ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ» ԱՄՍԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ՀԱՄԱՐԸ (12) ՀՐԱՏԱՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 29
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (22.01.2002-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
22.01.2002
Վավերացման ամսաթիվ
22.01.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.01.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

22 հունվարի 2002 թվականի

թիվ 29

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ» ԱՄՍԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ՀԱՄԱՐԸ (12) ՀՐԱՏԱՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2001 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պարբերականների կազմի, կառուցվածքի, հրապարակման և հրատարակման ժամկետների, պահպանման և բաշխման կարգը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 318 որոշումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկագիր» ամսական պարբերականի 2001 թվականի դեկտեմբեր ամսվա համարի բովանդակությանը:

2. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկագիր» ամսական պարբերականի 2001 թվականի դեկտեմբեր ամսվա համարի «Դրամավարկային ամփոփագիրը» (բաժին II):

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը` սահմանված ժամկետում իրականացնել պարբերականի հրատարակումը:

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվարկների և բանկային տեխնոլոգիաների զարգացման դեպարտամենտին` սույն որոշման 2-րդ կետով հաստատված «Դրամավարկային ամփոփագրի» (բաժին II) հայերեն և անգլերեն տարբերակները տեղադրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի WEB սերվերի «Տնային էջում»` նոյեմբեր ամսվա ամփոփագրի փոխարեն:

5. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից: