ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 62
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (11.09.1998-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1998.09.01/11(17)
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
Ընդունման ամսաթիվ
12.03.1998
Ստորագրող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.03.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

12.03.1998թ.
ք. Երևան

N 62

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 07.01.98 թ. «Արժեթղթերի շուկայում իրականացվող կանոնակարգվող գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» թիվ 3 որոշումը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Հաստատում եմ Արժեթղթերի շուկայում խորհրդատվական գործունեության օրինակելի կանոնակարգը (կցվում է):

 

Նախարար`

Ա. Դարբինյան

 

հաստատված է
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ և
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ
ՆԱԽԱՐԱՐի ԹԻՎ ___ ՀՐԱՄԱՆՈՎ
___ ______ 199  թ.

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
_________________
 ՀԱՅՏԱՏՈՒԻ ԼՐԻՎ ԱՆՎԱՆՈՒՄԸ
____________________
 ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ և (կամ) ԿՆԻՔԸ
___ ______ 199  թ.
 

 

 

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1. Սույն կանոնակարգը սահմանում է ______________________________

հայտատուի լրիվ անվանումը

 

(այսուհետև` ինվեստիցիոն խորհրդատու) կողմից արժեթղթերի շուկայում խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմաններն ու ձևերը:

1.2. Սույն կանոնակարգի համաձայն խորհրդատվական գործունեությունը իրականացվում է, ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր ձևով, ուղղակիորեն կամ հրապարակումների և գրառումների միջոցով արժեթղթերի, արժեթղթերի գների, ներդրումների, արժեթղթերի շուկայում արժեքի գնահատման, արժեթղթերի գնման և վաճառքի վերաբերյալ, ինչպես նաև արժեթղթերի շուկայի վերաբերյալ կատարում են վերլուծությունների հրապարակումներ (այն չի ներառում զանգվածային լրատվական միջոցները, ֆինանսական և տնտեսագիտական թերթերի, ամսագրերի և այլ պարբերական հրատարակությունները):

 

2. Խորհրդատվական ծառայության շրջանակները

 

2.1. Խորհրդատվական ծառայությունները մատուցվում են օտարերկրյա և Հայաստանի Հանրապետության իրավաբանական և ֆիզիկական անձանց:

2.2. Ծառայությունները մատուցվում են հետևյալ ուղղություններով1.

● խորհրդատվություն թողարկողներին` արժեթղթերի շուկայի միջոցով ներդրումների ներգրավման, արժեթղթերի գնի հայտնաբերման և գնահատման հարցում,

● խորհրդատվություն ներդրողներին` արժեթղթերի շուկայում ներդրումներ կատարելու վերաբերյալ,

● խորհրդատվություն արժեթղթերի շուկայի մասնակիցներին, վերջիններիս գործունեության վերաբերյալ,

● խորհրդատվություն անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման վերաբերյալ,

● խորհրդատվություն արժեթղթերի տեսակների, դրանց առանձնահատկությունների վերաբերյալ,

● արժեթղթերի շուկայի վերաբերյալ վերլուծական աշխատանքների իրականացում և վերլուծական տվյալների տրամադրում:

 

3. Խորհրդատվական ծառայության իրավական հիմքերը

 

3.1. Խորհրդատվական գործառնությունները իրականացվում են խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրով:

Պայմանագրով սահմանվում են կողմերի իրավունքներն ու պարտականությունները:

3.2. Խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագիրը ներառում է`

ա) պայմանագրի կնքման տեղն ու ամսաթիվը,բ) կողմերի լրիվ անվանումները, անունը, հասցեները, կապի միջոցները և լիազորված անձանց անձնագրային տվյալները,գ) խորհրդատվական ծառայության շրջանակները և կոնկրետ խնդիրները,դ) կողմերի պարտավորությունները և իրավունքները,ե) խորհրդատվական ծառայության դիմաց վճարման չափն ու կարգը,զ) կողմերի պատասխանատվությունը,է) պայմանագրի գործունեության ժամկետը,ը) կողմերի (լիազորված անձանց) ստորագրությունները և կնիքը (առկայության դեպքում):թ) ՀՀ օրենքներին չհակասող այլ կետեր:

 

4. Խորհրդատվական ծառայությունից օգտվելու միջոցները ԵՎ վճարումը

 

4.1. Հաճախորդը խորհրդատվություն կարող է ստանալ.

● ներկայանալով ինվեստիցիոն խորհրդատուի գրասենյակ,

● հեռախոսային կապի միջոցով,

● նամակի միջոցով,

● ֆաքսի միջոցով,

● կապի այլ միջոցներով:

4.2. Խորհրդատվական ծառայությունների վճարման չափը եվ ժամկետները սահմանվում են պայմանագրով:

 

5. Գրավոր ԵՎ բանավոր խորհրդատվություն

 

5.1. Ինվեստիցիոն խորհրդատուի և հաճախորդի միջև կնքված խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակներում, խորհրդատվական ծառայությունների մատուցումը իրականացվում է ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր: Բանավոր խորհրդատվություն մատուցելու դեպքում խորհրդատվության հետևանքով ստացված արդյունքի պատասխանատվությունը չի ընկնում ինվեստիցիոն խորհրդատուի վրա:

 

6. Այլ դրույթներ

 

6.1. Ինվեստիցիոն խորհրդատուի և հաճախորդների միջև առաջացած վիճելի հարցերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

_________

1 սույն կետի ուղղությունները չեն սահմանափակվում և կարող են նշվել նաև այլ ուղղություններ, որոնք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
14.04.1998 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 209800101

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան