ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ԵՐԵՎԱՆԻ Պ.ՉԱՅԿՈՎՍԿՈՒ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՏԱՐՐԱԿԱՆ (ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ), ՀԻՄՆԱԿԱՆ (ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ) ԵՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ (ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ) ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1041-Ա/2
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.06.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 24.06.2022
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
31.05.2022
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
31.05.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

31 մայիսի 2022 թ.

N 1041-Ա/2

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԵՐԵՎԱՆԻ Պ.ՉԱՅԿՈՎՍԿՈՒ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՏԱՐՐԱԿԱՆ (ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ), ՀԻՄՆԱԿԱՆ (ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ) ԵՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ (ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ) ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

                

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված որոշմամբ հաստատված հավելվածներ՝ NN 3,5,9-ի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստի N 140/11 եզրակացությունը՝

   

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

          

1. «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տալ տարրական (մասնագիտացված) հանրակրթական ծրագրով, գրական հայերենով ուսուցմամբ, սովորողների համակազմի սահմանային 180 տեղով կրթական գործունեության լիցենզիա:

2. «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տալ հիմնական (մասնագիտացված) հանրակրթական ծրագրով, գրական հայերենով ուսուցմամբ, սովորողների համակազմի սահմանային 240 տեղով կրթական գործունեության լիցենզիա:

3. «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տալ միջնակարգ (մասնագիտացված) հանրակրթական ծրագրով, գրական հայերենով ուսուցմամբ, սովորողների համակազմի սահմանային 180 տեղով կրթական գործունեության լիցենզիա:

4. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման գործակալության պետ Ա.Արշակյանին:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժ.Անդրեասյանին:

              

 

Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հունիսի 2022 թվական: