ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՈՍԿԱՆՅԱՆԸ ԵՎ ԱՅԼՔ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատ թիվ 54225/22)
Վ Ճ Ի Ռ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
24 հոկտեմբերի 2024թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։
Ոսկանյանը և այլք ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Էն Լուիս Բորման [Anne Louise Bormann]` Նախագահ,
Սեբաստիան Ռադուլեցու [Sebastian Răduleţu],
Մատեյա Դուրովիչ [Mateja Đurović]՝ դատավորներ,
և Վիկտորյա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,
2024 թվականի հոկտեմբերի 3-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն ընդդեմ Հայաստանի՝ 2022 թվականի նոյեմբերի 15-ին Դատարան ներկայացված գանգատի հիման վրա:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) ծանուցվել է գանգատի մասին։
ՓԱՍՏԵՐԸ
3. Դիմումատուների ցանկը և գանգատի առնչությամբ մանրամասները ներկայացված են կից աղյուսակում:
4. Դիմումատուները բողոք են ներկայացրել քրեական գործով վարույթի չափազանց երկար տևողության առնչությամբ։
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
5. Դիմումատուները բողոք են ներկայացրել այն մասին, որ տվյալ քաղաքացիական գործով վարույթի տևողությունն անհամատեղելի է եղել «ողջամիտ ժամկետի» պահանջի հետ։ Նրանք հիմնվել են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի վրա։
6. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուները չեն սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները։ Դատարանը նախկինում գտել է, որ Հայաստանի ներպետական համակարգը չի տրամադրել քաղաքացիական գործով վարույթի չափազանց երկար տևողության մասով արդյունավետ պաշտպանության միջոց (տե՛ս «Ֆիլ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի [Fil LLC v. Armenia], թիվ 18526/13, §§ 49-50, 2019 թվականի հունվարի 31)։ Սույն գործով Դատարանը չի տեսնում այդ եզրակացությունից շեղվելու որևէ պատճառ, քանի որ, իր կարծիքով, Կառավարությունը չի կարողացել հիմնավորել իր կողմից վկայակոչված պաշտպանության միջոցի արդյունավետությունը (տե՛ս Սկորդինոն ընդդեմ Իտալիայի (թիվ 1) [ՄՊ] [Scordino v. Italy (no. 1) [GC]], թիվ 36813/97, §§ 182-207, ՄԻԵԴ 2006-V, նմանատիպ եզրակացություններով, տե՛ս Վասիլյանը և այլք ընդդեմ Հայաստանի [Կոմիտե] [Vassilyan and Others v. Armenia [Committee]], թիվ 20193/15 ու ևս 2 այլ գործ, §§ 7-9, 2022 թվականի հունիսի 23, Լմնցյանը և Սլոյանն ընդդեմ Հայաստանի [Կոմիտե] [Lmntsyan and Sloyan v. Armenia [Committee]], թիվ 41973/19 և 51266/19, § 10, 2023 թվականի փետրվարի 9, Նիկողոսյանը և այլք ընդդեմ Հայաստանի [Կոմիտե] [Nikoghosyan and Others v.Armenia [Committee]], թիվ 4396/21 ու ևս 2 այլ գործ, § 9, 2023 թվականի դեկտեմբերի 14)։ Հետևաբար ներպետական իրավական պաշտպանության միջոցները չսպառելու վերաբերյալ Կառավարության առարկությունը մերժվել է:
7. Դատարանը վերահաստատում է, որ վարույթի տևողության ողջամտությունը պետք է գնահատվի՝ ելնելով գործի հանգամանքներից և հաշվի առնելով հետևյալ չափանիշները՝ գործի բարդությունը, դիմումատուների և համապատասխան մարմինների վարքագիծը և այն, ինչը դիմումատուների համար վտանգված է վեճում (տե՛ս Ֆրիդլենդերն ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ], [Frydlender v. France [GC]], թիվ 30979/96, § 43, ՄԻԵԴ 2000-VII)։
8. «Ֆիլ» ՍՊԸ-ի (վերևում հիշատակված) նախադեպային գործում Դատարանն արդեն խախտում է հայտնաբերել սույն գործում առկա նմանատիպ հարցերի առնչությամբ:
9. Դատարանը, ուսումնասիրելով իրեն ներկայացված բոլոր նյութերը, չի հայտնաբերել որևէ փաստ կամ փաստարկ, որը կարող է հիմնավորել ազգային մակարդակով վարույթի ընդհանուր տևողությունը: Հաշվի առնելով թեմայի վերաբերյալ իր նախադեպային իրավունքը՝ Դատարանը համարում է, որ ներկայիս գործում վարույթի տևողությունը չափազանց երկար է եղել և չի բավարարել «ողջամիտ ժամկետ»-ի պահանջը։
10. Հետևաբար սույն բողոքներն ընդունելի են և բացահայտում են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
11. Դատարանը, հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և իր նախադեպային իրավունքը (տե՛ս վերևում հիշատակված՝ «Ֆիլ» ՍՊԸ-ի գործը, §§ 62 և 65), ողջամիտ է համարում շնորհել կից աղյուսակում նշված գումարները։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Հայտարարում է գանգատն ընդունելի.
2. Վճռում է, որ սույն գանգատով բացահայտվում է Կոնվենցիայի՝ քաղաքացիական գործով վարույթի չափազանց երկար տևողության առնչությամբ 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը.
3. Վճռում է որ՝
ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուներին վճարի կից ներկայացված աղյուսակում նշված գումարը, որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով,
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ:
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2024 թվականի հոկտեմբերի 24-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
|
Վիկտորյա Մարադուդինա ՝ |
Էն Լուիս Բորման՝ |
|
Բաժանմունքի քարտուղարի տեղակալի |
Նախագահ |
ՀԱՎԵԼՎԱԾ
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ներկայացված բողոքներ պարունակող գանգատ (քաղաքացիական գործով վարույթի չափազանց երկար տևողություն)
|
Գանգատ թիվ Ներկայացման ամսաթիվը |
Դիմումատուի անունը Ծննդյան տարեթիվը |
Վարույթն սկսելու ամսաթիվը |
Վարույթն ավարտելու ամսաթիվը |
Ընդհանուր տևողությունը Ատյանների մակարդակը |
Դիմումատուներից յուրաքանչյուրին ոչ նյութական վնասի դիմաց շնորհվող գումարը (եվրոյով)1 |
|
54225/22
2022 թվականի նոյեմբերի 15
(7 դիմումատու) |
Արթուր ՈՍԿԱՆՅԱՆ 1964
Բորիս ԱԼԱՎԵՐԴՅԱՆ 1965
Գևորգ ԱՄԻՐԶԱԴՅԱՆ 1955
Զոյա ՀԱԿՈԲՅԱՆ 1963
Նելլի ՄԱՆՈՒԿՅԱՆ 1950
Նարինե ՍԻՄՈՆՅԱՆ 1981
Իրինա ԹԱՎՐԻԶՅԱՆ 1963 |
2016 թվականի հուլիսի 29 |
ընթացքի մեջ է |
ավելի քան 7 տարի և 11 ամիս և 7 օր 3 ատյան |
1,600 |
___________________
1 Գումարած դիմումատուներից գանձման ենթակա ցանկացած հարկ:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|