ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մարտի 2000 թվականի N 151
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների առաջնահերթ միջոցառումների մասին» N 544 որոշման (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի դեկտեմբերի 16-ի N 761 որոշման խմբագրությամբ) 2-րդ կետին համապատասխան`
Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների առաջնահերթ միջոցառումների ցանկը (կցվում է):
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Սարգսյան |
|
Հաստատված է |
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների առաջնահերթ միջոցառումների
| ը/կ | Միջոցառումները | Պատասխանատուն |
|
1 |
2 |
3 |
| 1. | Պետական կառավարման համակարգի կառուցվածքային բարեփոխումների հայեցակարգի մշակում | ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի կառուցվածքային բարեփոխումների աշխատանքային խումբ ՀՀ նախարարությունների աշխատանքային խմբեր |
| 2. | ՀՀ նախարարությունների օրինակելի կանոնադրության և կառուցվածքի մշակում |
ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի կառուցվածքային բարեփոխումների աշխատանքային խումբ |
| 3. | ՀՀ նախարարությունների աշխատանքային խմբերի համար սեմինարների կազմակերպում |
ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի կառուցվածքային բարեփոխումների աշխատանքային խումբ |
| 4. | Պետական կառավարման մարմինների գործունեությունը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունների նախապատրաստում | ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի կառուցվածքային բարեփոխումների աշխատանքային խումբ |
| 5. | ՀՀ նախարարություններում և գերատեսչություններում քաղաքական և քաղաքացիական պաշտոնների նկարագրում | ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի կառուցվածքային բարեփոխումների աշխատանքային խումբ |
| 6. |
«ՀՀ կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» ՀՀ Նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունների նախապատրաստում |
ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի կառուցվածքային բարեփոխումների աշխատանքային խումբ |
| 7. |
ՀՀ նախարարություններում ու գերատեսչություններում նոր կազմակերպչական կառուցվածքների ներդրման աշխատանքների իրականացման միջոցառումների ծրագրի նախապատրաստում |
ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի կառուցվածքային բարեփոխումների աշխատանքային խումբ |
| 8. | «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքի նախագծի նախապատրաստում |
ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի ֆինանսական բարեփոխումների աշխատանքային խումբ վարձատրության և պաշտոնի դասակարգման հարցերով աշխատանքային ենթախումբ |
| 9. |
Քաղաքացիական ծառայողների պաշտոնների դասակարգում, պաշտոնների անվանացանկի կազմում |
ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի ֆինանսական բարեփոխումների աշխատանքային խումբ վարձատրության և պաշտոնի դասակարգման հարցերով աշխատանքային ենթախումբ |
| 10. |
Համապատասխան պաշտոնների կարգերի համար աշխատավարձի դրույքաչափերի սահմանում |
ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի ֆինանսական բարեփոխումների աշխատանքային խումբ վարձատրության և պաշտոնի դասակարգման հարցերով աշխատանքային ենթախումբ |
| 11. | Քաղաքացիական ծառայողների դասային աստիճանների որոշման չափանիշների սահմանում |
ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի ֆինանսական բարեփոխումների աշխատանքային խումբ վարձատրության և պաշտոնի դասակարգման հարցերով աշխատանքային ենթախումբ |
| 12. | Քաղաքացիական ծառայողի աշխատանքային կարգապահության օրինակելի կանոնների մշակում |
ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի քաղաքացիական ծառայության բարեփոխումների աշխատանքային խումբ |
| 13. | Քաղաքացիական ծառայողին դասային աստիճանից զրկելու կարգի մշակում |
ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի քաղաքացիական ծառայության բարեփոխումների աշխատանքային խումբ |
| 14. | Մրցույթի անցկացնելու կարգի մշակում |
ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի քաղաքացիական ծառայության բարեփոխումների աշխատանքային խումբ |
| 15. | Մրցույթի արդյունքների պաշտոնական հրապարակման կարգի մշակում |
ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի քաղաքացիական ծառայության բարեփոխումների աշխատանքային խումբ |
| 16. | Քաղաքացիական ծառայության ընդունվելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի մշակում | ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի քաղաքացիական ծառայության բարեփոխումների աշխատանքային խումբ |
| 17. | Առաջին անգամ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի փորձաշրջան անցնելու կարգի մշակում | ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի քաղաքացիական ծառայության բարեփոխումների աշխատանքային խումբ |
| 18. | Քաղաքացիական ծառայության պաշտոնում նշանակման ձևակերպման կարգի մշակում |
ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի քաղաքացիական ծառայության բարեփոխումների աշխատանքային խումբ |
| 19. | Պարտադիր գործուղման և ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգի մշակում |
ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի քաղաքացիական ծառայության բարեփոխումների աշխատանքային խումբ |
| 20. | Քաղաքացիական ծառայողի ատեստավորում անցկացնելու կարգի մշակում |
ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի քաղաքացիական ծառայության բարեփոխումների աշխատանքային խումբ |
| 21. |
Քաղաքացիական ծառայողների վերապատրաստում իրականացնող ուսումնական հաստատությունների ցանկում ընդգրկվելու չափանիշների մշակում |
ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի քաղաքացիական ծառայության բարեփոխումների աշխատանքային խումբ |
| 22. | Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կարգի մշակում |
ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի քաղաքացիական ծառայության բարեփոխումների աշխատանքային խումբ |
| 23. | Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և ռեզերվից հանելու կարգի մշակում | ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի քաղաքացիական ծառայության բարեփոխումների աշխատանքային խումբ |
| 24. | Քաղաքացիական ծառայության էթիկայի կանոնների մշակում |
ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի քաղաքացիական ծառայության բարեփոխումների աշխատանքային խումբ |
| 25. | Քաղաքացիական ծառայողների գրանցամատյանում տեղեկություններ ընդգրկելու, այդ տեղեկությունների ցանկը և գրանցամատյանը վարելու կարգի մշակում | ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի քաղաքացիական ծառայության բարեփոխումների աշխատանքային խումբ |
| 26. | Քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու և ծառայողական քննություն անցկացնելու կարգի մշակում | ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի քաղաքացիական ծառայության բարեփոխումների աշխատանքային խումբ |
| 27. |
Քաղաքացիական ծառայության մրցութային -ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերի մշակում |
ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի քաղաքացիական ծառայության բարեփոխումների աշխատանքային խումբ |
| 28. | Քաղաքացիական ծառայության կոմիտեի կանոնադրության նախագծի մշակում |
ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի քաղաքացիական ծառայության բարեփոխումների աշխատանքային խումբ |
| 29. | «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում |
ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների քաղաքացիական ծառայության բարեփոխումների աշխատանքային խումբ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|