից և կազմակերպություններից ստանալ անհրաժեշտ տեղեկություններ և ստուգվող հիմնարկությունների, ձեռնարկությունների և կազմակերպությունների գործառնությունների հետ կապված փաստաթղթերի պատճեններ, ստուգվող հիմնարկությունների, ձեռնարկությունների և կազմակերպությունների ղեկավարներին նրանց կողմից կատարման համար պարտադիր ցուցումներ տալ ֆինանսական կարգապահության հայտնաբերված խախտումները վերացնելու մասին.

ե) վերահսկողություն իրագործել հիմնարկությունների, ձեռնարկությունների և կազմակերպությունների հաշվապահական հաշվետվություններն ու հաշվեկշիռները Հայկական ՍՍՀ մինիստրություններում ժամանակին և ճիշտ քննարկելու նկատմամբ, առաջարկություններ մտցնել հաշվետվություններում և հաշվեկշիռներում անհրաժեշտ ճշտումների մասին, ինչպես նաև ստուգել, թե ինչպիսի միջոցներ են ձեռնարկվել այդ առաջարկություններ իրականացնելու համար:

Հայկական ՍՍՀ Ֆինանսների մինիստրությունը, սույն կետում նշված իրավունքների հետ միասին, ունի նաև գործող օրենսդրությամբ Հայկական ՍՍՀ Ֆինանսների մինիստրությանը (մինիստրին) վերապահված այլ իրավունքներ: 

8. Հայկական ՍՍՀ Ֆինանսների մինիստրությունը ղեկավարում է մինիստրը, որին, Հայկական ՍՍՀ Սահմանադրությանը համապատասխան, նշանակում է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետը, իսկ սեսիաների միջև ընկած ժամանակաշրջանում` Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությունը, հետագայում մտցնելով Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի հաստատման:

Հայկական ՍՍՀ Ֆինանսների մինիստրն ունի տեղակալներ, որոնց նշանակում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը: Մինիստրի տեղակալների միջև պարտականությունների բաշխումը կատարում է Հայկական ՍՍՀ Ֆինանսների մինիստրը:

9. Հայկական ՍՍՀ Ֆինանսների մինիստրությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են մինիստրը (նախագահ), մինիստրի տեղակալները ի պաշտոնե, ինչպես նաև Մինիստրության ղեկավար այլ աշխատողներ:

Մինիստրության կոլեգիայի անդամները հաստատվում են Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի կողմից:

10. Հայկական ՍՍՀ Ֆինանսների մինիստրը անձնական պատասխանատվություն է կրում Մինիստրության վրա դրված խնդիրների և պարտականությունների կատարման համար, սահմանում է Մինիստրության գործունեության առանձին բնագավառների ղեկավարման և Մինիստրության սիստեմի հիմնարկությունների ու կազմակերպությունների աշխատանքի համար մինիստրի տեղակալների, Մինիստրության գլխավոր վարչությունների, վարչությունների, բաժինների և մյուս ստորաբաժանումների պետերի պատասխանատվության աստիճանը:

11. Հայկական ՍՍՀ ֆինանսների մինիստրը, գործող օրենքների, ինչպես նաև ՍՍՀՄ Մինիստրների սովետի և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի որոշումների ու կարգադրությունների, ՍՍՀՄ Ֆինանսների մինիստրության հրամանների, հրահանգների և ցուցումների հիման վրա ի կատարումն դրանց, Մինիստրության իրավասության սահմաններում տալիս է ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է տեղական ֆինանսական մարմինների և մինիստրության սիստեմի մյուս հիմնարկությունների և կազմակերպությունների համար, և ստուգում է դրանց կատարումը:

Հայկական ՍՍՀ ֆինանսների մինիստրը անհրաժեշտ դեպքերում Հայկական ՍՍՀ մյուս մինիստրությունների և գերատեսչությունների ղեկավարների հետ հրապարակում է համատեղ հրամաններ և հրահանգներ:

12. Հայկական ՍՍՀ Ֆինանսների մինիստրության կոլեգիան իր պարբերաբար հրավիրվող նիստերում քննության է առնում Հայկական ՍՍՀ պետական բյուջեի կազմման և կատարման աշխատանքի կազմակերպման հիմնական հարցերը և Մինիստրության գործունեության այլ հարցեր, քննարկում է Մինիստրության սիստեմի հիմնարկությունների և կազմակերպությունների պրակտիկ ղեկավարման, կատարման ստուգման, կադրերի ընտրության և օգտագործման հարցերը, կարևորագույն հրամանների, կանոնների և հրահանգների նախագծերը, լսում է Մինիստրության գլխավոր վարչությունների, վարչությունների և բաժինների, Մինիստրության սիստեմի հիմնարկությունների և կազմակերպությունների հաշվետվությունները:

Կոլեգիայի որոշումները իրագործվում են, որպես կանոն, մինիստրի հրամաններով: Մինիստրի և կոլեգիայի անդամների միջև տարաձայնությունների դեպքում մինիստրը կենսագործում է իր որոշումը, ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին, իսկ կոլեգիայի անդամները, իրենց հերթին, կարող են իրենց կարծիքը հայտնել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին:

13. Հայկական ՍՍՀ Ֆինանսների մինիստրության կենտրոնական ապարատի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը հաստատվում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի կողմից` ՍՍՀՄ Ֆինանսների մինիստրության հետ համաձայնեցնելով:

Մինիստրության կենտրոնական ապարատի հաստիքային ցուցակը, ինչպես նաև Մինիստրության գլխավոր վարչությունների, վարչությունների և բաժինների կանոնադրությունները հաստատում է Հայկական ՍՍՀ ֆինանսների մինիստրը:

14.  Հայկական ՍՍՀ Ֆինանսների մինիստրությունն ունի Հայկական ՍՍՀ Պետական գերբի պատկերով և իր անվանումով կնիք: