ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 դեկտեմբերի 1996 թվականի N 703
քաղ. Երևան
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների վճարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին (ֆոնդին) հատկացնել 540530,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 1996 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. ՍԱՐԳՍՅԱՆ |
|
Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարար |
Լ. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|