ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ «ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԲԼԱՆԿՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՀՀ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԲԼԱՆԿՆԵՐԻ ՆԵՐԿՐՄԱՆ ՈՒ ԻՐԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ» ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 144
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.11.1996-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
Ընդունման ամսաթիվ
07.06.1995
Ստորագրման ամսաթիվ
07.06.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.11.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«07» հունիսի 1995 թ. թիվ 144

 

«ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԲԼԱՆԿՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՀՀ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԲԼԱՆԿՆԵՐԻ ՆԵՐԿՐՄԱՆ ՈՒ ԻՐԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ» ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով կարգավորել արժեթղթերի բլանկների ներկրման և իրացման գործընթացը ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. «ՀՀ տարածքում արժեթղթերի բլանկների պատրաստման և ՀՀ արժեթղթերի բլանկների ներկրման ու իրացման լիցենզավորման» կարգում ավելացնել նոր կետ հետևյալ բովանդակությամբ`

«1.6. Արժեթղթերի բլանկների ներկրման և իրացման գործունեությամբ կարող են զբաղվել նաև իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող արժեթղթերի շուկայի մասնակիցները` ֆոնդային բորսաները, ինվեստիցիոն ընկերությունները, թողարկման կազմակերպությունները, ինվեստիցիոն խորհրդատվական և բրոքերային գրասենյակները, (բացառությամբ ինվեստիցիոն հիմնադրամների)` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան թույլտվություն ստանալուց հետո»:


քաղ. Երևան
թիվ 144

ԳՐԱՆՑՎԱԾ Է
Հ
ԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «20» 11 1996 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 20960075

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան