|
06.11.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 նոյեմբերի 2020 թվականի N 1782-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 17-րդ մասով, 9-րդ հոդվածի 6-րդ և 10-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 2, 3, 4, 5, 6, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ՝ համաձայն NN 8 և 9 հավելվածների։
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայությանը սույն որոշմամբ նախատեսված միջոցների հաշվին ծախսերը կատարել կանխիկ ձևով։
4. Լիազորել Հայաստանի Հանրապետության քաղաքացի Նաիրի Սարգսյանին (անձնագիր՝ AS0469531, տրվել է 20.12.2018թ. 001-ի կողմից) Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել (կանխիկ վճարման եղանակով) 3000 հատ զրահաբաճկոններ՝ յուրաքանչյուրը 240 ԱՄՆ-ի դոլար արժողությամբ և 15-օրյա ժամկետում տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը։
5. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1-օրյա ժամկետում սույն որոշման 4-րդ կետում նշված Հայաստանի Հանրապետության քաղաքացուն տրամադրել 720,000.0 ԱՄՆ-ի դոլար կանխիկ գումար։
6. Սույն որոշմամբ նախատեսված միջոցների հաշվին ձեռք բերվող գույքը՝ համաձայն N 10 հավելվածի, ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 նոյեմբերի 2020 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 02.12.2020, N 1918-Ն | 04.12.2020, N 1782-Ն |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|