ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 109-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (10.02.2021-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
09.02.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 109-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1112-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետով`

Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2021 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 


09.02.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

 N 109-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ

 

NN

ը/կ

Ստուգվող կազմակերպությունը

Ստուգման ենթակա ծրագիրը (միջոցառումը) և հարցը

Ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանը

1

2

3

4

1.

«Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ

50 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծախսերի կատարման իսկության, նպատակայնության և արդյունավետության, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասին համապատասխանող շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ճշտության ստուգում

2018-2020 թթ. և 2021 թ.

հաշվետու ժամանակաշրջան

2.

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ

 

 

Ֆինանսաբյուջետային գործունեության, ներառյալ՝ ֆինանսական կառավարման, հսկողության, գնումների, հաշվապահական հաշվառման, ինչպես նաև ակտիվների կառավարման գործընթացների (գործարքների)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանության գնահատում

2018-2020 թթ. և 2021 թ.

հաշվետու ժամանակաշրջան

3.

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից գումարների հատկացման և ծախսման ճշտության, ֆինանսաբյուջետային գործունեության, ներառյալ՝ ֆինանսական կառավարման, հսկողության, ներքին աուդիտի, գնումների, հաշվապահական հաշվառման, ինչպես նաև ակտիվների կառավարման գործընթացների (գործարքների)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանության գնահատում

2018-2020 թթ. և 2021 թ.

հաշվետու ժամանակաշրջան

4.

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից գումարների հատկացման և ծախսման ճշտության, ֆինանսաբյուջետային գործունեության, ներառյալ՝ ֆինանսական կառավարման, հսկողության, ներքին աուդիտի, գնումների, հաշվապահական հաշվառման, ինչպես նաև ակտիվների կառավարման գործընթացների (գործարքների)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանության գնահատում

2018-2020 թթ. և 2021 թ.

հաշվետու ժամանակաշրջան

5.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (աշխատակազմ, ծրագիր կամ միջոցառում իրականացնող առանձին կազմակերպություններ)

● Տարեցների և հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց շուրջօրյա խնամքի ծառայություններ

● երեխաների շուրջօրյա խնամքի ծառայություններ

● հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող տեխնիկական միջոցներով ապահովում և դրանց վերանորոգում

2018-2020 թթ. և 2021 թ.

հաշվետու ժամանակաշրջան

6.

ՀՀ քաղաքաշինության կոմիտե (աշխատակազմ, ծրագիր կամ միջոցառում իրականացնող առանձին կազմակերպություններ)

● Առողջապահական օբյեկտների շինարարություն

● մշակութային օբյեկտների շինարարություն

● մշակութային օբյեկտների հիմնանորոգում

● կրթական օբյեկտների հիմնանորոգում

● մարզական օբյեկտների շինարարություն

2018-2020 թթ. և 2021 թ.

հաշվետու ժամանակաշրջան

7.

«Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ

«Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի ստեղծում» ծրագրի շրջանակներում հատկացված բյուջետային վարկերի օգտագործման ճշտություն (վարկի գումար՝ 2.2 մլրդ դրամ)

2012-2020 թթ. և 2021 թ.

հաշվետու ժամանակաշրջան

8.

«Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ

«Որոտանի հիդրոէլեկտրակայանների համակարգի վերականգնում» ծրագրի շրջանակներում հատկացված ենթավարկի նպատակային օգտագործման ճշտություն (51 մլն եվրո)

2016-2020 թթ. և 2021 թ.

հաշվետու ժամանակաշրջան

9.

ՀՀ առողջապահության նախարարություն (աշխատակազմ, ծրագիր կամ միջոցառում իրականացնող առանձին կազմակերպություններ)

● Հիվանդանոցային ծառայություններ

● բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջապահության ծառայություններ

● Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ

2018-2020 թթ. և 2021 թ.

հաշվետու ժամանակաշրջան

10.

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ

Ֆինանսաբյուջետային գործունեության, ներառյալ՝ ֆինանսական կառավարման, հսկողության, գնումների, հաշվապահական հաշվառման, ինչպես նաև ակտիվների կառավարման գործընթացների (գործարքների)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանության գնահատում

2018-2020 թթ. և 2021 թ.

հաշվետու ժամանակաշրջան

11.

ՀՀ Շիրակի մարզպետարան (աշխատակազմ, ծրագիր կամ միջոցառում իրականացնող առանձին կազմակերպություններ)

● «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում»

● «Տարրական ընդհանուր հանրակրթություն»

● «Հիմնական ընդհանուր հանրակրթություն»

● «Միջնակարգ ընդհանուր հանրակրթություն»

● «Ներառական կրթություն տարրական դպրոցում»

● «Ներառական կրթություն միջին դպրոցում»

● «Ներառական կրթություն ավագ դպրոցում»

● «Նախադպրոցական կրթություն»

● «Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ»

2018-2020 թթ. և 2021 թ.

հաշվետու ժամանակաշրջան

12.

«Զինառ» ՓԲԸ

50 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծախսերի կատարման իսկության, նպատակայնության և արդյունավետության ստուգում

2018-2020 թթ. և 2021 թ.

հաշվետու ժամանակաշրջան

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան

 

09.02.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ