ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
«13» մայիս 2024 թ. |
N 2649-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԻՋՆՈՐԴԱԳՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ուսումնասիրելով «Առգո-Ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված N Կ-ԴՄԻ-000056 և Կ-ԴՄԻ-000057 (տրված` 25.08.2020) լիցենզիաների գործողության կասեցման վերաբերյալ հարուցված վարչական վարույթի նյութերը.
ՊԱՐԶԵՑԻ`
Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ` Տեսչական մարմին) ղեկավարի 2024 թվականի փետրվարի 29-ի թիվ 01/4191-2024 գրությամբ միջնորդություն է ներկայացվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն (այսուհետ` Նախարարություն) քաղաք Երևան, Մալաթիա-Սեբաստիա Րաֆֆու փողոց 111 և քաղաք Երևան, Մալաթիա-Սեբաստիա Իսակովի պողոտա 50/3 ճաշարան հասցեներում գործունեություն իրականացնող «ԱՌԳՈ-ՖԱՐՄ» ՍՊ ընկերությանը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված թիվ N Կ-ԴՄԻ-000056 և Կ-ԴՄԻ-000057 լիցենզիաների գործողության կասեցման վերաբերյալ:
Տեսչական մարմնի կողմից միջնորդագրի ներկայացման համար հիմք է հանդիսացել «Դեղերի մասին» օրենքի հոդված 23-ի 2-րդ մասը, ըստ որի, իրացվել են Հայաստանի Հանրապետությունում չգրանցված ինչպես նաև օրենքի խախտմամբ ներմուծված դեղեր, որոնց հիմքով Տեսչական մարմնի կողմից «ԱՌԳՈ-ՖԱՐՄ» ՍՊ ընկերության տնօրենը 14.08.2023թ. թիվ 1331 (չգրանցված դեղերի իրացում, բողոքարկվել է դատական կարգով՝ ՎԴ/8126/05/23/), 14.08.2023թ. թիվ 1332 (չգրանցված դեղերի իրացում, բողոքարկվել է դատական կարգով՝ ՎԴ/8117/05/23/), 02.10.2023թ. թիվ 1618 (չգրանցված դեղերի իրացում, բողոքարկվել է դատական կարգով՝ ՎԴ/10152/05/23/), 15.11.2023թ. թիվ 1840 (դեղի օրենքի խախտմամբ իրացում, բողոքարկվել է դատական կարգով՝ ՎԴ/0333/05/24/), 09.01.2024թ. թիվ 0023 (դեղի օրենքի խախտմամբ իրացում, բողոքարկվել է դատական կարգով՝ ՎԴ/2676/05/24/), 11.01.2024թ. թիվ 0039 (չգրանցված դեղերի իրացում, բողոքարկվել է դատական կարգով՝ ՎԴ/2693/05/24/), 19.01.2024թ. թիվ 0075 (չգրանցված դեղերի իրացում, բողոքարկվել է դատական կարգով՝ ՎԴ/3032/05/24/), 31.01.2024թ. թիվ 0154 (չգրանցված դեղերի իրացում, բողոքարկվել է դատական կարգով՝ ՎԴ/3636/05/24/), 12.02.2024թ. թիվ 0234 (դեղերի օրենքի խախտմամբ իրացում, բողոքարկվել է դատական կարգով՝ ՎԴ/4089/05/24/), 13.02.2024թ. թիվ 0261 (դեղերի օրենքի խախտմամբ իրացում), 14.02.2024թ. թիվ 0264 (չգրանցված դեղերի իրացում) որոշումներով ենթարկվել է վարչական տույժերի։
Ընկերության կողմից ներկայացված դիրքորոշման համաձայն` միջնորդագրում թվարկված բոլոր որոշումները վիճարկվում են ՀՀ վարչական դատարանում, որոնք չեն դարձել անբողոքարկելի, ուստի տվյալ ակտերի իրավաչափությունը ստուգվում է դատական կարգով:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Կասեցնել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2024 թվականի փետրվարի 29-ի թիվ 01/4191-2024 միջնորդագրի հիման վրա հարուցված վարչական վարույթը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում բողոք բերած անձին իրազեկելուն հաջորդող օրվանից:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` սույն հրամանը եռօրյա ժամկետում պատշաճ ձևով պատվիրված փոստով` ստանալու մասին ծանուցմամբ ուղարկել բողոքաբերին:
4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Վարչական դատարան` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում:
|
Պարտականությունները կատարող` |
Լ. Նանուշյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|