ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1205-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (30.11.2023-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.11.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1205-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1112-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետով`

Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2024 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

29.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 1205-Ա որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ

 

NN

ը/կ

Ստուգվող

կազմակերպությունը

Ստուգման ենթակա ծրագիրը

(միջոցառումը) և հարցը

Ստուգմամբ ընդգրկվող

ժամանակաշրջանը

1

2

3

4

1.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (աշխատակազմ, ծրագիր կամ միջոցառում իրականացնող առանձին կազմակերպություններ)

● Հիմնական մասնագիտացված հանրակրթություն 1146-11011

● Միջնակարգ մասնագիտացված հանրակրթություն 1146-11012

 

ՀՀ պետական բյուջեի ծախսերի իրականացմանն ուղղված գործունեության, արտաբյուջետային միջոցների գոյացման ու օգտագործման ճշտության ստուգում

2021-2023 թթ. և 2024 թ.

հաշվետու ժամանակաշրջան

2.

«Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ

Պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսական գործունեության ստուգում

2019-2023 թթ. և 2024 թ.

հաշվետու ժամանակաշրջան

3.

«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ

Պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսական գործունեության ստուգում

2021-2023 թթ. և 2024 թ.

հաշվետու ժամանակաշրջան

4.

«Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» ՊՈԱԿ

Պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսական գործունեության ստուգում

2021-2023 թթ. և 2024 թ.

հաշվետու ժամանակաշրջան

5.

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն (աշխատակազմ, ծրագիր կամ միջոցառում իրականացնող առանձին կազմակերպություններ)

● ՀՀ-ում հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերմանն աջակցություն 1022-12009

● Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում 1116-11001

● Հայաստանի Հանրապետությունում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորում 1187-12002

● Հայաստանի Հանրապետությունում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցություն 1187-12009

 

ՀՀ պետական բյուջեի ծախսերի իրականացմանն ուղղված գործունեության, արտաբյուջետային միջոցների գոյացման ու օգտագործման ճշտության ստուգում

2021-2023 թթ. և 2024 թ.

հաշվետու ժամանակաշրջան

6.

Պետական գույքի

կառավարման կոմիտե

● Պետական գույքի հաշվառման, գույքագրման, գնահատման, անշարժ գույքի պահառության, սպասարկման աշխատանքների և աճուրդների իրականացման ծառայություններ 1079-11003

● Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքեր 1079-31002

● Արվեստների ծրագիր 1168

 

ՀՀ պետական բյուջեի ծախսերի իրականացմանն ուղղված գործունեության, արտաբյուջետային միջոցների գոյացման ու օգտագործման ճշտության ստուգում

2021-2023 թթ. և 2024 թ.

հաշվետու ժամանակաշրջան

7.

ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմ (աշխատակազմ, ծրագիր կամ միջոցառում իրականացնող առանձին կազմակերպություններ)

● ՀՀ Արարատի մարզում տարածքային պետական կառավարում 1009

● Ճանապարհային ցանցի բարելավում 1049

● «Հանրակրթության ծրագիր» 1146

● «Ապահով դպրոց» 1183

● Տարածքային զարգացում 1212

 

ՀՀ պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից հատկացված միջոցների հաշվին նախատեսված ծախսերի կատարման իսկության, նպատակայնության և արդյունավետության, արտաբյուջետային միջոցների գոյացման ու օգտագործման ստուգում

2021-2023 թթ. և 2024 թ.

հաշվետու ժամանակաշրջան

8.

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ (աշխատակազմ, ծրագիր կամ միջոցառում իրականացնող առանձին կազմա- կերպություններ)

● ՀՀ Գեղարքունիքի մարզում տարածքային պետական կառավարում 1025

● Ճանապարհային ցանցի բարելավում 1049

● «Հանրակրթության ծրագիր» 1146

● «Ապահով դպրոց» 1183

● Տարածքային զարգացում 1212

 

ՀՀ պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից հատկացված միջոցների հաշվին նախատեսված ծախսերի կատարման իսկության, նպատակայնության և արդյունավետության, արտաբյուջետային միջոցների գոյացման ու օգտագործման ստուգում

2021-2023 թթ. և 2024 թ.

հաշվետու ժամանակաշրջան

9.

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

Պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասին համապատասխանող շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին ՀՀ պետական բյուջե վճարման ճշտության ստուգում

2021-2023 թթ. և 2024 թ.

հաշվետու ժամանակաշրջան

10.

ՀՀ առողջապահության նախարարության «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ

ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության, գնումների գործընթացի ճշտության և օրինականության, պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասին համապատասխանող շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին ՀՀ պետական բյուջե վճարման ճշտության ստուգում

2021-2023 թթ. և 2024 թ.

հաշվետու ժամանակաշրջան

11.

ՀՀ առողջապահության նախարարության

«Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ»

ՓԲԸ

ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության, գնումների գործընթացի ճշտության և օրինականության, պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասին համապատասխանող շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին ՀՀ պետական բյուջե վճարման ճշտության ստուգում

2021-2023 թթ. և 2024 թ.

հաշվետու ժամանակաշրջան

12.

ՀՀ առողջապահության նախարարության

«Սևանի հոգեկան

առողջության կենտրոն»

ՓԲԸ

ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության, գնումների գործընթացի ճշտության և օրինականության, պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասին համապատասխանող շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին ՀՀ

պետական բյուջե վճարման ճշտության ստուգում

2021-2023 թթ. և 2024 թ.

հաշվետու ժամանակաշրջան

13.

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ

ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության, գնումների գործընթացի ճշտության և օրինականության, պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասին համապատասխանող շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին ՀՀ պետական բյուջե վճարման ճշտության ստուգում

2021-2023 թթ. և 2024 թ.

հաշվետու ժամանակաշրջան

14.

«Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ

Պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսական գործունեության ստուգում

2021-2023 թթ. և 2024 թ.

հաշվետու ժամանակաշրջան

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

29.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ