ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի «ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ԱՐՏՏՆՏԲԱՆԿԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ` ՀՀ ՌԵԶԻԴԵՆՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍԱՌԵՑՎԱԾ ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՒՄ ԵՂԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՆԵՐՔԻՆ ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՊԱՐՏՔ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 58
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (25.07.1994-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի վարչություն
Ընդունման ամսաթիվ
25.07.1994
Ստորագրման ամսաթիվ
25.07.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հուլիսի 1994 թվականի թիվ 58

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1994 թվականի մայիսի 25-ի «Նախկին ԽՍՀՄ արտտնտբանկի հայկական հանրապետական բանկի հաճախորդների` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձանց սառեցված արտարժութային հաշիվներում եղած միջոցները Հայաստանի Հանրապետության պետական ներքին արտարժութային պարտք վերաձեվակերպելու մասին» որոշման մասին

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1994 թվականի մայիսի 25-ի «Նախկին ԽՍՀՄ արտտնտբանկի հայկական հանրապետական բանկի հաճախորդների` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձանց սառեցված արտարժութային հաշիվներում եղած միջոցները Հայաստանի Հանրապետության պետական ներքին արտարժութային պարտք վերաձևակերպելու մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է`

1. Սահմանել, որ նախկին ԽՍՀՄ արտտնտբանկի հայկական հանրապետական բանկի հաճախորդների` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձանց մասով Հայաստանի Հանրապետության պետական ներքին արտարժութային պարտքի սպասարկումն իրականացվում է Հայներարտբանկի միջոցով:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի կատարման հետ կապված ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:

3. Համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ պետական ներքին արտարժութային պարտքի սպասարկման հետ կապված միջոցների հատկացման ժամկետները և կարգը:

4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական ներքին արտարժութային պարտքի մարման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հատկացված, սակայն 1995 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պարտատերերի կողմից չպահանջված գումարները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ենթակա են վերականգնման Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջե: Հետագա վճարումները կատարվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համապատասխան վճարման հանձնարարագրի հիման վրա:

5. Ապահովել նախկին ԽՍՀՄ արտտնտբանկի հայկական հանրապետական բանկի դրամարկղում առկա արտարժույթի փոխարկումն ԱՄՆ-ի դոլարների:

6. Մինչև ս.թ. նոյեմբերի 10-ը ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված գրաֆիկին համապատասխան երկրորդ փուլում մարման ենթակա գումարների փոխարկումն ԱՄՆ-ի դոլարների:

7. Մինչև ս.թ. հուլիսի 28-ը Հայաստանի Հանրապետության պետական ներքին արտարժութային պարտքի սպասարկման նպատակով Հայներարտբանկում բացել հատուկ արտարժութային հաշիվ:

8. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջազգային և արժութային գործառնությունների վարչության վրա:


քաղ. Երևան
թիվ 58