Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 811-Ա
«ՄԿՐՏԱԿԱՆ ՄԻՍԻՈՆԵՐԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ԿՐԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ամերիկայի Միացյալ Նահանգների Օք Գրովի մկրտական եկեղեցու կողմից, որպես օժանդակություն, «Մկրտական միսիոներական միաբանություն» կրթական մշակութային հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված օպտիկական ակնոցների (352 հատ, 457.60 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, բեռի բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի, Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:
2. «Մկրտական Միսիոներական միաբանություն» կրթական մշակութային հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
22.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 811-Ա որոշման |
«ՄԿՐՏԱԿԱՆ ՄԻՍԻՈՆԵՐԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ԿՐԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿ
|
NN ը/կ |
Ստացողները |
Ապրանքի անվանումը |
Քանակը (հատ) |
Արժեքը (ԱՄՆ-ի դոլար) |
|
1. |
Ջրվեժի համայնքապետարան |
օպտիկական ակնոց |
50 |
65 |
|
2. |
Նոր Նորքի թաղապետարան |
օպտիկական ակնոց |
50 |
65 |
|
3. |
Արտաշատի համայնքապետարան (Դիտակ բնակավայր) |
օպտիկական ակնոց |
50 |
65 |
|
Բեռի անհատույց բաշխումը «Մկրտական միսիոներական միաբանություն» կրթական մշակութային ՀԿ-ի շահառուների, որոնք բնակվում են հետևյալ տարածքներում | ||||
|
4. |
Երևան քաղաք |
օպտիկական ակնոց |
67 |
87,1 |
|
5. |
ՀՀ Կոտայքի մարզ, Ջրվեժ բնակավայր |
օպտիկական ակնոց |
68 |
88,4 |
|
6. |
ՀՀ Արարատի մարզ Դիտակ և Նշավան բնակավայրեր |
օպտիկական ակնոց |
67 |
87,1 |
|
|
Ընդամենը |
|
352 |
457,6 |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
22.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|