Գլխավոր տեղեկություն
Համար
N 4093-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 28.10.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
23.10.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
23.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.10.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4093-Ա

«23» հոկտեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժնի պետին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան

 

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

23.10.2024թ.

հ. 4093-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոս-տային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Տիգրան Հովհաննիսյան

Դեմիրճյան փողոց, հ.27/1 շենք, հ.40

վերնահարկ և մանսարդ

16.10.2024թ. հ.01/19-Դ-119943-24-852 ավարտական ակտի /շահագործման թույլտվություն/ համաձայն, Տիգրան Հովհաննիսյանի կողմից Դեմիրճյան փողոցի հ.27/1 շենքի հ.40 բնակարանի վերնամասում կառուցված վերնահարկին և մանսարդին տրամադրել հասցե՝ Դ.Դեմիրճյան փողոց հ. 27/1 շենք, հ.40/1

01063KZSJGEF

 

2

Արմինե Սիմոնյան

/լիազորված անձ/

Լուսինե Մկրտչյան

Շահումյան փողոց, հ.32/1

շինություն

ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 09.08.2013թ. գործ հ.ԵԿԴ /1736/02/08 վճռով, Լուսինե Մկրտչյանին անցած Շահումյան փողոցի հ.32/1 հասցեում գտնվող շինությանը տրամադրել հասցե՝ Արգիշտիի փողոց, հ.7/25

01063YQVYJGL

 

3

Մարիամ Հակոբյան

/լիազորված անձ/

Գոհար Արիստակեսյան և Արփի Բոյախչյան

Նար-Դոսի փողոց, հ.36/4 և հ.36/17

հողամաս

Գոհար Արիստակեսյանին և Արփի Բոյախչյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Նար-Դոսի փողոցի հ.36/4 և հ.36/17 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հ.11022016-01-0137 և հ.05032020-01-0370/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Նար-Դոսի փողոց, հ.36/17

01063KUUBUWV

 

4

Մանուկ Աբոյան

Հյուսիսային պողոտա հ.10 շենք, հհ.10, 11 և հ.14

տարածք

Մանուկ Աբոյանին սեփականության իրավունքով պատկանող, Հյուսիսային պողոտայի հ.10 շենքի հհ.10, 11 և հ.14 հասցեներում գտնվող տարածքներին /վկ. հ.03102024-01-0083, հ.27092024-01-0115 և հ.29092024-01-0012/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Հյուսիսային պողոտա, հ.10 շենք, շինություն հ.10,11,14

01063UWGWKHW

 

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան