ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հունիսի 1996 թ. N 343
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքների իրականացման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով`
| Տ. Պետրոսյան | - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (ղեկավար) |
| Ս. Հայրապետյան | - ՀՀ սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարի առաջին տեղակալ |
| Շ. Կիրակոսյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
| Ս. Եղիազարյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարության վարչության պետ |
| Գ. Մալխասյան | - ՀՀ արդարադատության նախարարության վարչության պետ |
| Մ. Մանվելյան | - ՀԱՄԿ-ի իրավական տեսուչ |
| Ա. Հարությունյան | - ՀՀ սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարության աշխատանքային իրավահարաբերությունների և սոցիալական երկխոսության բաժնի գլխավոր տեսուչ |
2. Աշխատանքային խմբին` մինչև 1996 թվականի դեկտեմբերի 23-ը մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի նախագիծը:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը տեխնիկական օգնության համապատասխան վարկային ծրագրերի միջոցների հաշվին ապահովել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքների ֆինանսավորումը:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |