ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» 17 ՕԳՈՍՏՈՍԻ 1993 Թ. ԹԻՎ 02080/3-3 ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 108
Տիպ
Հրահանգ
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (01.04.1996-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարարություն
Ընդունման ամսաթիվ
20.03.1996
Ստորագրող մարմին
ՀՀ ֆինանսների նախարար ՀՀ հարկային տեսչության պետ ՀՀ արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
20.03.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.1996

Հաստատված է
ՀՀ հարկային տեսչության
15.03.1996 թ.
թիվ 161 հրամանով

Հաստատված է
ֆինանսների նախարարության
20.03.1996 թ.
թիվ 108 հրամանով

 

 

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» 17 ՕԳՈՍՏՈՍԻ 1993 Թ. ԹԻՎ 02080/3-3 ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության և նախկին ԽՍՀՄ (այդ թվում` ԱՊՀ անդամ հանդիսացող) պետությունների միջև կնքված օդային հաղորդակցության մասին միջկառավարական համաձայնագրերով ավելի քան մեկ պետության օդային տարածքով իրականացվող օդային հաղորդակցությունը ընդունվում է որպես միջազգային օդային հաղորդակցություն, որը պետք է իրականացվի «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Կոնվենցիայի (ստորագրված Չիկագոյում 1944 թ. դեկտեմբերի 7-ին) սահմանած սկզբունքների ու կանոնների շրջանակներում, հիմնվելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1994 թվականի մարտի 29-ի «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Կոնվենցիային միանալու մասին» որոշման վրա ու առաջնորդվելով նշված Կոնվենցիայի 15 հոդվածի դրույթներով ու «Հայաստանի Հանրապետությունում հարկերի և տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39 հոդվածով, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության 17 օգոստոսի 1993 թվականի «Ավելացված արժեքի հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» թիվ 02080/3-3 հրահանգում կատարվում է հետևյալ փոփոխությունը`

Հրահանգի IX բաժնի 26 կետի «բ» ենթակետի 2-րդ մասը շարադրվում է հետևյալ խմբագրությամբ.

«Միջազգային օդային հաղորդակցության ուղիներով (այդ թվում` Հայաստանի Հանրապետության և ԱՊՀ անդամ պետությունների միջև) օդային տրանսպորտով կատարվող ուղևորների և ուղեբեռների փոխադրման ծառայությունների համար, այդ փոխադրումները միասնական միջազգային փաստաթղթերով ձևակերպելու դեպքում, անցած տարածության չափանիշը չի կիրառվում և դրանք հանդիսանում են արտահանվող ծառայություններ ու ամբողջությամբ ազատվում են ավելացված արժեքի հարկից:»:

Հրահանգի սույն փոփոխությունը գործողության մեջ է դրվում 1996 թվականի ապրիլի 1-ից:

 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ


լ.
բԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅաՆ ՊԵՏ

 

Պ. ՍԱՖԱՐՅԱՆ

ՀՀ արդարադատության նախարար

Մ. Ալեքսանյան

 

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության արդարադատության
նախարարության կողմից
28.03.1996 թ.
Պետական գրանցման թիվ 43960011