ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ, ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ, ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՎ, ՄԻ ՇԱՐՔ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 536-Ա/2
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.04.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 24.06.2022
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
01.04.2022
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
01.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

01 ապրիլի 2022 թ.

N 536-Ա/2

 

Հ Ր Ա Մ Ա Ն

          

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ, ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ, ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՎ, ՄԻ ՇԱՐՔ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

                     

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված N 13 հավելվածի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստի N 139/5 եզրակացությունը՝

   

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

          

1. «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամին տալ միջին մասնագիտական կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, հիմնական հանրակրթության հիմքով, գրական հայերենով ուսուցմամբ՝ 4 տարի ուսուցման տևողությամբ, ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային 30-ական տեղերի թվով՝ 0114.01.5 «Ֆիզիկական կուլտուրա և սպորտ» /0114.01.02.5 «Մարզիչ» որակավորմամբ/, 3 տարի ուսուցման տևողությամբ, ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային 25-ական տեղերի թվերով՝ 0915.02.5 «Բուժական մերսում» /0915.02.01.5 «Բուժքույր/բուժեղբայր՝ մերսող» որակավորմամբ/ և 1015.01.5 «Զբոսաշրջություն (ըստ ճյուղերի)» /1015.01.01.5 «Մասնագետ՝ զբոսաշրջային ծառայությունների» որակավորմամբ/ մասնագիտությունների գծով գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման գործակալության պետ Ա.Արշակյանին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժ.Անդրեասյանին:

              

Նախարար`

Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ

       

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հունիսի 2022 թվական:

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան