ՀՀ ԴՐԱՄԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՐԺՈՒՅԹՈՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼԻԱԶՈՐՎԱԾ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՐԺԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻ ԲԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.10.1993-մինչ օրս)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Դրամաշրջանառության կարգավորման հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
25.10.1993
Ստորագրման ամսաթիվ
25.10.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՐԺՈՒՅԹՈՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼԻԱԶՈՐՎԱԾ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՐԺԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻ ԲԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովը որոշում է`

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից օտարերկրյա արժույթով գործառնություններ իրականացնելու համար լիազորված բոլոր բանկերը պարտավոր են 15-օրյա ժամկետում ապահովել առնվազն մեկական շարժական փոխանակման կետի բացումը և գործունեությունը ՀՀ կենտրոնական բանկի 1993թ. հուլիսի 20-ի «Արտասահմանյան վալյուտայի փոխանակման կետերի ստեղծման և գրանցման կարգին» համապատասխան և շարժական փոխանակման կետեր տեղադրել Երևանի քաղխորհրդի գործկոմի և ՀՀ կենտրոնական բանկի կողմից որոշված վայրերում:

2. Սահմանել, որ այն լիազորված բանկերից, որոնք չեն ապահովի շարժական փոխանակման կետերի ստեղծումը և գործունեությունը, ետ են վերցվում ՀՀ կենտրոնական բանկի կողմից օտարերկրյա արժույթով գործառնություններ իրականացնելու համար տրված լիցենզիաները:

3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` ապահովել շարժական փոխանակման կետերի անվտանգ աշխատանքը:

4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 1993 թ. հոկտեմբերի 25-ից:

 

ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ և ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ
ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ`


Տ. ՍԱՐԳՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ` Լ.ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան