ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՌԵԶԻԴԵՆՏ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՂԹԱԿՑԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԲԱՑՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 156
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.09.1995-մինչ օրս)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի վարչություն
Ընդունման ամսաթիվ
22.09.1995
Ստորագրման ամսաթիվ
22.09.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.09.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 սեպտեմբերի 1995 թվականի թիվ 156

 

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ռեզիդենտ բանկերի ԵՎ ոչ ռեզիդենտ բանկերի մասնաճյուղերի կողմից թղթակցային հաշիվների բացման ԵՎ վարման մասին

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների կողմից իրականացվող գործառնությունների կանոնակարգման և արտարժույթով բանկային հաշիվների բացման ու վարման» թիվ 124 որոշման և Հայաստանի Հանրապետության տարածքում միջբանկային թղթակցային հարաբերությունները կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ռեզիդենտ բանկերը և ոչ ռեզիդենտ բանկերի մասնաճյուղերը պարտավոր են Հայաստանի Հանրապետության դրամով թղթակցային հաշիվ բացել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում:

2. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ բանկերը և ոչ ռեզիդենտ բանկերի մասնաճյուղերը կարող են Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով միմյանց թղթակցային հաշիվներ բացել և վարել: Հաշվի բացման մասին սպասարկվող բանկը պարտավոր է հինգ բանկային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին:

3. Հայաստանի Հանրապետության բանկային համակարգում թղթակցային հաշիվները բացվում և վարվում են պայմանագրային հիմունքներով կամ թղթակցային հաշիվներում եղած միջոցներից վճարումները իրականացվում են թղթակցային հաշվի տիրոջ հանձնարարությամբ կամ համաձայնությամբ:

4. Թղթակցային հաշիվներում եղած միջոցներից սպասարկող բանկը կարող է գանձումներ իրականացնել

ա) պայմանագրերով նախատեսված դեպքերում.

բ) օրենսդրությամբ սահմանված կարգով դատարանի կամ արբիտրաժի բռնագանձման մասին որոշման կատարման դեպքում.

գ) օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

5. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվարկների գլխավոր վարչության 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ռեզիդենտ բանկերի և ոչ ռեզիդենտ բանկերի մասնաճյուղերի հետ թղթակցային հարաբերությունների հաստատման մասին պայմանագրի տիպային ձևը, բանկերին մատուցվող ծառայությունների ցանկը և սակագները:


քաղ. Երևան
թիվ 156