ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՕՐԵՆՔՆԵՐԸ, ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ, ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐՆ ՈՒ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ԵՎ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.04.1975-10.10.1980)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՍՍՀԳՍՏ 1975/6(601) 31 մարտի, Հոդ.39
Ընդունող մարմին
Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահություն
Ընդունման ամսաթիվ
26.03.1975
Ստորագրող մարմին
Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության նախագահ Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության քարտուղար
Ստորագրման ամսաթիվ
26.03.1975
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.04.1975
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.01.1997

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ

 

 Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՕՐԵՆՔՆԵՐԸ, ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ, ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐՆ ՈՒ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ԵՎ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայկական ՍՍՀ օրենքները, Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի որոշումները, Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության հրամանագրերն ու որոշումները հրապարակելու գործի կարգավորման և դրանք ուժի մեջ մտցնելու ժամկետների ճշգրտման նպատակով Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայկական ՍՍՀ օրենքները, Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի որոշումներն ու մյուս ակտերը, Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության հրամանագրերն ու որոշումները ենթակա են հրապարակման «Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի Տեղեկագրում»:

2. Սույն հրամանագրի 1 հոդվածում մատնանշված ակտերից կարևորագույնները, որոնք ենթակա են լայն և անհապաղ հրապարակման, տպագրվում են «Սովետական Հայաստան», «Կոմունիստ», «Սովետ Էրմանիստանի» և «Ռյա Թազա» թերթերում:

Անհրաժեշտ դեպքերում այդ ակտերը կարող են հրապարակվել նաև ռադիոյով կամ հաղորդվել հեռագրով:

3. Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության այն հրամանագրերն ու որոշումները, որոնք  ընդհանուր նշանակություն չունեն կամ նորմատիվ բնույթ չեն կրում, ուղարկվում են համապատասխան գերատեսչություններին ու հիմնարկներին և նրանց կողմից հայտնվում են ի գիտություն այն անձանց, որոնց վրա տարածվում է այդ ակտերի գործողությունը: Դրանք Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության որոշմամբ կարող են չհրապարակվել:

4. Ընդհանուր-նորմատիվ բնույթի Հայկական ՍՍՀ օրենքները, Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի որոշումներն ու մյուս ակտերը, Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության հրամանագրերն ու որոշումները ուժի մեջ են մտնում Հայկական ՍՍՀ ամբողջ տերիտորիայում միաժամանակ` «Սովետական Հայաստան», «Կոմունիստ», «Սովետ Էրմանիստանի» և «Ռյա Թազա» թերթերում կամ «Տեղեկագրում» դրանք հրապարակվելուց տասն օր հետո, եթե այդ ակտերում չի նշված դրանք գործողության մեջ մտնելու այլ ժամկետ:

Այդ նույն ակտերը, որոնք սույն հրամանագրի 2 հոդվածին համապատասխան «Սովետական Հայաստան», «Կոմունիստ», «Սովետ Էրմանիստանի» և «Ռյա Թազա» թերթերում հրապարակվել են «Տեղեկագրում» հրապարակվելուց առաջ, ուժի մեջ են մտնում նշված թերթերում հրապարակվելուց տասն օր հետո:

Ընդհանուր նորմատիվ բնույթ չունեցող մյուս բոլոր ակտերը ուժի մեջ են մտնում դրանք ընդունելու պահից, եթե այդ ակտերում չի նշված դրանք գործողության մեջ մտցնելու այլ ժամկետ:

5. Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության այն հրամանագրերն ու որոշումները, որոնք սույն հրամանագրի 3 հոդվածի համաձայն չեն հրապարակվում, ուժի մեջ են մտնում համապատասխան գերատեսչություններում ու հիմնարկներում դրանք ստանալու պահից, եթե այդ ակտերում չի նշվել դրանք գործողության մեջ մտցնելու այլ ժամկետ:

6. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի որոշումների և կարգադրությունների հրապարակման և ուժի մեջ մտնելու կարգը սահմանվում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի կողմից:

7. Սույն հրամանագիրը հրապարակելու կապակցությամբ ուժը կորցրած համարել.

ՀՍԽՀ ԿԳԿ 1972 թվականի մայիսի 8-ի դեկրետը «Դեկրետների և դեկրետի ուժ ունեցող որոշումների հրապարակման ու նրանց պաշտոնական հրատարակության կարգի մասին» (ՀՍԽՀ դեկրետների և որոշումների հավաքածու 1922 թ., N 11, հոդվ. 65).

ՀՍԽՀ ԿԳԿ 1922 թվականի մայիսի 19-ի դեկրետը «Կառավարության դեկրետները և դեկրետի ուժ ունեցող որոշումները ուժի մեջ մտցնելու մասին» (ՀՍԽՀ դեկրետների և որոշումների հավաքածու 1922 թ., N 11, հոդվ. 71).

ՀՍԽՀ ԿԳԿ և ԺԿԽ 1925 թվականի հունիսի 9-ի որոշումը «ՀՍԽՀ Կառավարության օրենքների և կարգադրությունների հրապարակման կարգի մասին» (ՀՍԽՀ օրենքների և կարգադրությունների ժողովածու 1925 թ., N 6, հոդվ. 47):

8. Սույն հրամանագիրը մտցնել Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի հաստատմանը:

 

Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի 
նախագահության նախագահ`

Ն. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի 
նախագահության քարտուղար`

Ռ. ՍՎԵՏԼՈՎԱ

 

քաղ. Երևան, 26 մարտի 1975 թ.