ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱՐԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՊՈՂՊԱՏԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ «ՋԻ ԹԻ ԲԻ ՍԹԻԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2198-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (16.12.2023-30.10.2026)
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.12.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 դեկտեմբերի 2023 թվականի N 2198-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱՐԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՊՈՂՊԱՏԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ «ՋԻ ԹԻ ԲԻ ՍԹԻԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ մասը, «Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, 6-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «ՋԻ ԹԻ ԲԻ ՍԹԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ ընկերություն) կողմից ներկայացված` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի Արարատ բնակավայրում պողպատի գործարանի կառուցման ներդրումային ծրագրին (այսուհետ՝ ծրագիր)՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի Արարատ բնակավայրի վարչական տարածքում համայնքային սեփականություն հանդիսացող` 8․91000 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասերն ընկերությանը նվիրաբերությամբ տրամադրելուն՝ համաձայն NN 2, 3, 4, 5 և 6 հավելվածների՝ սույն որոշման 1-ին կետով նախատեսված ծրագրի իրականացման նպատակով։

3. Հաստատել ծրագրի շրջանակներում հողամասերի նվիրաբերությամբ տրամադրման գործարքի հիմնական պայմանները՝ համաձայն N 7 հավելվածի:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի ղեկավարին՝

1) Արարատ համայնքին սեփականության իրավունքով պատկանող՝ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված հողամասերը, ծրագրի իրականացման նպատակով, ընկերությանը տրամադրել նվիրաբերության իրավունքով և վերջինիս հետ կնքել համապատասխան պայմանագիր.

2) նվիրաբերության պայմանագրում նախատեսել դրույթ, համաձայն որի՝ սույն որոշման 3-րդ կետով սահմանված պայմանները չկատարելու դեպքում սույն որոշմամբ նվիրաբերության տրված հողամասերը սեփականության իրավունքով և համայնքի կողմից առանց որևէ փոխհատուցման անցնում են նվիրաբերող համայնքին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

15.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 14-ի N 2198-Ա որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 14-ի N 2198-Ա որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 14-ի N 2198-Ա որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 14-ի N 2198-Ա որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 14-ի N 2198-Ա որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 14-ի N 2198-Ա որոշման

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 14-ի N 2198-Ա որոշման

«ՋԻ ԹԻ ԲԻ ՍԹԻԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԳՈՐԾԱՐՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Նվիրաբերող

Արարատի մարզի Արարատ համայնք՝ ի դեմս համայնքի

ղեկավարի

Սեփականության իրավունք ձեռք բերողը

«ՋԻ ԹԻ ԲԻ ՍԹԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (այսուհետ՝ ընկերություն)

Առարկան

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի Արարատ գյուղում պողպատի գործարանի կառուցման գործարար ծրագրի իրականացման նպատակով համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքի

(այսուհետ` գույք) նվիրաբերությունը ընկերությանը

Նվիրաբերման պայմանագրի կնքման ժամկետը

Հողամասը նվիրաբերող մարմնի կողմից որոշումը կայացնելուց հետո 5-օրյա ժամկետում

Հողի սեփականության իրավունքների փոխանցում

Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման պահից

Նվիրաբերման պայմանագրի կնքման ժամկետը և ծախսերը կատարվում են

Ընկերությունն իր սեփական միջոցների հաշվին կհոգա նվիրաբերության պայմանագրի կնքման հետ կապված ծախսերը (հատակագծի, հասցեի տրամադրում, չափագրում,

պայմանագրի նոտարական վավերացում և այլն)

Կողմերի պարտավորությունները

1. Կողմերի միջև կնքվում է ներդրումային ծրագրի իրականացման փուլերի ժամանակացույց, որտեղ ներկայացվում է իրականացվող ներդրումային ծրագրի վերաբերյալ ֆինանսական և ոչ ֆինանսական (շենքերի, շինությունների, հյուրանոցների և այլնի վերաբերյալ տեղեկատվություն) գնահատական։

2. Յուրաքանչյուր փուլով նախատեսված ներդրումների ծավալը չկատարելու դեպքում սահմանվում է տուգանք՝ տվյալ փուլով նախատեսված փաստացի չկատարված ներդրումային ծավալի 5% չափով։

3. Տուգանքը տասն աշխատանքային օրվա ընթացքում վճարելու դեպքում ընկերությունը կարող է շարունակել իրականացնել ծրագիրը։

4. Եթե յուրաքանչյուր փուլով նախատեսված ներդրումների

ծավալը ևս մեկ անգամ չի կատարվում, ապա սահմանվում է տուգանք՝ տվյալ փուլով նախատեսված փաստացի չկատարված ներդրումային ծավալի 10% չափով, իսկ դրանից հետո յուրաքանչյուր փուլով նախատեսված ներդրումների ծավալը կրկին չկատարելու դեպքում դա հիմք է պայմանագրի միակողմանի լուծման համար։

5. Ոչ ֆինանսական գնահատականի ապահովման դեպքում ներկայացված ֆինանսական գնահատականի շեղումը ծրագրով նախատեսված ցուցանիշներից կարող է կազմել առավելագույնը 20 %։

6. Ընկերությունը պարտավոր է՝

1) կառուցել մետաղի վերամշակման, ձուլման և տարբեր արտադրատեսակների գործարան.

2) սկզբնական փուլում ներդնել մոտ 29.9 միլիոն ԱՄՆ-ի դոլար.

3) բացառել իր կողմից նվիրաբերման կարգով ձեռք բերված գույքի օտարումը, վարձակալության կամ օգտագործման տրամադրումը.

4) նվիրաբերած գույքն օգտագործել բացառապես ներդրումային ծրագրի իրականացման նպատակներով:

7. Ծրագրը չիրականացնել է համարվում 6-րդ կետով նախատեսված ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշներից բացասական շեղումը, ընդ որում՝ ոչ ֆինանսական ցուցանիշներն ապահովելու դեպքում ֆինանսական ցուցանիշների համար հիմք ընդունելով վերջնական հաշվետվությամբ նվիրաբերողի կողմից հաստատված արժեքը, կարող է շեղվել բացասական ուղղությամբ առավելագույնը 20%։

8. Ընկերությունը պարտավորվում է ծրագիրը իրականացնել նվիրաբերողից սույն որոշմամբ նախատեսված գույքի ձեռքբերման իրականացման պահից սկսած 5 տարվա ընթացքում։

9. Գնորդը պարտավոր է ծրագրի իրականացման ընթացքում՝ ծրագրի մեկնարկին հաջորդող երրորդ տարվա ավարտից հետո եռամսյա ժամկետում նվիրաբերողին ներկայացնել նախորդ տարիների ընթացքում ծրագրի իրականացման վերաբերյալ ընթացիկ հաշվետվություն, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ լրացուցիչ այլ տեղեկատվություն, իսկ ծրագրի ժամկետի ավարտից (հինգ տարի) հետո վեց ամսվա ընթացքում՝ վերջնական հաշվետվություն։ Հաշվետվությունները պետք է կազմված և հաստատված լինեն միջազգային Big 4 ցանկում ներառված անկախ աուդիտորական կազմակերպության կողմից։ Հաշվետվությունները պետք է հավաստեն ընկերության կողմից ծրագրի իրականացման նպատակով արված ծախսերը և կատարված աշխատանքների ծավալները։ Ընթացիկ հաշվետվությունը ժամկետում չներկայացնելու դեպքում 60-օրյա ժամկետում պետական բյուջե վճարում է տուգանք 5 մլն դրամ, իսկ վերջնական հաշվետվություն չներկայացնելը դիտարկվում է որպես ծրագիրը չկատարել։

10. Գույքի սեփականության իրավունք ձեռք բերողի կողմից չի կարող վաճառվել մինչև ծրագրի ավարտը։

Կողմերի պատասխանատվությունը

Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պատասխանատվություն են կրում պայմանագրի պայմանների խախտման համար:

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

15.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ