Գլխավոր տեղեկություն
Համար
N 4723-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.08.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
30.08.2024
Ստորագրող մարմին
Պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
30.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«30» օգոստոս 2024 թ.

N 4723-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

««ՎԻՏՐՈՄԵԴ» ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 20-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 4-րդ մասը, 32-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, «ԱՅ ՎԻ ԷՖ ԼԱՅՖ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2024 թվականի օգոստոսի 26-ին ներկայացված հայտը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. ««ՎԻՏՐՈՄԵԴ» ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2011 թվականի օգոստոսի 5-ին տրված թիվ Կ-XX-001570, 2014 թվականի հունիսի 19-ին տրված թիվ Կ-ԲՕ-001955, 2019 թվականի մայիսի 3-ին տրված թիվ Կ-ԲՕ-002540 բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաները վերաձևակերպել «ԱՅ ՎԻ ԷՖ ԼԱՅՖ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվանմամբ, լիցենզիաներում իրավաբանական անձի գտնվելու վայրը սահմանել` ք. Երևան, Նորք-Մարաշ, Այգեստան /Շ/10, 34:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիաների վերաձևակերպման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուին:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ԱՅ ՎԻ ԷՖ ԼԱՅՖ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

 

Պարտականությունները կատարող`

Ա. Գասպարյան