ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ԷԼ ԷՅ ՖԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ (ԴԵՂԱՏՈՒՆ (ԴԵՂԵՐ ՉՊԱՏՐԱՍՏՈՂ)) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ԷԼ ԷՅ ՖԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ՏՐՎԱԾ (ԴԵՂԱՏՈՒՆ (ԴԵՂԵՐ ՉՊԱՏՐԱՍՏՈՂ)) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-ԴԳ-002436 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 6633-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.11.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
21.11.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
21.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«21» նոյեմբեր 2024 թ.

N 6633-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԷԼ ԷՅ ՖԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ (ԴԵՂԱՏՈՒՆ (ԴԵՂԵՐ ՉՊԱՏՐԱՍՏՈՂ)) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ԷԼ ԷՅ ՖԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ՏՐՎԱԾ (ԴԵՂԱՏՈՒՆ (ԴԵՂԵՐ ՉՊԱՏՐԱՍՏՈՂ)) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-ԴԳ-002436 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 23.1-ին հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 2-րդ, 3-րդ կետերը, ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-192-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը, «ԷԼ ԷՅ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի հոկտեմբերի 30-ին ներկայացված հայտը, ինչպես նաև հայտի և կից փաստաթղթերի համապատասխանության տեղում ուսումնասիրության արդյունքները`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Բավարարել «ԷԼ ԷՅ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դեղատնային գործունեության (դեղատուն (դեղեր չպատրաստող)) իրականացման լիցենզիա ստանալու հայտը` Երևան, Արաբկիր Կոմիտասի պողոտա 54 շենք, 60 ոչ բնակելի տարածք հասցեում:

2. «ԷԼ ԷՅ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման համաձայն լիցենզիան տրամադրել հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում, իսկ չվճարելու դեպքում վերջիններիս ներկայացրած հայտը համարել մերժված:

3. Ուժը կորցրած ճանաչել «ԷԼ ԷՅ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Առողջապահության նախարարության կողմից 2019 թվականի նոյեմբերի 14-ին տրված դեղատնային գործունեության իրականացման թիվ Կ-ԴԳ-002436 լիցենզիան:

4. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու տրամադրված լիցենզիայի և ուժը կորցրած ճանաչված լիցենզիայի վերաբերյալ տեղեկությունների գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե,

3) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին:

5. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի և Առողջապահության նախարարի 2023 թվականի փետրվարի 03-ի թիվ 535-Լ հրամանով հաստատված ծանուցման թերթիկների առաքումը լիցենզավորված անձին:

6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ԷԼ ԷՅ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:

7. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան