ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 739-Ա
ՀՀ-ԵՄ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԿԻՑ ԵՄ-Ի ՀԵՏ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՌԵԺԻՄԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ՝ ՆԵՐԱՌՅԱԼ ԵՄ-Ի ՀԵՏ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 4.1-ին մասերը`
1. Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից ստեղծել աշխատանքային խումբ՝ ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից անհրաժեշտ հանձնառությունների և գործողությունների համակարգման՝ ներառյալ ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի երկխոսության գործողության ծրագրի մշակման ու իրականացման նպատակով:
2. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
3. Աշխատանքային խմբի համակարգողին՝ մինչև սույն թվականի նոյեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին ներկայացնել սույն որոշման 1-ին կետում նշված նպատակի իրագործման պլան-ժամանակացույցը:
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
25.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 739-Ա որոշման |
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
|
Մ. Գրիգորյան |
- ՀՀ փոխվարչապետ (աշխատանքային խմբի ղեկավար)i |
|
Ա. Եղոյան |
- ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
|
Ս. Խանդանյան |
- ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
|
Է. Մկրտչյան |
- ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար |
|
Ա. Սարգսյան |
- ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ (համակարգող) |
|
Լ. Նանուշյան |
- ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ |
|
Պ. Հովհաննիսյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
|
Կ. Կարապետյան |
- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
|
Մ. Գալստյան |
- ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ) |
|
Ս. Ղազարյան |
- ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր (համաձայնությամբ) |
|
Ա. Թորոսյան |
- ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր (համաձայնությամբ) |
|
Տ. Գասպարյան |
- ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր (համաձայնությամբ) |
|
Կ. Նազարյան |
- ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական |
|
Ա. Ղազարյան |
- ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ (քարտուղար) |
|
Ս. Մկրտչյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ |
|
Ա. Պետրոսյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետ |
|
Մ. Ավետիսյան |
- ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական |
|
Հ. Եգանյան |
- ՀՀ ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարող |
|
Տ. Արզոյան |
- ՀՀ փոխվարչապետի օգնական |
|
Ա. Հայրապետյան |
- ՀՀ փոխվարչապետի գրասենյակ, գլխավոր մասնագետ |
|
Մ. Մանուկյան |
- ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի համակարգող փորձագետ (համաձայնությամբ) |
___________________
i Փոխվարչապետի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, աշխատանքային խմբի նիստը կարող է ղեկավարել փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը: 25.10.2024
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
25.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|