ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1412-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.12.2019-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.12.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.12.2019
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 դեկտեմբերի 2019 թվականի N 1747-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1412-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԳԻՆԱՓ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1412-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) 1-ին, 11-րդ, 14-րդ, 15-րդ, 25-րդ, 26-րդ, 27-րդ և 28-րդ կետերի «Ծագման երկիրը» սյունակը լրացնել «Թուրքիա» բառով.
2) 14-րդ, 15-րդ և 31-րդ կետերի «Ծագման երկիրը» սյունակը լրացնել «Չինաստան» բառով.
3) 18-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը լրացնել «Եգիպտոս» բառով.
4) 4-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 16-րդ և 29-րդ կետերի «Ծագման երկիրը» սյունակը լրացնել «ԵՄ պետություններ» բառերով.
5) 32-րդ կետի «ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը» սյունակում «2106909804» ծածկագիրը փոխարինել «2106909809» ծածկագրով.
6) 7-րդ և 8-րդ կետերի «Տեխնիկական բնութագիրը» սյունակում «Պոլիէստեր միաշերտ թափանցիկ թաղանթ՝ գլանափաթեթով, հաստությունը` 12-ից մինչև 30 միկրոն, նախատեսված է չիպսերի, սուրճի փաթեթավորման համար, օգտագործվում է տպագրության և լամինացիոն աշխատանքների մեջ: Պոլիէստեր թափանցիկ և գունավոր թաղանթներ, հաստությունը՝ 12-120 միկրոն» բառերը փոխարինել «Պոլիէստեր միաշերտ թափանցիկ և գունավոր թաղանթներ գլանափաթեթով, հաստությունը` 12-ից մինչև 120 միկրոն, նախատեսված է չիպսերի, սուրճի փաթեթավորման համար, օգտագործվում է տպագրության և լամինացիոն աշխատանքների մեջ» բառերով.
7) 43-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 44-51-րդ կետերով.
| « |
|
44. |
3824999209 |
Հակասահքային հարակցանյութ՝ ներկերի մեջ կիրառելու համար |
Հակասահքային հարակցանյութ, որոնք հանդիսանում են խառնուրդ տպագրական ներկերի համար, օգտագործվում է տպագրության մեջ: |
կգ |
300.0 |
ԵՄ պետություններ, Թուրքիա |
450 000 |
|
45. |
3920690000 |
Թաղանթ՝ պոլիէթիլենտերևտա-լատից |
Արհեստական միաշերտ թափանցիկ և գունավոր թաղանթներ պոլիէթիլենտերևտալատից գլանափաթեթով, հաստությունը` 12-ից մինչև 600 միկրոն: Թաղանթն ունի ջերմաձևավորվող հատկություն, ըստ որի տաք ջերմաստիճանի տակ սեղմվում է պատրաստի տարաների՝ հանդիսանալով փաթեթավորում կամ պիտակ պատրաստի տարաների համար: |
կգ |
100.000 |
ԵՄ պետություններ, Թուրքիա,
Պարսկաստան |
85 000 000 |
|
46. |
2912410000 |
Վանիլին |
Վանիլինն օգտագործվում է հրուշակեղենի բնագավառում՝ թխվածքների, քաղցրավենիքի, կոնֆետների, պաղպաղակի, շոկոլադե սալիկների արտադրության մեջ: |
կգ |
10.000 |
Չինաստան, ԵՄ պետություններ |
23 000 000 |
|
47. |
3503001001 |
Ժելատին |
Ժելատինն օգտագործվում է կաթնամթերքի, հրուշակեղենի բնագավառում՝ թխվածքների, քաղցրավենիքի, կոնֆետների, պաղպաղակի, շոկոլադե սալիկների արտադրության մեջ: |
կգ |
10.000 |
Չինաստան, ԵՄ պետություններ |
18 000 000 |
|
48. |
3201909000 |
Տանին |
Տանինն օգտագործվում է խմիչքների, ինչպես նաև պահածոների արտադրության մեջ: |
կգ |
7.000 |
Չինաստան, ԵՄ պետություններ |
16 000 000 |
|
49. |
2918160000 |
Երկաթի գլյուկոնատ |
Երկաթի գլյուկոնատը նախատեսված է պահածոների, ինչպես նաև զեյթունի մեջ օգտագործելու համար: |
կգ |
8.000 |
Չինաստան, ԵՄ պետություններ |
12 000 000 |
|
50. |
3912310000 |
Կարբօքսիլմեթիլցել-յուլոզա |
Կարբօքսիլմեթիլցելյուլոզան օգտագործվում է կաթնամթերքի բնագավառում՝ թթվասերի, մայոնեզի, կաթնաշոռի արտադրության մեջ: |
կգ |
10.000 |
Չինաստան, ԵՄ պետություններ |
14 000 000 |
|
51. |
2923200000 |
Սոյայի լեցիտին |
Սոյայի լեցիտինն օգտագործվում է հրուշակեղենի բնագավառում՝ թխվածքների, քաղցրավենիքի, կոնֆետների, պաղպաղակի, շոկոլադե սալիկների արտադրության մեջ: |
կգ |
12.000 |
Չինաստան, ԵՄ պետություններ |
15 000 000 | |
». |
8) «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «8 972 000 000» թիվը փոխարինել «9 155 450 000» թվով։
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
|
2019 թ. դեկտեմբերի 9
Երևան |
|