ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԱՌԿԱ 1990-1991 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԻՋՄԱՍՆԱՃՅՈՒՂԱՅԻՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ (ՄՄՇ) ԳԾՈՎ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ԱԿՏԻՎԱՅԻՆ ԵՎ ՊԱՍԻՎԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՅԴ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՓԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 113
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.07.1995-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի վարչություն
Ընդունման ամսաթիվ
14.07.1995
Ստորագրման ամսաթիվ
14.07.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.07.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հուլիսի 1995 թվականի թիվ 113

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռում առկա 1990-1991 թվականների ընթացքում միջմասնաճյուղային շրջանառության (ՄՄՇ) գծով ձԵՎավորված ակտիվային ԵՎ պասիվային հաշիվների մնացորդների կարգավորման ԵՎ այդ հաշիվների փակման մասին

 

1990-1991 թվականների միջմասնաճյուղային շրջանառության արդյունքում ձևավորված ակտիվային և պասիվային հաշիվների կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռում առկա 1990-1991 թվականների միջմասնաճյուղային շրջանառության գծով ձևավորված ակտիվային և պասիվային հաշիվների մնացորդները փակել միմյանց հետ: Առաջացած ակտիվային 229, 299-80 մնացորդը փակել բանկի ծախսերով, իսկ 1570859-50 պասիվային մնացորդը` բանկի եկամուտներով:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին 1990-91 թվականների միջմասնաճյուղային շրջանառությունից առաջացած մնացորդների դուրսգրումն իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված սկզբունքով:

3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջազգային և արժութային գործառնությունների վարչության միջպետական հաշվարկների կարգավորման և հաշիվների սպասարկման բաժնին` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռում առկա վերոհիշյալ մնացորդների փակման մասին տեղեկացնել 1990-1991 թվականների միջմասնաճյուղային շրջանառության գծով թղթակցող երկրների կենտրոնական բանկերին:


քաղ. Երևան
թիվ 113