ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԷՄԻԼ ՀԵՆՐԻԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ՌՈՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԺԱՆ ԼԻՈՆԵԼ ՌԱՖԱՅԵԼԻ ՊԱՍՔԻՆՅՈՒՍԻԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1384-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.08.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.08.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.08.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 օգոստոսի 2020 թվականի N 1384-Ա

 

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԷՄԻԼ ՀԵՆՐԻԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ՌՈՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԺԱՆ ԼԻՈՆԵԼ ՌԱՖԱՅԵԼԻ ՊԱՍՔԻՆՅՈՒՍԻԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման հավելվածի 5-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերը ու 6-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից մինչև 2022 թվականի ամառային զորակոչը տարկետում տալ հետևյալ քաղաքացիներին՝

1) Էմիլ Հենրիի Պետրոսյանին (ծնված` 2001 թվականի օգոստոսի 22-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Խանջյան 27).

2) Ռոմեն Հովհաննես Ժան Լիոնել Ռաֆայելի Պասքինյուսիին (ծնված` 2001 թվականի սեպտեմբերի 13-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Խանջյան 27)։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

2020 թ. օգոստոսի 25

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան